Օստապ Բենդերի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստապ Բենդերի հուշարձան
Օստապ Բենդերի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործԱլբերտ Չարկին
ՃարտարապետՎյաչեսլավ Բուխաև
Բարձրություն190 սանտիմետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
ՓողոցItalian Street?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Ostap Bender with chair, Saint Petersburg Վիքիպահեստում

Օստապ Բենդերի հուշարձան (ռուս.՝ Памятник Остапу Бендеру), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս Օստապ Բենդերին նվիրված հուշարձան Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Կենտրոնական շրջանի Իտալական փողոցում՝ Ժակոյի տան հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 2000 թվականի հուլիսի 25-ին Սանկտ-Պետերբուրգում Ժակոյ տան մոտ, որտեղ երբևէ եղել է «Ոսկե Օստապ» ռեստորանը։ Հուշարձանի հիմնարկեքին ներկա են գտնվել Ալեքսանդր Շիրվինդտը և Արչիլ Գոմիաշվիլին, ով «12 աթոռ» ֆիլմում խաղացել է Օստապ Բենդերի դերը։ Հուշարձանի բացումը նվիրված է եղել այս գրական հերոսի «ծննդյան» 100-ամյակին։ Թեև կա կարծիք, որ այս հուշարձանն այնքան էլ տեղին չէ քաղաքի պատմական հատվածում. քանդակը տուրիստական լուսանկարչության հայտնի վայր է, որի շուրջ նույնիսկ հերթեր են գոյանում, քանի որ ըստ նախանշանի, ավանտյուրային գործողություններից առաջ պետք է շփել Օստապի քիթը, իսկ բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է նստել աթոռին և Օստապից օգնություն խնդրել։ Այդպես է, թե ոչ, հայտնի չէ, սակայն հուշարձանի քիթը և մի քանի մասեր շփոումներից փայլում են։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկինը և ճարտարապետ Վյաչեսլավ Բորիսովիչ Բուխաևը։ 190 սմ բարձրությամբ հուշարձանը ձուլված է բրոնզից։ Չարկինը Օստապ Բենդերին ստեղծել է Սերգեյ Յուրսկու նմանությամբ, որը 1968 թվականին «Ոսկե հորթը» ֆիլմում մարմնավորել է մեծ կոմբինատորին։ Օստապը կրում է հայտնի շարֆը, գլխարկն ու բաճկոնը։ Նա կանգնած է գլուխը բարձր, ձախ ձեռքով հենված վարպետ Գամբսի աշխատանքային աթոռին, որը «Տասներկու աթոռ» վեպում նրա թիրախն էր։ Աջ ձեռքի տակ պահում է «Ոսկե հորթը» վեպի ընդհատակյա միլիոնատեր Ալեքսանդր Իվանովիչ Կորեյկոյի փաստաթղթերի թղթապանակը։ Հուշարձանն այնպես է ստեղծված, որ յուրաքանչյուրը կարող է նստել աթոռին և լուսանկարվել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник Остапу Бендеру» (ռուսերեն). I love Petersburg.ru. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  • «Памятник Остапу Бендеру» (ռուսերեն). ptmap. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  • «Памятник Остапу Бендеру в Петербурге» (ռուսերեն). Необычные места и памятники. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.