Պերգե
Քաղաք | ||
---|---|---|
Պերգե | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Aksu? և Անթալիայի մարզ | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 1000 թ. | |
| ||



Պերգե (Պերգա) (հին հունարեն՝ Πέργη, թուրքերեն՝ Perge), հնագույն քաղաքի ավերակներ։ Գտնվում է Ակսու շրջանի հյուսիս-արևելյան մասում, մտնում է Անթալիա քաղաքի կազմի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի համաձայն քաղաքը հիմնադրվել է Կալխասի կողմից Տրոյական պատերազմից հետո։ Խուսափելով ծովային հարձակումներից քաղաքը կառուցվել է ծովափից 11 կմ հեռավորության վրա հնագաույն Կեստր (այժմ Ակսու) գետի ափին։
Մ.թ.ա. 7-րդ դարում քաղաքն անցնում է լիդիացիներին, իսկ դրանից հետո Մ.թ.ա. 6-րդ դարում՝ պարսիկներին։
Մ.թ.ա. 333 թվականին առանց պատերազմի հանձնվեց Ալեքսանդր Մակեդոնացուն[1]։ Դրանից հետո քաղաքը եղել է սելևկյանների և Պերգամոնի իշխանությունների տակ։
Մ․թ․ա․ 262 թվականին քաղաքում ծնվում է հայտնի մաթեմատիկոս Ապոլլոնիոսը։
Մ․թ․ա․ 189 թվականին Անտիոքյան պատերազմի արդյունքում Պերգեն անցնում է Հռոմի[2] իշխանության տակ։
Հռոմեական շրջանում քաղաքը հասել է ծաղկման ամենաբարձր գագաթնակետին։ 1-3-րդ դարերում Պերգեն եղել է Փոքր Ասիայի ամենախոշոր քաղաքը, մրցակցում էր Սիդե քաղաքի հետ Պամփիլիայի գլխավոր քաղաքի կոչման համար։
1-ին դարում քաղաքում քարոզել են Պողոս և Բառնաբաս առաքյալները[3]։
Բյուզանդական շրջանում Կեստր գետը՝ գլխավոր զարկերակը, որը Պերգեն կապում էր ծովափին լցվել է տիղմով, որն էլ հանգեցրել է քաղաքի անկմանը[4]։
7-8-րդ դարերում արաբական արշավանքները բերել են քաղաքի հետագա ավերմանը։ 11-րդ դարում սելջուկների արաշավանքերի ժամանակ երբեմնի հարուստ քաղաքից մնացել էր մի փոքր գյուղ, որը հետագայում ամբողջությամբ անհետացավ։
Պեղումները Պերգեի տարածքում սկսվել են 1946 թվականից[5], քաղաքի որոշակի հատված դեռևս գտնվում է հողի շերտի տակ։
Պեղումների ժամանակ Պերգեի ակրոպոլից գտնված հնածոները պատկանում է Մ․թ․ա․ 5-րդ հազարամյակին, իսկ որպես մշտական բանակավայր այստեղ գոյություն է ունեցել Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից[1]։ Այսպիսով քաղաքը ավելի հին է քան փաստում են լեգենդները։
2009 թվականի Պերգեն ներառվել է նախնական ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատերից հարավ գտնվում է 15 000 մարդուց բաղկացած թատրոն, կառուցված 2-րդ դարի առաջին կեսին։ 42 շարքերով հանդիսատեսի տեղերը բաժանված են լայն անցումով (դիազոմա) երկու մակարդակով՝ 23 շարք վերևում և 19 ներքևում։ 25 մետր բարձրությամբ մարմարե քարերով քանդակված պատը (սկենա) , զարդարված են դիցաբանական ռելիեֆային տեսարաններով։ Թատրոնի որոշ զարդեր ցուցադրվում են Անթալիայի հնագիտական թանգարանում[1]։
Թատրոնի հարևանությամբ գտնվում է 12 000 հանդիսատես ունեցող մարզադաշտը (լայնությունը՝ 34 մ, երկարությունը 234 մ), Թուրքիայում ամենալավ պահպանված մարզադաշտերից մեկը։ Մարզադաշտը ունեցել է 12 շարք, որի հիմքում ընկած է կամարավոր կառուցվածքը։ Այս կառույցի յուրաքանչյուր երրորդ խրամախորշը ունեցել է մուտք դեպի մարզադաշտ, իսկ մյուս փակ խորշերում տեղակայված էին առևտրային կրպակներ։
