Թարսեմ Սինխ
Թարսեմ Սինխ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ձալանդհար, East Punjab, Հնդկաստան |
Կրթություն | Bishop Cotton School? և Hansraj College? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0802248 |
tarsem.org |
Թարսեմ Սինխ (անգլ.՝ Tarsem Singh Dhandwar, ա.-փենջ.` ਤਰਸੇਮ ਸਿੰਘ, հինդի՝ तरसेम सिंह, մայիսի 26, 1961[1], Ձալանդհար, East Punjab, Հնդկաստան), առավել հայտնի է որպես Թարսեմ, հնդիկ ռեժիսոր, որը նկարահանում է ֆիլմեր, երաժշտական և գովազդային հոլովակներ։ Նկարահանել է «Բջիջ» (2000), «Անկում» (2006, նաև այս ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը), «Անմահները» (2011), «Ասա դու ինձ, հայելի՛» (2012), «Իրենից/դուրս» (2015) ֆիլմերը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարսեմը ծնվել է Փենջաբ նահանգի Ջալանդհար քաղաքում, սիկհերի ընտանիքում։ Հայրն օդանավերի ճարտարագետ է[2]։ Նա հաճախել է Շիմլայի քահանա Քոթընի դպրոց, Դելիի Հանս Ռաջ քոլեջը և ավարտել է Փասադենայի Դիզայնի քոլեջը[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարսեմն սկսել է իր կարիերան երաժշտական հոլովակներ նկարահանելով, որոնցից են եղել En Vogue-ի Hold On, Deep Forest-ի Sweet Lullaby-ը և R.E.M.-ի Losing My Religion-ը. վերջինս 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի` Լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Նա գովազդային հոլովակներ է նկարահանել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Նայքը և Կոկա-Կոլան[4]։ Թարսեմի` գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի կարիերան սկսվել է «Բջիջ» ֆիլմով (2000), որտեղ գլխավոր դերում Ջենիֆեր Լոպեսն է։
2003 թվականին Թարսեմը նկարահանել է Պեպսիի` երբևէ նկարահանված լավագույն գովազնդերից մեկը։ Այնտեղ նա համադրել է գլադիատորին` Քուինի «We Will Rock You» երգի հետ։ Գովազդի` Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թողարկված տարբերակում նկարահանվել է Էնրիկե Իգլեսիասը, Արաբական աշխարհի համար նկարահանված տարբերակում` Ամր Դիաբը։
Թարսեմի երկրորդ` «Անկումը» ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի 2006 թվականի միջազգային կինոփառատոնում և ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2008 թվականին։ Նրա երրորդ ֆիլմը 2011 թվականին թողարկված «Անմահները» ֆիլմն էր[2][5]։ Նա նկարահանել է Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթի վերամշակումը` «Ասա դու ինձ, հայելի՛» վերնագրով (2012)[6][7]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բջիջ» (2000)
- «Անկում» (2006, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը)
- «Անմահները» (2011)
- «Ասա դու ինձ, հայելի՛» (2012)
- «Իրենից/դուրս» (2015)
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զմրուխտե քաղաք» (2017)
Երաժշտական հոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- En Vogue` "Hold On" (1990)
- R.E.M.` "Losing My Religion" (1991)
- Լոու Ռիդ` "What’s Good" (1992)
- Deep Forest` "Sweet Lullaby" (1994)
- Լեդի Գագա` "911" (2020)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991` MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն, Losing My Religion երգի հոլովակի համար (վեց մրցանակ)
- 2007` Բեռլինի կինոփառատոն, հատուկ հիշատակում («Բյուրեղապակյա արջ»)` «Անկում» ֆիլմի համար
- 2007` Կատալոնիայի միջազգային կինոփառատոն (Սիտխես), լավագույն ֆիլմ («Անկում»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Goldstein, Patrick (2007 թ․ հունիսի 26). «A 'Fall' no one wants to take». The Los Angeles Times.
- ↑ «Tarsem and the legend of "The Fall"». The Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Chhabra, Aseem. «Hindi movies often do not capture the beauty of India». Rediff.
- ↑ Wise, Damon (2008 թ․ հոկտեմբերի 4). «Final fantasy». The Guardian. London.
- ↑ Kit, Borys (2010 թ․ նոյեմբերի 1). «It's Official: Tarsem Directing Relativity's Snow White Movie». The Hollywood Reporter.
- ↑ Sarafin, Jarrod. «Singh Confirmed for Snow White». Mania. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թարսեմ Սինխ Internet Movie Database կայքում
- Պաշտոնական կայք
- Tarsem Singh at the Music Video DataBase Արխիվացված 2011-05-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարսեմ Սինխ» հոդվածին։ |
|