Թադեուշ Կոնվիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադեուշ Կոնվիցկի
լեհ.՝ Tadeusz Konwicki
Ծնվել էհունիսի 22, 1926(1926-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրNaujoji Vilnia, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 7, 2015(2015-01-07)[2][3][4][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Մասնագիտությունկինոռեժիսոր, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան
ԱնդամակցությունStowarzyszenie Pisarzy Polskich? և Polish Film Academy?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինDanuta Konwicka?
ԶավակներMaria Konwicka?
 Tadeusz Konwicki Վիքիպահեստում

Թադեուշ Կոնվիցկի (լեհ.՝ Tadeusz Konwicki, հունիսի 22, 1926(1926-06-22)[1][2][3][…], Naujoji Vilnia, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հունվարի 7, 2015(2015-01-07)[2][3][4][…], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, լրագրող, կինոռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականից Վիլնյուսում սովորել է միջնակաևգ դպրոցում, սակայն հասունության վկայականը ստացել է 1944 թվականի գաղտնի պայմաններում հերմանական օկուպացիայի ժամանակ։ 1944 թվականին եղել է լեհական դիմադրության շարժման անդամ։ Տեղափոխվել է Գլիվիցե, այնուհետև սկսել է լեհագիտություն սովորել Կրակովի Յագելոնյան համալսարանում։

1946 թվականից որպես սրբագրիչ և տեխնիկական խմբագիր աշխատել է «Վերածնունդ» («Odrodzenie») ամսագրում, միաժամանակ սկսում է հոդվածներ գրել այդ ամսագրի համար։ 1947 թվականին խմբագրության հետ մեկնել է Վարշավա։ 1949 թվականին ամուսնանում է նկարչուհի Դաունտի հետ (1930-1999), որը նկարիչ Յան Լենիցայի քույրն էր։

1950-ական թվականներից սկսած՝ սկսում է գրել է վեպեր, որոնք հարում էին սոցռեալիզմին։ 1952 թվականին անդամակցում է Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցությանը։ Ուրախությամբ է ընդունում Խրուշչովյան ձնհալը և ստեղծագործական ազատությանը։

Կինոմատոգրաֆիայի ոլորտի աշխատակիցների շրջանում ունենալով մոտ կապեր՝ նա սկսում է սցենարներ գրել կինոյի համար։ Նույնիսկ սկսում է նկարահանել սեփական ֆիլմերը։ Նրա «Ամռան վերջին օրը» ֆիլմը նկարահանվել է նվազագույն միջոցներով։ Ֆիլմում նկարահանվել է ընդամենը երկու դերասան։

Նա հիասթափվում է ստեղծագործական ազատության մասին հույսերից, լքում է Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցությունը՝ բողոքելով կուսակցությունից Լեշեկ Կոլոկովսկիի հեռացման դեմ։

1976 թվականից իր ստեղծագործություններն սկսել է հրատարակել ընդհատակում կամ արտասահմանում։

Թադեուշ Կոնվիցկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից երազահան (վեպ), Ե., Սովետական գրող, 1977, 414 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Մ. Հ. Մկրտչյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Կոնվիցկի» հոդվածին։