Jump to content

Ժալե Ինան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժալե Ինան
թուրքերեն՝ Jale İnan
Ծնվել էփետրվարի 1, 1914(1914-02-01)[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 26, 2001(2001-02-26)[2] (87 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունarchaeological monument keeper, դասական հնագետ, համալսարանի դասախոս և հնագետ
Հաստատություն(ներ)Ստամբուլի համալսարան
Գործունեության ոլորտհնագիտություն և դասական հնագիտություն[3]
Պաշտոն(ներ)ordinary professor?
Ալմա մատերԷրենկյոյի կանանց լիցեյ, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (մարտ 1943) և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (մարտ 1943)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3], անգլերեն[3], լատիներեն, հին հունարեն և թուրքերեն[4][3]
Գիտական ղեկավարԳերհարտ Ռոդենվալդտ
Ամուսին(ներ)Մուստաֆա Ինան
ՀայրԱզիզ Օգան
 Jale İnan Վիքիպահեստում

Ժալե Ինան (թուրքերեն՝ Jale İnan; փետրվարի 1, 1914(1914-02-01)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 26, 2001(2001-02-26)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք հնագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր։ Հայտնի է որպես թուրք առաջին կին հնագետ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժալե Ինանը ծնվել է 1914 թվականի փետրվարի 1-ին հնագիտական թանգարանի տնօրեն Ազիզ Օղանի ընտանիքում։ Ժալեն որոշել է շարունակել հոր գործը և նույնպես դառնալ հնագետ։ 1934 թվականին Ժալե Ինանը ավարտել է աղջիկների միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան, որտեղ սկզբում սովորել է բուժական գործ, քանի որ Թուրքիայում այն ժամանակ հնագիտության ամբիոն չի եղել։ 1935 թվականին ստացել է կրթաթոշակ, որը հնարավորություն է տվել նրան սովորելու Բեռլինի Գերմանական հնագիտական համալսարանում։ Սովորել է դասական հնագիտություն Մյունխենում։ 1943 թվականին վերադարձել է Թուրքիա, որտեղ դարձել է Ստամբուլի համալսարանի հնագույն պատմության և դրամագիտության ամբիոնի ասիստենտ։ 1944 թվականին ամուսնացել է քաղաքացիական ինժեներ Մուստաֆա Ինանի հետ, ով հետագայում դարձել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր։ 1947 թվականին դարձել է Արիֆ Մյուֆիդ Մանսելիայի ասիստենտ։ Միասին նրանք մասնակցել են հնագիտական պեղումների։

1953 թվականին անցել է հաբիլիտացիայի գործընթացով, իսկ 1963 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան։ 1975 թվականին նա փոխարինել է Մանսելիային և զբաղեցրել՝ ամբիոնի վարիչի պաշտոնը, ընդհուպ մինչև 1983 թվականը։ Եղել է գերմանական և ավստրիական հնագիտական ինստիտուտների անդամ։ Նա դաշտային պեղումներ է իրականացրել Պերգեյում և Սիդեում։

Ի պատիվ Ժիլե Ինանի՝ Անթալիայի նրա թանգարանը շնորհում է «Տարվա կին» մրցանակ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11903896X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Dirican, Murat (1998 թ․ օգոստոս). «Türkiye Arkeolojisinde Bir Hanımefendi: Jale İnan» [The first lady of Turkish archaeology: Jale İnan] (PDF). Bilim ve Teknik (Turkish). Ankara, Turkey: Türkiye Bilimsel ve Teknolojik Araştırma Kurumu (Scientific and Technological Research Council of Turkey) (369): 84–90. ISSN 1300-3380. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Virtual Women's Museum Antalya, Turkey awards «Woman of the year» prize». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժալե Ինան» հոդվածին։