Զինջիրլիքույու գերեզմանատուն
Զինջիրլիքույու գերեզմանատուն թուրքերեն՝ Zincirlikuyu Mezarlığı | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Շիշլի |
Երկիր | Թուրքիա |
Հիմնման տարի | 1935 |
Մակերես | 380,847 մ² |
ibb.gov.tr/tr-TR/kurumsal/Birimler/MezarliklarMd/Documents/website/Index.html(թուրքերեն) |
Զինջիրլիքույու գերեզմանատուն (թուրքերեն՝ Zincirlikuyu Mezarlığı), քաղաքային գերեզմանատուն Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Շիշլի շրջանում, Էսենթեփե և Լևենտ թաղամասերի միջև։ Մտնում է Ստամբուլի տեսարժան վայրերի ցանկում, սակայն համարվում է գործող գերեզմանատուն։ Գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Համարվում է Ստամբուլի կենտրոնական գերեզմանատունը։
Նկարագրություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա Ստամբուլի առաջին գերեզմանատունն է, որը ստեղծվել է ժամանակակից պլանավորման ընթացքում։ Իր ներկայիս չափերին հասել է 1950 թվականին։ Զբաղեցնում է 380,847 մ² կամ 94 աքր տարածք։ Գերեզմանատանը ազատ տեղ չկա, բացառությամբ ընտանեկան մի քանի դամբարաններից։ Գերեզմանատանն է գտնվում Թուրքիայի առաջին դիակիզարանը։
Գերեզմանատան տարածքում գործում է մզկիթ, որը կառուցվել և նվիրվել է գերեզմանատանը Իբրահիմ Բոդուրի կողմից։ Այն բացվել է 2004 թվականի ապրիլի 2-ին։ Մզկիթը կառուցվել է դիակի լվացման համար և տեղավորում է մոտ 500 մարդ[1]։
Չնայած մզկիթի գոյությանը, գերեզմանատունը աշխարհիկ է և այնտեղ թաղված են նաև ոչ մուսուլմանական համայնքներից, ովքեր ունեն թուրքական ծագումնաբանություն։ Գերեզմանատան ղեկավարության նստավայրը գտնվում է մուտքի մոտ։
Գերեզմանատան դարպասներին փակցված է Ղուրանի սուրահներից մեկը, որը ասում է "Её canli ölümü tadacaktır "՝ «Ամեն հոգի ի վերջո մեռնում է» («Ալ Իմրան» սուրահ 3:185)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ İstanbul Metropolitan Municipality Արխիվացված 2007-01-16 Wayback Machine (թուրքերեն)
- ↑ Newspaper Radikal August 10, 2003 (թուրքերեն)