Էնթոնի Կոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Կոստա
Էնթոնի Կոստան 2011 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAntony Daniel Costa
Ի ծնե անունAntony Daniel Costa
Ծնվել է1981 թվական, հունիսի 23
Բարնեթ, Անգլիա Անգլիա
ԵրկիրԱնգլիա
ԺանրերՓոփ, Փոփ ռոք, Ռիթմ ընդ բլյուզ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-այժմ
ԼեյբլGlobe
ԿրթությունHendon School?
ԱնդամակցությունԲլու
ԿապվածBlue (խումբ)
 Antony Costa Վիքիպահեստում

Էնթոնի Կոստա, անգլիացի երգիչ, երգահան, դերասան՝ ծնված 1981 թվականի հունիսի 23-ին[1]։ Ավելի հայտնի է որպես Blue բոյ բենդի անդամ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Կոստան ծնվել է Հարավային Անգլիայում՝ Էջվեյր քաղաքում։ Կոստան հաճախել է Բերնեթ քաղաքի մոտակայքում գտնվող Հենդոն դպրոց։ Հայրը եղել է հույն կիպրացի, մինչդեռ մայրը՝ բրիտանացի հրեա[2]։ Անգլիա տեղափոխվելուց հետո հաճախել է Լառնակայում գտնվող Ամերիկյան ակադեմիա դպրոց։ Ունի քույր՝ Նատալի անունով և եղբայր՝ Լուիս անունով, ով 2011 թվականի սեպտեմբերի 3-ին մասնակցեց The X Factor հեռուստահաղորդմանը և դարձավ The Chase խմբի անդամ՝ կազմավորված S Club 8 խմբի անդամ Ջեյ Էսֆորիսի կողմից։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստայի ամենաառաջին դերը հեռուստատեսությունում եղել է, երբ նա դեռ աշակերտ էր և մասնակցում էր Սթիվեն Մոֆաթի Chalk սերիալում։ Դրանից հետո՝ մասնակցում է BBC-ի Grange Hill մանկակական դրամային[3]։

2000-2005 թվականներ. Կարիերան Blue խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 2000-ական թվականներին Կոստան և Դանքան Ջեյմսը համոզում են Լի Ռայանին և Սայմոն Ուեբեին ստեղծել Blue խումբը[4]։ Խմբի ռիթմ ընդ բլյուզ ժանրը՝ ոգեշնչված փոփ ժանրից, թույլ տվեց խմբին ձեռք բերել հաջողություն Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում, որոնց մեջ մտնում են Իռլանդիան, Պորտուգալիան, Բելգիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Խումբը թողարկել է իր առաջին սինգլը՝ All Rise վերնագրով 2001 թվականի մայիսին և վերջինս UK Singles Chart-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Նրամց հաջորդ սինգլը կոչվեց Too Close և թողարկվեց 2001 թվականին՝ դառնալով վերոնշյալ հիթ-շքերթի առաջին սինգլը։ 2-րդ առաջին հորիզոնականը ձեռք բերեցին իրենց բալլադով՝ If You Come Back վերնագրով։ All Ris ալբոմը թողարկվում է Ամանորին և զբաղեցնում առաջին հորիզոնականը՝ ի վերջո ԱՄՆ-ում վաճառվելով 1 միլիոն օրինակով։ Վերջին սինգլը ալբոմից Fly By II-ն է, որը 2002 թվականի մարտին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Խմբի 2-րդ ալբոմը կոչվում է One Love. թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերին և զբաղեցգրել է 1-ին հորիզոնականը UK Albums Chart,ում՝ վաճառվելով 150000 կրկնօրինակով։ Ալբոմից 3 սինգլ է թողարկվում. One Love, որը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, Sorry Seems to Be the Hardest Word-ը, որում հատկանշական է հատկապես Էլթոն Ջոնի հատվածը և սինգլը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, և U Make Me Wanna սինգլը, որն էլ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[5]։ Խմբի 3-րդ ալբոմի անունը Guilty է, որը թողարկվել է 2003 թվականի աշնանը՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը և վաճառվելով 100000 կրկնօրինակով հենց թողարկման առաջին շաբաթվա ընթացքում։ Ալբոմից առանձին թողարկվեցին 4 սինգլներ, որոնք են Guilty-ն (զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը), Signed, Sealed, Delivered, I'm Yours-ը, որն աչքի ընկավ Սթիվի Ուանդերի and Էնջի Սթոունի հատվածներով և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, Breathe Easy-ը (զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը) և Bubblin-ը՝ զբաղեցրած 9-րդ հորիզոնականը։

