Էսսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էսսեն
գերմ.՝ Essen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես210,34 կմ²
ԲԾՄ116 մետր
Բնակչություն584 580 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Հեռախոսային կոդ201 և 2054
Փոստային դասիչ45127–45359
Ավտոմոբիլային կոդE
Պաշտոնական կայքessen.de(գերմ.)
Էսսեն (Գերմանիա)##
Էսսեն (Գերմանիա)

Էսսեն (գերմ.՝ Essen, Էսսըն), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա Ռուր շրջանի կենտրոնական մասում։ Հանդիսանում է երկրի 9-րդ ամենամեծ քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 567 000 (2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։

Հիմնադրվել է 845 թվականին՝ մետաղների արդյունահանման մեջ մասնագիտացված Կրուպների դինաստիայի կողմից։ Մինչև 1970-ականները Էսսենը համարվում էր երկրի ածխի և պողպատի արդյունահանման գլխավոր կենտրոններից, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ երկրի տարբեր ծայրերից տեղափոխվում և հաստատվում էին այստեղ։ 1929-1988 թվականներին Էսսենը մեծությամբ Գերմանիայի 5-րդ քաղաքն էր, ընդ որում՝ 1962 թվականին բնակչության թվաքանակն հասել է 730 000-ի։

Գերմանիայի 100 խոշորագույն կորպորացիաներից 13-ը տեղակայված են Էսսենում։

1958 թվականին Էսսենն ընտրվում է որպես Ռուրի կաթոլիկ թեմի առաջնորդի նստավայր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ (հաշվի առնելով 2011 թ. մարդահամարի արդյունքները) կազմել է 565 900 բնակիչ (իսկ նույն ամսաթվին ավելի վաղ այն գնահատվում էր 573 468 բնակիչ)։ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ քաղաքում ապրում էր 595,243 մարդ, 1990-ին՝ 626,973 մարդ, 1970-ին՝ 696,419 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

800 թվականին հիմնադրվեց Վերդունի աբբայությունը, որից սկսվում է Էսսենի պատմությունը։ Բացի այդ, Ռուրի ավազանի քաղաքների միավորումը, ներառյալ Էսսեն քաղաքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսենը գազի վաճառքի և գազի փոխանցման խոշորագույն գերմանական E.ON Ruhrgas ընկերության կենտրոնակայանն է։

Messe Essen ցուցահանդեսային կենտրոնում ամեն տարի անցկացվում է սեղանի խաղերի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը՝ Internationale Spieltage։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսենը Deutsche Bundesbahn երկաթուղու տնօրինություններից մեկն էր։ Ըստ գերմանական դասակարգման համակարգի՝ Էսսենի երկաթուղային կայարանը 1-ին կարգի կայարան է, որն այն դասում է երկրի 20 հիմնական կայանների շարքում։

Քաղաքն ունի տրամվայի ցանց։ Տրամվայի ցանցը բաղկացած է երեք արագընթաց տրամվայի գծերից (գերմանական stadtbahn)՝ U-11, U-17, U-18 և տրամվայի յոթ կանոնավոր գծեր (գերմանական Stradtbahn)՝ 101, 103, 104, 105, 106, 107, 109, որոնք մասամբ օգտագործում են ընդհանուր ուղիներ։ U-11, 101, 103, 105, 106, 109 երթուղիները ներքաղաքային ուղիներ են։ U-17 և 107 երթուղիները կապում են Էսսենը Գելզենկիրխենի հետ։ U-18 և 107 երթուղիները Էսսենը կապում են Մյուլհայմ ան Ռըռի հետ։ Էսսենի տրամվայի ցանցն ունի ստորգետնյա հատվածներ՝ 19 կայարաններով։ Միևնույն ժամանակ, ստորգետնյա կայարաններն ունեն ինչպես ստադտբանային երթուղիներ, այնպես էլ պայմանական տրամվայի երթուղիներ։

Էսսենը Եվրոպայի ամենամեծ ավտոշուկաներից մեկն է։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսենը բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվում հետևյալ քույր-քաղաքների հետ[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. ««Essens Partnerstädte» (գերմաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. https://www.um.zabrze.pl/mieszkancy/samorzad/miasta-partnerskie/essen
  4. https://www.essen.de/dasistessen/international/partnerstaedte/tampere.de.html
  5. https://www.tampere.fi/en/organisation/international-affairs/twin-cities

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսսեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 77