Էնվեր Իզմայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնվեր Իզմայլով
Enver Izmaylov.jpg
Բնօրինակ անուն ուկր.՝ Енвер Ізмайлов
Ծնվել է հունիսի 12, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}}) (62 տարեկան)
Ֆերգանա, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Երկիր Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ժանրեր ջազ
Մասնագիտություն ջազ երաժիշտ, կիթառահար և ջազ կիթառահար
Գործիքներ կիթառ
Կայք enverizmaylov.com

Էնվեր Սերվերովիչ Իզմայլով (ուկր.՝ Енвер Серверович Ізмайлов, Ղրիմի թաթարերեն՝ Enver Server oğlu İzmaylov; հունիսի 12, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}}), Ֆերգանա, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ղրիմաթաթարական ծագմամբ ուկրաինացի երաժիշտ, վիրտուոզ, կիթառահար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնվերը ծնվել է 1955 թվականին Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ֆերգանա քաղաքում, որտեղ նրա ծնողները աքսորվել էին 1944 թվականին՝ ղրիմի թաթարների աքսորի ժամանակ: Ավարտելով տեղի ուսումնարանը՝ ինքնուրույն սովորել և սկսել է նվագել էլեկտրոնային կիթառ: Սկզբնական շրջանում զբաղվել է միայն ռոք երաժշտությամբ: 80-ական թվականներին նվագել է «Սատո» ջազ- ռոք խմբում: Հանդես է եկել համամիութենական մի շարք փառատոններում:

Իզմայլով համարվում է տեպպինգի քարոզողներից մեկը, ով ելույթներով հանդես է եկել ԽՍՀՄ ողջ տարածքում:

90-ական թվականներին Էնվեր Իզմայլովը տեղափոխվել է բնակության Ֆոնտանւ գյուղ (ներկայումս Սիմֆերոպոլի արվարձաններից մեկը), որտեղ սկսել է հավաքել իր նախնիների՝ ղրիմի թաթարների, երաժշտական ֆոլկլյորը: Այդ տարիներին նա գրել է մի քանի սոլո ծրագրեր, որտեղ ներկայացրել է էթնոջազի սինթեզի վերաբերյալ իր պատկերացումները: Զուգահեռաբար, Էնվեր Իզմայլովը ղեկավարել է տրիո, որը ձևավորվել է 1995 թվականին ֆլեյտահար Նարկետ Ռամազանովի և թմբուկահար Ռուստեմ Բարիի կողմից («Մինարեթ» ալբոմ, 1999 թվական): Միջազգային փառատոններում Էնվեր Իզմայլովը հանդես է եկել թուրք երաժիշտ Բուրհան Օչալոմի, ֆրանսիացի դաշնակահար Քսավիե Գարսիայի և այլ երաժիշտների հետ:

Անկետավորման տվյալների համաձայն, որը անց է կացրել «Սովետսկայա մոլոդյոժ» թերթի կողմից (Ռիգա), Էնվեր Իզմայլովը զբաղեցրել է 6-րդ տեղը ԽՍՀՄ կիթառահարների շարքում, հինգերորդ հորիզոնականը «Տարվա երաժիշտ» կատեգորիայում և երկրորդը, որպես «Երաժիշտ, ով մեծ ճանաչում է ունեցել»: Նա Լոզանում դարձել է Կիթառահարների եվրոպական մրցույթի հաղթող: Իզմայլովը ստացել է մի շարք դիպլոմներ և մրցանակներ:

1995 թվականին դարձել է Ուկրաինայի ջազային ասոցիացիայի անդամ:

Մասնակցել է ջազային փառատոնների Ուկրաինայում, Լատվիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք էջ