Էմիլիա Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Քլարկ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1986(1986-10-23) (37 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր (2009), Rye St Antony School? և Սուրբ Էդվարդի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիԳահերի խաղ
Պարգևներ և մրցանակներ

Էմիլիա Իզաբել Յուֆիմիա Ռոուզ Քլարկ (անգլ.՝ Emilia Isabelle Euphemia Rose Clarke, հոկտեմբերի 23, 1986(1986-10-23), Լոնդոն, Անգլիա[2][3] կամ 1 մայիսի, 1987[4][5][6]), բրիտանացի թատրոնի և կինոյի դերասանուհի, հանդիսատեսին առավել հայտնի է «HBO»«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Թարգարիեն-ին դերով, տվյալ դերի համար 2013 թվականին արժանացել է Էմմի մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկ սերիալում» անվանակարգում։

Հայտնի է նաև «Տերմինատոր։ Ջենիսիս», «Ես՝ քեզնից առաջ»- Անցյալ Սուրբ Ծնունդ և մի շարք այլ ֆիլմերից։

Քլարկի բրոդվեյան առաջին ելույթը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին «Նախաճաշ Տիֆանիի հետ» ներկայացման մեջ Հոլի Գոլայթլիին մարմնավորելով։

Time ամսագիրը 2019 թվականին նրան անվանել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը ծնվել է Լոնդոնում և մեծացել Բերքշիրում[7]։ Հայրը թատրոնի ձայնային ինժեներ է[8], իսկ մայրը՝ գործարար կին։ Ունի կրտսեր եղբայր։ Դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրությունը Քլարկի մոտ առաջացավ երեք տարեկանում՝ «Շոու Բոըթ» մյուզիքլը դիտելուց հետո, որում էլ այդ ժամանակ աշխատում էր նրա հայրը[8]։ Սովորել է Ռայ Սբ․ Էնթոնիի և Սբ․ Էդուարդսի դպրոցում (Օքսֆորդ)[9]։ Այնուհետև, հաճախել է Լոնդոնի դրամայի կենտրոնը, որն էլ ավարտել է 2009 թվականին[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկի վաղ աշխատանքներից են Սբ․ Էդուարդսի դպրոցի երկու ներկայացումները[9], տասը ներկայացում Լոնդոնի դրամայի կենտրոնում, 2009 թվականի Company of Angels-ի Սենս ներկայացումը[10] և 2009 թվականին նկարահանված երկու գովազդային հոլովակները «Samaritans»-ի համար[11]։ Իր առաջին ֆիլմի դերերից մեկը Լոնդոնի համալսարանի կարճամետրաժ ֆիլմում էր[12]։ Նրա առաջին հեռուստատեսային դերակատարումներից էին Սասկիա Մայերը 2009 թվականի անգլիական «Բժիշկներ» սերիալում և Սավաննա Սիֆին 2010 թվականի «Տրիասիի հարձակում» ֆիլմում։ «Screen International» ամսագիրը նրան համարել է Մեծ Բրիտանիայի վաղվա աստղերից մեկը[13]։

2010 թվականին Քլարկը «HBO»-ի միջնադարյան ֆանտաստիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել Դեյներիս Թարգարիենին։ 2017 թվականին Էմիլիա Քլարկը դարձավ հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը ՝ Գահերի խաղը»-ի մեկ սերիայի համար վաստակելով 2 միլիոն դոլար։ 2012 թվականին Քլարկը նկարահանվեց «Spike Island» ֆիլմում, ֆիլմը անվանվել է բրիտանական The Stone Roses ռոք-խումբի պատվին[14]։ 2013 թվականի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում Քլարկը Մասնակցեց Հոլլի Գոլայթլիի «Նախաճաշ Տիֆանիի հետ» բեմադրությունում[15]։ Նույն թվականին նա նկարահանվել է «Հեմինգուեյ տունը» ֆիլմում`Ջուդ Լոու-ի հետ միասին։ 2015 թվականին նա Մարմնավորել է Սառա Քոնորին «Տերմինատոր. Ջենեսիս» ֆիլմում՝ Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին։ Ֆիլմն ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, սակայն չի ստացել դրական մեկնաբանություններ քննադատների կողմից, չնայած նրան որ նա ստացել էր անվանակարգում Teen Choice Awards- ում։ 2016 թվականին Էմիլիա Քլարկը նկարահանվեց «Ես՝ քեզնից առաջ» ֆիլմի գլխավոր դերում Սեմ Կլաֆլինի հետ միասին։ Ֆիլմը հավաքեց ավելի քան 200 միլիոն դոլար ամբողջ աշխարհում և ստանացավ բարձր վարկանիշ Rotten Tomatoes կայքում։

