Բարոու-ին-Ֆերնես
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Բարոու-ին-Ֆերնես | |||
| անգլ.՝ Barrow-in-Furness | |||
| |||
| 54°7′0″N 3°13′0″W / 54.11667°N 3.21667°W | |||
| Երկիր | |||
| Կոմսություն | Կամբրիա | ||
| Շրջան | Բարոու-ին-Ֆերնես (շրջան) | ||
| Մակերես | 12,1 կմ² | ||
| Բնակչություն | 45 865[1] մարդ (2011) | ||
| Խտություն | 3,790 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+0 | ||
| Հեռախոսային կոդ | 01229 | ||
| Փոստային դասիչ | LA14 | ||
| Պաշտոնական կայք | barrowbc.gov.uk | ||
|
| |||

Բարոու-ին-Ֆերնես (անգլ.՝ Barrow-in-Furness) — արդյունաբերական և նավահանգստային քաղաք Անգլիայում, Քամբրիայի շրջանում, Բարոու-ին-Ֆերնեսի շրջանի վարչական կենտրոն։
Քաղաքը տեղակայված է Լոնդոնից մոտ 350 կմ հյուսիս-արևելքում և Շոտլանդիայի սահմանից 97 կմ հեռու։
Մինչ 19-րդ դարը Բարոու-ին-Ֆերնեսը փոքր ձկնորսական գյուղ էր, սակայն Անգլիայի արդյունաբերական հեղափոխության և երկաթգծի կառուցման արդյունքում Բարոու-ին-Ֆերնեսը սկսեց ակտիվորեն զարգանալ և օգտագործվել պողպատի արտահանման համար։ Բնական նավահանգիստը, որն ուներ արագ զարգացող քաղաքը, հնարավորություն տվեց կառուցել գերազանց նավակայան և նավաշինարան։ Բարոու-ին-Ֆերնես քաղաքի նավաշինարանները մասնագիտացված են ռազմական նավերի շինարուրությամբ, 1960-ական թվականներից նավաշինարաններում ավելի շատ կառուցվում են միջուկային սուզանավեր։ Սառը պատերազմի ավարտից հետո, թագավորական ռազմածովային ուժերի կողմից պատվերների կրճատմամբ պայմանավորված, քաղաքում գործազրկության բարձր աճ գրանցվեց։
