Էնվեր Իզմայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնվեր Իզմայլով
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Енвер Ізмайлов
Ծնվել էհունիսի 12, 1955(1955-06-12) (68 տարեկան)
Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ, կիթառահար և ջազ կիթառահար
Գործիքներկիթառ
Պարգևներ
Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ուկրաինայի վաստակավոր արտիստ և
 Enver Izmaylov Վիքիպահեստում

Էնվեր Սերվերովիչ Իզմայլով (ուկրաիներեն՝ Енвер Серверович Ізмайлов, Ղրիմի թաթարերեն՝ Enver Server oğlu İzmaylov; հունիսի 12, 1955(1955-06-12), Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրիմաթաթարական ծագմամբ ուկրաինացի երաժիշտ, վիրտուոզ, կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնվերը ծնվել է 1955 թվականին Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ֆերգանա քաղաքում, որտեղ նրա ծնողները աքսորվել էին 1944 թվականին՝ ղրիմի թաթարների աքսորի ժամանակ։ Ավարտելով տեղի ուսումնարանը՝ ինքնուրույն սովորել և սկսել է նվագել էլեկտրոնային կիթառ։ Սկզբնական շրջանում զբաղվել է միայն ռոք երաժշտությամբ։ 80-ական թվականներին նվագել է «Սատո» ջազ- ռոք խմբում։ Հանդես է եկել համամիութենական մի շարք փառատոներում։

Իզմայլովը համարվում է տեպպինգի քարոզողներից մեկը, ով ելույթներով հանդես է եկել ԽՍՀՄ ողջ տարածքում։

90-ական թվականներին Էնվեր Իզմայլովը տեղափոխվել է բնակության Ֆոնտան գյուղ (ներկայումս Սիմֆերոպոլի արվարձաններից մեկը), որտեղ սկսել է հավաքել իր նախնիների՝ ղրիմի թաթարների, երաժշտական ֆոլկլյորը։ Այդ տարիներին նա գրել է մի քանի սոլո ծրագրեր, որտեղ ներկայացրել է էթնոջազի սինթեզի վերաբերյալ իր պատկերացումները։ Զուգահեռաբար, Էնվեր Իզմայլովը ղեկավարել է տրիո, որը ձևավորվել է 1995 թվականին ֆլեյտահար Նարկետ Ռամազանովի և թմբուկահար Ռուստեմ Բարիի կողմից («Մինարեթ» ալբոմ, 1999 թվական)։ Միջազգային փառատոններում Էնվեր Իզմայլովը հանդես է եկել թուրք երաժիշտ Բուրհան Օչալոմի, ֆրանսիացի դաշնակահար Քսավիե Գարսիայի և այլ երաժիշտների հետ։

Անկետավորման տվյալների համաձայն, որն անց է կացրել «Սովետսկայա մոլոդյոժ» թերթի կողմից (Ռիգա), Էնվեր Իզմայլովը զբաղեցրել է 6-րդ տեղը ԽՍՀՄ կիթառահարների շարքում, հինգերորդ հորիզոնականը «Տարվա երաժիշտ» կատեգորիայում և երկրորդը, որպես «Երաժիշտ, ով մեծ ճանաչում է ունեցել»։ Նա Լոզանում դարձել է Կիթառահարների եվրոպական մրցույթի հաղթող։ Իզմայլովը ստացել է մի շարք դիպլոմներ և մրցանակներ։

1995 թվականին դարձել է Ուկրաինայի ջազային ասոցիացիայի անդամ։

Մասնակցել է ջազային փառատոների Ուկրաինայում, Լատվիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք էջ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվեր Իզմայլով» հոդվածին։