Jump to content

Թեոֆիլ Գոթիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆիլ Գոթիե
ֆր.՝ Théophile Gautier
Ծննդյան անունֆր.՝ Jules Pierre Théophile Gautier[1]
Ծնվել էօգոստոսի 30, 1811(1811-08-30)[2][3][4][…]
ԾննդավայրՏարբ[2][5][6]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1872(1872-10-23)[7][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՆյոյի սյուր Սեն[2][6]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[8]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, վիպասան, դրամատուրգ, լիբրետիստ, արվեստի քննադատ, նկարիչ, գրական քննադատ, լուսանկարիչ և արվեստագետ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Գրական ուղղություններռոմանտիզմ և պառնասիանիզմ
ԱնդամակցությունՀելիոգրաֆիական ընկերություն, Jeune-France? և Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ԱշխատավայրLe Figaro
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱմուսինErnesta Grisi?
Համատեղ ապրողԿառլոտա Գրիզի, Ernesta Grisi? և Eugénie Fort?
ԶավակներԺուդիթ Գոթիե, Էստել Գոթիե և Թեոֆիլ Գոթիե
Изображение автографа
 Théophile Gautier Վիքիպահեստում

Պիեռ Ժյուլ Թեոֆիլ Գոթիե (ֆր.՝ Pierre Jules Théophile Gautier, օգոստոսի 30, 1811(1811-08-30)[2][3][4][…], Տարբ[2][5][6] - հոկտեմբերի 23, 1872(1872-10-23)[7][2][3][…], Նյոյի սյուր Սեն[2][6]], ֆրանսիացի գրող, քննադատ։ Պառնասյան դպրոցի սկզբնավորողներից։

Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ «Բանաստեղծություններ» (1830 թ.), «Ալբերտուս» (1833 թ.), «Մահվան կատակերգություն» (1838 թ.), նկատելի է բայրոնական ոգին։ Լավագույն ժողովածուներից է «Արծնապատկերներ և խեցեքանդակներ» (1852 թ.) քնարական բանաստեղծությունների գիրքը։

Գոթիեն «Նոր արվեստ» (1852 թ.) գրքում յուրովի հիմնավորել է «արվեստն արվեստի համար» սկզբունքը։

Գրել է նաև արձակ «Մումիայի վեպը» (1858 թ.), «Ֆրակաս նավապետը» (1863 թ.), պատմվածքներ։

Գրաքննադատական գործերից հայտնի են՝ «Գրոտեսկներ» (1844 թ., 15-17-րդ դարերում մոռացված բանաստեղծների մասին), «Ռոմանտիզմի պատմությունը» (1874 թ., հետմահու), ակնարկ Շառլ Բոդլերի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 146
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլ Գոթիե» հոդվածին։