Ժալե Ինան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժալե Ինան
թուրք.՝ Jale İnan
Büste von Jale Inan.JPG
Ծնվել էփետրվարի 1, 1914(1914-02-01)[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 26, 2001(2001-02-26)[1] (87 տարեկանում)
Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունarchaeological monument keeper, դասական հնագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ստամբուլի համալսարան
Պաշտոն(ներ)ordinary professor
Ալմա մատերErenköy Girls High School, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (մարտ 1943)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն, անգլերեն, լատիներեն, հին հունարեն և թուրքերեն[2]
Գիտական ղեկավարGerhart Rodenwaldt
Ամուսին(ներ)Mustafa İnan
ՀայրAziz Ogan
Jale İnan Վիքիպահեստում

Ժալե Ինան (թուրք.՝ Jale İnan; փետրվարի 1, 1914(1914-02-01)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 26, 2001(2001-02-26)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք հնագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր: Հայտնի է որպես թուրք առաջին կին հնագետ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժալե Ինանը ծնվել է 1914 թվականի փետրվարի 1-ին հնագիտական թանգարանի տնօրեն Ազիզ Օղանի ընտանիքում: Ժալեն որոշել է շարունակել հոր գործը և նույնպես դառնալ հնագետ: 1934 թվականին Ժալե Ինանը ավարտել է աղջիկների միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան, որտեղ սկզբում սովորել է բուժական գործ, քանի որ Թուրքիայում այն ժամանակ հնագիտության ամբիոն չի եղել: 1935 թվականին ստացել է կրթաթոշակ, որը հնարավորություն է տվել նրան սովորելու Բեռլինի Գերմանական հնագիտական համալսարանում: Սովորել է դասական հնագիտություն Մյունխենում: 1943 թվականին վերադարձել է Թուրքիա, որտեղ դարձել է Ստամբուլի համալսարանի հնագույն պատմության և դրամագիտության ամբիոնի ասիստենտ: 1944 թվականին ամուսնացել է քաղաքացիական ինժեներ Մուստաֆա Ինանի հետ, ով հետագայում դարձել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր: 1947 թվականին դարձել է Արիֆ Մյուֆիդ Մանսելիայի ասիստենտ: Միասին նրանք մասնակցել են հնագիտական պեղումների:

1953 թվականին անցել է հաբիլիտացիայի գործընթացով, իսկ 1963 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան: 1975 թվականին նա փոխարինել է Մանսելիային և զբաղեցրել՝ ամբիոնի վարիչի պաշտոնը, ընդհուպ մինչև 1983 թվականը: Եղել է գերմանական և ավստրիական հնագիտական ինստիտուտների անդամ: Նա դաշտային պեղումներ է իրականացրել Պերգեյում և Սիդեում:

Ի պատիվ Ժիլե Ինանի՝ Անթալիայի նրա թանգարանը շնորհում է «Տարվա կին» մրցանակ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11903896X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Dirican Murat (August 1998)։ «Türkiye Arkeolojisinde Bir Hanımefendi: Jale İnan» [The first lady of Turkish archaeology: Jale İnan]։ Bilim ve Teknik (Turkish) (Ankara, Turkey: Türkiye Bilimsel ve Teknolojik Araştırma Kurumu (Scientific and Technological Research Council of Turkey)) (369): 84–90։ ISSN 1300-3380։ Արխիվացված օրիգինալից-ից 5 March 2016-ին։ Վերցված է 23 October 2016 
  4. Virtual Women’s Museum Antalya, Turkey awards «Woman of the year» prize