Հաջորդած Best of Blue ալբոմը ներառում է 3 սինգլներ. The Gift, It's Alright և Elements: Համաձայն ալբոմի գրքույկի ցուցումի՝ Lonely This Christmas սինգլի կենդխանի կատարման տարբերակը նախատեսված էր դարձնել 7-րդն ալբոմում, սակայն դուրս է թողնվում սինգլը անհայտ պատճառներով։ Ալբոմը թողարկվել է 2005 թվականի հուլիսին՝ դառնալով հասանելի մի քանի եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Ճապոնիայում, Թայլանդում և Չինաստանում, սակայն այնտեղ ունենում է ձախողում և չի հայտնվում ոչ մի հիթ-շքերթում[6]։ Ալբոմը չի թողարկվել Միացյալ Նահանգներում՝ չնայած բազմաթիվ կրկնօրինակների մեծապես հասանելի լինելուն։

2006-2010 թվականներ. Heart Full of Soul, բեմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստան եղել է 2005 թվականին I'm a Celebrity... Get Me Out of Here! սերիալի մասնակից և հանվել է նախագծից 2005 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 44 օր անց։ Նա թողարկեց իր դեբյուտային սոլո սինգլը՝ Do You Ever Think of Me վերնագրով, որը թողարվեց 2006 թվականի փետրվարին։ Սինգլը հաջողություն գրանցեց և զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը UK Singles Chartում։ Կոստան աշխատել է սինգլի վրա երգահան Ջոն Մքլաֆլինի հետ և կենդանի կատարումով հանդես եկել շոտլանդացի երաժիշտ Փոլ Բոյդի հետ։ 2006 թվականին մասնակցել է [[Eurovision: Your Country Needs You#Eurovision: Making Your Mind Up նախագծին՝ մասնակցելու 2006 թվականի Եվրատեսիլ նախագծին, սակայն չի հաղթում իր It's a Beautiful Thing երգով։ 2006 թվականի հունիսին մերկ լուսանկարներ է անում Cosmopolitan ամսագրի համար, որին մասնակցել են նաև երգիչ Ռոնան Քիթինգը, դերասան Դեննի Դաձերը, Ջիմ Դիվայնը և հեռուստահաղորդավար Քրեյգ Դոյլեն։ Կոստայի դեբյուտային ալբոմը՝ Heart Full of Soul, թողարկվել է 2006 թվականի հուլիսի 3-ին միայն Ճապոնիայում՝ Globe Records-ի հովանավորությամբ։

2006 թվականի ապրիլի 10-ից Կոստան եղել է Blood Brothers երկարամետրաժ մյուզիքլի գլխավոր հերոսը՝ Մայքի Ջոնսթոունի դերակատարմամբ։ Մյուզիքլը թողարկվել է Բիլ Քենրայթի կողմից, որի պայմանագիրը տևեց մինչև 2007 թվականի փետրվար։ Մարտ ամսից Կոստան շրջագայեց Միացյալ Նահանգներում իր Boogie Nights շրջագայության 10-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կոստան իր սոլո շրջագայությունը ունեցավ 2008 թվականի փետրվարին և մարտին՝ հանդես գալով իր դեբյուտային ալբոմի երգերով[7]։ Իր Միացյալ Նահանգների շրջագայությունն ունեցավ 7 ամսաթվեր. այն սկսվեց 2008 թվականի փետրվարի 16-ին Բրինդլիում, Ռանքորնում և ավարտվեց 2008 թվականի մարտի 26-ին Բարոու-ին-Ֆերնեսում։ Նա եղել է Ջորջիո Արմանիի մոդելը ուշ 2008 թվականին։ Կոստան 2 անգամ մասնակցել է ԲիԲիՍիի կողմից կազմակերպված Never Mind the Buzzcocks փոփ-վիկտորինային 2006 թվականին, իսկ 2008 թվականին Իպսուիչում խաղացել է Ջեքի դերը մնջախաղում։ Կոստան 2010 թվականի ապրիլ և հուլիս ամիսներին շրջագայել է ողջ Մեծ ԲրիտանիայումPopstar: The Musical ընկերության հետ՝ նվագելով Քալի հատվածը։ Կոստան մասնակցել է Total Wipeout շոուին, որը հեռարձակվել է 2010 թվականի սեպտեմբերի 18-ին։