2016 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Էմիլիա Քլարկը նկարահանվելու է Աստղային պատերազմներ ֆիլմաշարի նոր ֆիլմում `երիտասարդ Հան Սոլոյի մասին։ 2017 թվականի օգոստոսին հայտնի դարձավ ֆիլմում Քլարկի հերոսուհու անունը՝ Կիռա։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2018 թվականի մայիսի 24-ին։

2019 Քլարկը նկարահանվեց Բրայոն Քիմինգսի և Էմմա Թոմփսոնի սցենարով Անցյալ Սուրբ Ծնունդ ռոմանտիկ կատակերգությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը հանդիպում էր «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սիթքոմի ստեղծող Սեթ ՄակՖերլենի հետ։ Զույգը բաժանվեց 2013 թվականի մարտին։

Ըստ Ask Men ամսագրի, Էմիլիա Քլարկը 2014 թվականին ճանաչվել է աշխարհում ամենացանկալի կինը։ Esquire ամսագիրը նրան անվանեց անվանվեց 2015 թվականի աշխարհի ամենագեղեցիկ կինը։

2017 թվականի մարտի 8-ին Քլարկը մրցանակ ստացավ HuffPost կայքէջից ՝ որպես կանանց իրավունքների ամենաակտիվ ակտիվիստ ամբողջ աշխարհում։ 2017 թվականի հուլիսի 13-ին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսեց այն մասին, թե ինչպես է «Գահերի խաղը» հեռուստասերիալում դերը նրան վերածել ֆեմինիստի[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2012 «Անհաջողությունների կղզի» Սելլի Հարրիս
2012 «Շղթայված» Մալու Կարճամետրաժ ֆիլմ
2013 «Դոմ Հեմինգուեյ» Էվելին
2015 «Տերմինատոր․ Ջենիսիս» Սառա Կոննոր
2015 «Քարի ձայն» Վեռենա
2016 «Ես՝ քեզնից առաջ» Լուիզա Քլարկ
2017 Ձայն քարից Վերենա
2018 Սոլո. Աստղային պատերազմների պատմություն Կիռա
2019 Կասկածից վեր Սյուզան Սմիթ
2019 Անցյալ Սուրբ Ծնունդ Քեյթ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2009 «Բժիշկները» Սասկիա Մայեր Սերիա։ «Դատարկ բույն»
2010 «Տրիասիկ հարձակում» Սավաննա Ռաունդթրի Հեռուստատեսային ֆիլմ
2011-2019 «Գահերի խաղը» Դեյեներիս Թարգարիեն Գլխավոր դեր
2013 «Ֆուտուրամա» Մարիան (ձայն)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Անցկացման վայր
2013 Նախաճաշ Տիֆանիի հետ Հոլլի Գոլայթլի Կորթի թատրոն
2020 Ճայը Նինա «Playhouse» Թատրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emilia Clarke: Actress and mum Jenny both get MBEs (բրիտ․ անգլ.) — 2023.
  2. «Game Of Thrones star Emilia Clarke: I feel just like Khaleesi in real life». Now. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Emilia Clarke Celebrates 28th Birthday on "Game of Thrones" Set -- See Epic Cake!». tooFab. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Emilia Clarke biography». Tribute. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Emilia Clarke's Birthday: 'Game Of Thrones' Star Turns 26 Today». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Happy 27th Birthday, Emilia Clarke!». InStyle. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Actor Bio: Emilia Clarke». Game of Thrones: Cast and Crew. HBO. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  8. 8,0 8,1 Nathanson, Hannah (2011 թ․ ապրիլի 1). «Game of Thrones is good news for Brit stars». London Evening Standard. «...says Emilia, 23.»
  9. 9,0 9,1 «OSE to star in new HBO drama». St Edward's School. 2011 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  10. 10,0 10,1 «Spotlight: Emilia Clarke». Spotlight. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. Lisa's Story (YouTube). Samaritans. 2009 թ․ նոյեմբերի 16.
  12. «Video Of Emilia Clarke In Student Movie». sitmovie.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  13. «UK STARS OF TOMORROW 2010». Screen Daily. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  14. Newman, Nick (2012 թ․ փետրվարի 10). «Lesley Manville and Emilia Clarke Travel to 'Spike Island' With The Stone Roses». The Film Stage (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  15. «'Breakfast at Tiffany's' Coming to Broadway with Emilia Clarke». www.broadwaytour.net. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  16. Morris, Alex; Morris, Alex (2017 թ․ հունիսի 28). «'Game of Thrones': Emilia Clarke, the Queen of Dragons, Tells All». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա Քլարկ» հոդվածին։