Թադեուշ Կոնվիցկի
Թադեուշ Կոնվիցկի լեհ.՝ Tadeusz Konwicki | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 22, 1926[1][2][3][…] |
| Ծննդավայր | Naujoji Vilnia, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
| Վախճանվել է | հունվարի 7, 2015[2][3][4][…] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
| Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, լրագրող, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և գրող |
| Լեզու | լեհերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կրակովի համալսարան |
| Անդամակցություն | Stowarzyszenie Pisarzy Polskich? և Polish Film Academy? |
| Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Danuta Konwicka? |
| Զավակներ | Maria Konwicka? |
Թադեուշ Կոնվիցկի (լեհ.՝ Tadeusz Konwicki, հունիսի 22, 1926[1][2][3][…], Naujoji Vilnia, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հունվարի 7, 2015[2][3][4][…], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, լրագրող, կինոռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականից Վիլնյուսում սովորել է միջնակաևգ դպրոցում, սակայն հասունության վկայականը ստացել է 1944 թվականի գաղտնի պայմաններում հերմանական օկուպացիայի ժամանակ։ 1944 թվականին եղել է լեհական դիմադրության շարժման անդամ։ Տեղափոխվել է Գլիվիցե, այնուհետև սկսել է լեհագիտություն սովորել Կրակովի Յագելոնյան համալսարանում։
1946 թվականից որպես սրբագրիչ և տեխնիկական խմբագիր աշխատել է «Վերածնունդ» («Odrodzenie») ամսագրում, միաժամանակ սկսում է հոդվածներ գրել այդ ամսագրի համար։ 1947 թվականին խմբագրության հետ մեկնել է Վարշավա։ 1949 թվականին ամուսնանում է նկարչուհի Դաունտի հետ (1930-1999), որը նկարիչ Յան Լենիցայի քույրն էր։
1950-ական թվականներից սկսած՝ սկսում է գրել է վեպեր, որոնք հարում էին սոցռեալիզմին։ 1952 թվականին անդամակցում է Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցությանը։ Ուրախությամբ է ընդունում Խրուշչովյան ձնհալը և ստեղծագործական ազատությանը։
Կինոմատոգրաֆիայի ոլորտի աշխատակիցների շրջանում ունենալով մոտ կապեր՝ նա սկսում է սցենարներ գրել կինոյի համար։ Նույնիսկ սկսում է նկարահանել սեփական ֆիլմերը։ Նրա «Ամռան վերջին օրը» ֆիլմը նկարահանվել է նվազագույն միջոցներով։ Ֆիլմում նկարահանվել է ընդամենը երկու դերասան։
Նա հիասթափվում է ստեղծագործական ազատության մասին հույսերից, լքում է Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցությունը՝ բողոքելով կուսակցությունից Լեշեկ Կոլոկովսկիի հեռացման դեմ։
1976 թվականից իր ստեղծագործություններն սկսել է հրատարակել ընդհատակում կամ արտասահմանում։
Թադեուշ Կոնվիցկին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակակից երազահան (վեպ), Ե., Սովետական գրող, 1977, 414 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Մ. Հ. Մկրտչյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Конвицкий Тадеуш // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Կոնվիցկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||