Լևենտ (Ստամբուլ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևենտ (այլ կիրառումներ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Լևենտ | ||
| 41°4′54.52″N 29°0′57.02″E / 41.0818111°N 29.0158389°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Բեշիքթաշ[1] | |
| Մակերես | 1,1 կմ² | |
| Բնակչություն | ▼2766 մարդ (2024)[2] | |
| Հեռախոսային կոդ | 212[3] | |
| Փոստային դասիչ | 34330[4] | |
| Ավտոմոբիլային կոդ | 34[5] | |
|
| ||
Լևենտ (թուրքերեն՝ Levent), Ստամբուլի գործարար կենտրոնը, որը տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Գտնվում է Բեշիկթաշ թաղամասի կազմում, որը տեղակայված է Ոսկեղջյուրի հյուսիսային մասում՝ Բոսֆորի արևմտյան ափին։ Լևենտը մրցակցում է հարևանությամբ տեղակայված Մասլաք թաղամասի հետ՝ էլիտար երկնաքերերի կառուցման քանակով[6]։ Լևենտում է գտնվում Ստամբուլի ամենաբարձր երկնաքերը՝ 54 հարկանի «Սապֆիրը»[7], որը ունի 261 մետր բարձրություն, ներառյալ նաև ծայրաձողը[7]։

Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լևենտ» բառը ունի մի քանի նշանակություն։ Լևենտը Թուրքիայում տարածված տղամարդու անուն է։ Բառը առաջացել է Levend բառից, որը Օսմանյան կայսրությունում նշանակում էր «ծովային զինվոր», որն էլ իր հերթին առաջացել է Levantino (լեվանտացի) բառից, որն էլ իտալերենում նշանակում է «մարդ Լեվանտից» (Արևելյան Միջերկրականից)։ Ջենովացիները և վենետիկցիները, որոնք Ստամբուլում հիմնել էին իրենց գաղութները, թուրք նավագնացներին անվանում էին Levend։ Այս բառը թուրքերենում սկսվել է օգտագործվել սկսած 16-րդ դարից։
18-րդ դարում այս անվանումը սկսեց կիրառվել Ստամբուլի արվարձաններում, քանի որ XVIII—XIX դարերում օսմանյան նավատորմի ծովակալ Ջեզաիրլի Գազի Հասան փաշան այնտեղ կառուցեց ռազմածովային ուժերի զորանոցներ։
Մոտակա Իստինյե թաղամասը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական ափին, նույնպես եղել է կարևոր ռազմաստրատեգիական տարածք և այստեղ կառուցվել են մեծ քանակությամբ նավաշինարաններ։ Ռազմական նշանակության մյուս կարևոր օբյեկտները տեղակայված են եղել Ստամբուլի ասիական հատվածում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևենտի համայնպատկերը «Սապֆիր» երկնաքերից
- Լևենտի Էթիլլեր թաղամասը
- Լևենտը մշուշի մեջ
- Ստամբուլի ասիական հատվածի համայնպատկերը Լևենտից
- Ստամբուլի մետրոպոլիտենի «Լևենտ» կայարանը
- Ստամբուլի մետրոպոլիտենի «Լևենտ» կայարանը
- Ստամբուլի մետրոպոլիտենի «Լևենտ» կայարանը
- Ստամբուլի մետրոպոլիտենի «Հայրեթեփե» կայարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ Coğrafi Numaralar, Geographic Numbers (тур.) — Bilgi Teknolojileri ve İletişim Kurumu.
- ↑ PTT posta kodu sorgulama, PTT zip code inquiry (тур.) — PTT.
- ↑ İl bilgileri Haritası, Province information map (тур.) — Türkiye Cumhuriyeti İçişleri Bakanlığı.
- ↑ «Emporis: Levent». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- 1 2 Emporis: Sapphire
