Դանքան Ջեյմս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դանքան Ջեյմս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Duncan James |
Նաև հայտնի է որպես | Dunc, Duncanbabe |
Ծնվել է | 1978 ապրիլի 7 Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ[1], ժամանակակից R&B[2] և սոուլ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2001-ից |
Լեյբլ | Innocent Records (2001-2007) |
Կրթություն | Corfe Hills School? և Sidmouth College? |
Անդամակցություն | Բլու |
Կայք | officialduncanjames.co.uk |
![]() |
Դանքան Ջեյմս (անգլ.՝ Duncan James, ապրիլի 7, 1978[2], Սոլսբերի, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, որը հանդիսանում է Բլու խմբի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանքան Ջեյմսը ծնվել է 1978 թվականի ապրիլի 7-ին Դորսեթում։ 13 տարեկանում տեղափոխվել է Դևոն, որտեղ էլ անցակացնում է իր մանկությունը տատիկի և պապիկի հետ։
Բլու[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Դանքանը Լի Ռայանի, Էնթնի Կոստայի և Սայմն Վեբբի հետ հիմնել է Բլու խումբը, որը 2001 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։
Խումբը իր գործունեությունը դադարեցրել է 2005 թվականին, սակայն 2009 թվականին խմբի անդամները որոշել են շարունակել իրենց համագործակցությունը։ 2011 թվականին խումբը «I Can» երգով ներկայացրել է Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսին Դանքանը News of the World թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ բիսեքսուալ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.7digital.com/artist/duncan-james
- ↑ 2,0 2,1 Allmusic — 1991.
|