Թարսեմ Սինխ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ձալանդհար, East Punjab, Հնդկաստան |
Կրթություն | Bishop Cotton School? և Hansraj College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0802248 |
tarsem.org |
Թարսեմ Սինխ (անգլ.՝ Tarsem Singh Dhandwar, ա.-փենջ.` ਤਰਸੇਮ ਸਿੰਘ, հինդի՝ तरसेम सिंह, մայիսի 26, 1961, Ձալանդհար, East Punjab, Հնդկաստան), առավել հայտնի է որպես Թարսեմ, հնդիկ ռեժիսոր, որը նկարահանում է ֆիլմեր, երաժշտական և գովազդային հոլովակներ։ Նկարահանել է «Բջիջ» (2000), «Անկում» (2006, նաև այս ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը), «Անմահները» (2011), «Ասա դու ինձ, հայելի՛» (2012), «Իրենից/դուրս» (2015) ֆիլմերը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարսեմը ծնվել է Փենջաբ նահանգի Ջալանդհար քաղաքում, սիկհերի ընտանիքում։ Հայրն օդանավերի ճարտարագետ է[1]։ Նա հաճախել է Շիմլայի քահանա Քոթընի դպրոց, Դելիի Հանս Ռաջ քոլեջը և ավարտել է Փասադենայի Դիզայնի քոլեջը[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարսեմն սկսել է իր կարիերան երաժշտական հոլովակներ նկարահանելով, որոնցից են եղել En Vogue-ի Hold On, Deep Forest-ի Sweet Lullaby-ը և R.E.M.-ի Losing My Religion-ը. վերջինս 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի` Լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Նա գովազդային հոլովակներ է նկարահանել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Նայքը և Կոկա-Կոլան[3]։ Թարսեմի` գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի կարիերան սկսվել է «Բջիջ» ֆիլմով (2000), որտեղ գլխավոր դերում Ջենիֆեր Լոպեսն է։
2003 թվականին Թարսեմը նկարահանել է Պեպսիի` երբևէ նկարահանված լավագույն գովազնդերից մեկը։ Այնտեղ նա համադրել է գլադիատորին` Քուինի «We Will Rock You» երգի հետ։ Գովազդի` Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թողարկված տարբերակում նկարահանվել է Էնրիկե Իգլեսիասը, Արաբական աշխարհի համար նկարահանված տարբերակում` Ամր Դիաբը։
Թարսեմի երկրորդ` «Անկումը» ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի 2006 թվականի միջազգային կինոփառատոնում և ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2008 թվականին։ Նրա երրորդ ֆիլմը 2011 թվականին թողարկված «Անմահները» ֆիլմն էր[1][4]։ Նա նկարահանել է Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթի վերամշակումը` «Ասա դու ինձ, հայելի՛» վերնագրով (2012)[5][6]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բջիջ» (2000)
- «Անկում» (2006, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը)
- «Անմահները» (2011)
- «Ասա դու ինձ, հայելի՛» (2012)
- «Իրենից/դուրս» (2015)
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զմրուխտե քաղաք» (2017)
Երաժշտական հոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- En Vogue` "Hold On" (1990)
- R.E.M.` "Losing My Religion" (1991)
- Լոու Ռիդ` "What’s Good" (1992)
- Deep Forest` "Sweet Lullaby" (1994)
- Լեդի Գագա` "911" (2020)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991` MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն, Losing My Religion երգի հոլովակի համար (վեց մրցանակ)
- 2007` Բեռլինի կինոփառատոն, հատուկ հիշատակում («Բյուրեղապակյա արջ»)` «Անկում» ֆիլմի համար
- 2007` Կատալոնիայի միջազգային կինոփառատոն (Սիտխես), լավագույն ֆիլմ («Անկում»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Goldstein Patrick (26 June 2007)։ «A ‘Fall' no one wants to take»։ The Los Angeles Times
- ↑ «Tarsem and the legend of "The Fall"»։ The Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-17-ին։ Վերցված է 2021-09-03
- ↑ Chhabra Aseem։ «Hindi movies often do not capture the beauty of India»։ Rediff
- ↑ Wise Damon (4 October 2008)։ «Final fantasy»։ The Guardian (London)
- ↑ Kit Borys (1 November 2010)։ «It's Official: Tarsem Directing Relativity's Snow White Movie»։ The Hollywood Reporter
- ↑ Sarafin Jarrod։ «Singh Confirmed for Snow White»։ Mania։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2010-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թարսեմ Սինխ Internet Movie Database կայքում
- http://www.tarsem.org Թարսեմ Սինխ. պաշտոնական կայք
- Tarsem Singh at the Music Video DataBase Archived 2011-05-27 at the Wayback Machine.
|