Քաղաքի պարիսպների մնացորդները, որոնք եղել են 12 մ բարձրությամբ, պահպանվել են հելլենիստական ժամանակներից։ Հարավային դարպասը, որի միջոցով այցելուները մտնում են քաղաք կոչվել է «Հռոմեական դարպասներ» և թվագրվում են 4-րդ դար։ Նրանցից 92 մետր հեռավորության վրա գտնվում են հելլենիստական դարպասները, որոնք թվագրվում են Մ.թ.ա. 3-րդ դար, Բայց վերակառուցվել են Մ.թ.ա. 2-րդ դարում։ Այս դարպասները շրջանակված են կլոր երկու աշտարակներով։ Դարպասի հետևում կա U-աձև փոքր բակ, որի պատերին կան որմնախորշեր։ Պեղումները ցույց են տվել, որ այստեղ ժամանակին կանգնեցված են եղել աստվածների, կայսրեի և քաղաքի հիմնադրի արձանիկներ։
Հելլենիստական դարպասներից արևմուտք են գտնվում լավ պահպանված հռոմեական թերմերը (2-րդ դար), որոնք համարվում էին Պամփիլիայում ամենամեծը։ Նրանք ունեցել են մարմարյա մշակում, զարդարված են եղել ռելիեֆային պատկերներով և քանդակներով։ Հելլենիստական դարպասներից դեպի արևելք գտնվել է ագորան՝ 65 մետր երկարությամբ քառակուսի մակերես՝ շրջապատված սյուներով։
Հելլենիստական դարպասներից սկսվել է մոտավոր 300 մ երկարությամբ քաղաքի կենտրոնական փողոցը։ Նրա կենտրոնական առանցքով անցնում է ջրագիծը, որի երկու կողմերից ձգվում էր երթևեկելի մասը։ Կողային անցողիկ տարածքները ունեցել են անցումներ, որտեղ տեղակայված էին առևտրական և արհեստագործական կրպակները։ Անցողիկ տարածքների սյուները մասամբ պահպանվել են։ Քաղաքի անկումից հետո ճանապարհի չօգտագործված մասը կառուցապատվել են արձաններով և այլ շինություններով։ Կենտրոնական փողոցն ավարտվում է Հադրիանոսի շրջանի փոքրիկ սրբատեղիով, որից հետո սկսվում է բարձրանալ հարթ բլուրով դեպի ակրոպոլիս։ Ակրոպոլի շինությունները վատ են պահպանվել։
Կենտրոնական փողոցն հատում է դեկումանուսը, նույնպես սյուներով շրջապատված, որոնք պահում էին պորտիկը։ Դեկումանուսը միացնում էր արևմտյան և արևելյան դարպասները։ Քաղաքի հյուսիս-արևմտյան մասում դեկումանուսում ևս մեկ բաղնիք է եղել։
Հայտնաբերվել են նաև բնակելի տների մնացորդներ, հռոմեական և հելլենիստական շրջանների հասարակական շինությունների հետքեր։ Քաղաքի տարածքում երեք բազիլիկ է եղել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ագորայի սյուներ
-
Պերգեի թատրոնը
-
Պերգեի թատրոն
-
Պերգեի թատրոն
-
Պերգեի թատրոն
-
Պալեստրան հռոմեական բաղնիքների առջև
-
Կալդարիումը հռոմեական բաղնիքների առջև
-
Քաղաքի հելլենիստական դարպասները
-
Նեմֆեյում
-
Արևմտյան դարպասներ
-
Դամբարան՝ արևմտյան դարպասների հետևում
-
Դամբարան՝ արևմտյան դարպասների հետևում
-
Դամբարան՝ արևմտյան դարպասների հետևում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերգե կատեգորիայում։ |
Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
Herbermann, Charles, ed. (1913). «Perge». Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- Perge Guide and Photo Album
- Over 500 pictures including 2013 excavations
- Perge photo