2011 թվական-այժմ. վերամիավորում Blue խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ներկայացրել է Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ մրցույթում, որն անցկացվեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ կատարելով I Can երգը։ Խումբը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ հավաքելով 100 միավոր։ Խումբը 2013 թվականի հունվարի 25-ին թողարկում է իր 4-րդ ալբոմը՝ Roulette վերնագրով։ Ալբոմի գլխավոր սինգլը Hurt Lovers սինգլն էր։ 2013 թվականի փետրվարի 21-ին խումբը հաստատում է, որ նա մասնակցելու է The Big Reunion շոուին, որին մասնակցում էին 6 խմբեր, ներառյալ՝ Liberty X, Atomic Kitten և 5ive: 2013 թվականի մայիսից պետք է այլ խմբերի հետ շրջագայեր Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ հանդես գալով The Big Reunion համերգների շարքում[8]։ 2013 թվականի մարտի 27-ին խումբը հայտարարում է, որ տարվա վերջին այն ձեռնամուխ կլինի շրջագայություն կազմակերպելուն. սա առաջին շրջագայությունն էր 10 տարվա ընթացքում։ 2016 թվականի ապրիլին Էնթոնին միացավ Save The Last Dance For Me մյուզիքլին՝ խաղալով Միլթոնի հատվածը և շրջագայելով Մեծ Բրիտանիայում մինչև 2016 թվականի հոկտեմբեր[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարեթիվ Վերնագիր Դեր Հավելյալ տեղեկություն
1997 Chalk Տղա "The Object of Desire" (Սերիա 1, մաս 4)
1997 Grange Hill վեցերորդ տղա օցնող դեր
2005 I'm a Celebrity...Get Me Out of Here! խաղացել է ինքն իր դերը / մրցակից սերիա 5
2006 Dancing on Ice Խաղացել է ինքն իր դերը / դատավոր-հյուր (Սերիա 4, մաս 17)
2008 Never Mind the Buzzcocks Խաղացել է ինքն իր դերը (Սերիա 21, մաս 07)
2009 Casualty Դեյվ (Սերիա 24, մաս 12)
2009–10 Angela and Friends Խաղացել է ինքն իր դերը / Մեկնաբան (ընկեր)
2011 Celebrity Five Go To... Խաղացել է ինքն իր դերը / Մրցակից Սերիա 1. հաղթող
2012 The Wright Stuff Խաղացել է ինքն իր դերը Սերիա 17
2012 Lemon La Vida Loca Խաղացել է ինքն իր դերը Սերիա 1, Մաս 2
2014 Casualty Մեթյու Փենդլեթոն (Սերիա 29, Մաս 9)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմների ցանկը, որոնք զբաղեցրել են հորիզոնական
Վերնագիր Ալբոմի մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնականը հիթ-շքերթում
JAP
[10]
Heart Full of Soul
  • Թողարկվել է. 2006 թվականի հուլիսի 3 (Ճապոնիա)
  • Լեյբլ։ Globe Records
  • Ձևաչափ։ CD, թվային
196
"—" վերաբերում է այն թողարկումներին, որոնք չեն թողարկվել այդ տարածքում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ցանկը, որոնք պարգևատրվել կամ հորիզոնական են զբաղեցրել
Վերնագիր Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնականը հիթ-շքերթում Ալբոմ
UK Albums Chart
[11]
UKN
[12]
Do You Ever Think of Me 2006 19 1 Heart Full of Soul
"—" վերաբերում է այն թողարկումներին, որոնք չեն զբաղեցրել որևէ հորիզոնական կամ չեն թողարկվել տվյալ տարածքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unreality TV biography Արխիվացված 31 Հոկտեմբեր 2006 Wayback Machine
  2. Richard Barber (13 June 2010) Anthony Costa: ‘I doubled in size – I hardly recognised myself’. Mirror. Retrieved 14 April 2011.
  3. "Both Called Eric", DVD audio commentary, Chalk Series 1 DVD, ReplayDVD.co.uk
  4. Blue – Overview AllMusic
  5. «Blue bands settle name dispute». BBC News. 2003 թ․ հունիսի 30.
  6. «4Ever Blue Thailand edition». Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  7. Antony Costa official website Արխիվացված 11 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  8. «Blue Join Reality Show The Big Reunion». mtv.com. MTV. 2013 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  9. «ANTONY COSTA joins Save the Last Dance for Me Cast».
  10. «Japan Charts – albums, DVDs and singles». Oricon. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. «The Official Charts Company – Antony Costa». The Official Charts Company. 2013 թ․ մայիսի 3.
  12. «Ukrainian Chart». FDR. 2009 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Կոստա» հոդվածին։