Losing My Religion

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Losing My Religion»
«Losing My Religion» սինգլի շապիկը (R.E.M., 1991)
R.E.M.-ի սինգլը
«Out of Time» ալբոմից
Թողարկված1991 թվականի փետրվարի 19
ԺանրԱլտերնատիվ ռոք
Տևողություն4:28
ԼեյբլWarner Bros. Records
ՊրոդյուսերՍքոթ Լիտտ, R.E.M.
Հորիզոնականները չարթերում
R.E.M.-ի սինգլների ժամանակագրություն
«Get Up»
(1989)
«Losing My Religion»
(1991)
«Shiny Happy People»
(1991)

«Losing My Religion» (հայ․՝ Կորցնում եմ իմ հավատը), ամերիկյան R.E.M. ռոք-խմբի երգ՝ 1991 թվականին թողարկված «Out of Time» ալբոմում որպես հիմնական սինգլ: Երգի սկզբնական հաջողությունը քիչ հավանական էր ռադիոյով ոչ պարբերաբար հնչելով, նաև MTV հեռուստաալիքում տեսահոլովակների քննադատության պատճառով: Չնայած այդ ամենին, երգը դարձավ R.E.M. խմբի գլխավոր հիթը ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[1]: Չարթերում սինգլը մնաց 21 շաբաթ[2] և խմբին բերեց համաշխարհային ճանաչում: Այն նոմինացվեց «Գրեմմիի» մի շարք մրցանակների և ստացավ երկուսը՝ «Լավագույն վոկալային փոփ-կատարում դուետով կամ խմբով» և «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգերում[3]:

«Losing my religion»-ը (բառացի՝ կորցնում եմ իմ հավատը) ժարգոնային արտահայտություն է ԱՄՆ-ի հարավային նահանգներում, որը նշանակում է «ես կորցնում եմ համբերությունս»: Մայքլ Սթայփի հավաստացմամբ՝ «Losing My Religion»-ը դասական երգ է անպատասխան սիրո մասին:

Երգի հեղինակներ են համարվում խմբի անդամներ Բիլլ Բերրին, Պիտեր Բաքը, Մայքլ Սթայփը և Մայք Միլլզը: Երգը հիմնված է այն հանգի վրա, որը գրել էր խմբի կիթառահար Պիտեր Բաքը, երբ սովորում էր մանդոլին նվագել: Նա հենց նոր գնել էր երաժշտական գործիքը, նստել, դիտում էր հեռուստացույց և փորձում էր ինչ-որ բան նվագել՝ միառժամանակ ձայնագրելով իր փորձերը: Հաջորդ օրը նա լսեց ձայնագրությունները և դրանց մեջ գտավ ապագա երգի երաժշտությունը: Բաս-կիթառի պարտիան վերցվել է Fleetwood Mac խմբից: R.E.M.-ի բաս-կիթառահար Մայք Միլլզը խոստովանել է, որ չէր կարողանում երգի համար ընտրել այնպիսի պարտիա, որը միջնակարգ չլիներ:

Տեսահոլովակում կան Տարկովսկու «Զոհաբերություն» ֆիլմից մի շարք մեջբերումներ, կրկնվում է նաև ֆիլմի վիզուալ ոճաբանությունը:

Կոմպոզիցիաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

7"[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Rotary Eleven» — 2:32

12" և CD[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Rotary Eleven» — 2:32
  3. «After Hours» (live)

UK «Collector’s Edition» CD 1[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Stand» (live)
  3. «Turn You Inside-Out» (live)
  4. «World Leader Pretend» (live)

UK «Collector’s Edition» CD 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Fretless» — 4:51
  3. «Losing My Religion» (Live Acoustic Version/Rockline) — 4:38
  4. «Rotary Eleven» — 2:32

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիտեր Հոլսեփփլ - ակուստիկ կիթառ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1991) Հորիզոնական
Australian Singles Chart[1] 11
Austrian Singles Chart[4] 6
Canadian Singles Chart[1] 16
Dutch Singles Chart[5] 1
French Singles Chart[6] 3
Norwegian Singles Chart[7] 4
Swedish Singles Chart[8] 3
Swiss Singles Chart[9] 11
UK Singles Chart[1] 19
U.S. Billboard Hot 100[10] 4
U.S. Billboard Mainstream Rock Tracks[10] 1
U.S. Billboard Modern Rock Tracks[10] 1
U.S. Billboard Adult Contemporary[10] 28

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

В фильме ужасов 1994 года «Кошмар на улице Вязов 7: Новый кошмар», один из героев фильма, Чейз, напевает эту песню, чтобы не уснуть за рулём.

  • 1994 թվականին էկրան բարձրացած «Սարսափ թեղիների փողոցում 7: Նոր սարսափ» ֆիլմում, գլխավոր հերոը՝ Չեյզը, մեքենայի ղեկին երգում է այս երգը, որպեսզի չքնի
  • Այս երգի քավր-տարբերակները կատարել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Jacqui Naylor-ը, Swandive-ը, Suzie McNeil-ը, Gregorian-ը, Tori Amos-ը, Graveworm-ը, Lacuna Coil-ը, Trivium-ը և այլք
  • Մայքլ Սթայփը գոհ էր մնացել այն բանից, որ Ջեյ Զին իր «Heaven» (Magna Carta... Holy Grail) կոմպոզիցիայում օգտագործել է «Losing My Religion» երգից մի տող: Սթայփի խոսքերով՝ նա Ջեյ Զիի հետ ծանոթ է արդեն բավարար ժամանակ և ռեփերին համարում է «գերխելացի և գերտաղանդավոր»: Երգիչը նաև նշել է, որ Ջեյ Զիին և վերջինիս երաժշտությանը վերաբերվում է «մեծ ակնածանքով»: Ջեյ Զիի կողմից մեջբերված տողը հնչում էր այսպես. «That’s me in the corner / That’s me in the spotlight / Losing my religion»[11]
  • New Musical Express ամսագրի տարբերակի համաձայն՝ երգը զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի շարքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Buckley, p. 358
  2. «Losing My Religion». Rolling Stone. December 9, 2004. Retrieved on January 15, 2008.
  3. Pareles, Jon. «Grammy Short List: Many For a Few». Նյու Յորք Թայմս. January 9, 1992. Retrieved on January 20, 2008.
  4. «R.E.M. — Losing My Religion (song)». AustrianCharts.at. Retrieved on January 20, 2008.
  5. «R.E.M. — Losing My Religion (song)». DutchCharts.nl. Retrieved on December 15, 2009.
  6. «R.E.M. — Losing My Religion (song)». LesCharts.com. Retrieved on January 20, 2008.
  7. «R.E.M. — Losing My Religion (song)». NorweiganCharts.com. Retrieved on January 20, 2008.
  8. «R.E.M. — Losing My Religion (song)». SwedishCharts.com. Retrieved on January 20, 2008.
  9. «R.E.M. — Losing My Religion (song)». SwissCharts.com. Retrieved on January 20, 2008.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «R.E.M.—Artist Chart History (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)». Billboard.com. Retrieved on January 20, 2008.
  11. «Лидер R.E.M. похвалил Джей-Зи за цитату из «Losing My Religion»» (ռուսերեն)։ Lenta.ru։ 17 июля 2013։ Վերցված է 2013-01-15