Զեյնուլ Աբեդին
Զեյնուլ Աբեդին բենգալերեն՝ জয়নুল আবেদিন | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1914[1][2] |
Ծննդավայր | Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 28, 1976[1][3][2][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Դաքքա, Բանգլադեշ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Պակիստան և Բանգլադեշ |
Կրթություն | Կալկաթայի համալսարան, Government College of Art & Craft? և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Պարգևներ | |
Zainul Abedin Վիքիպահեստում |
Զեյնուլ Աբեդին (բենգալերեն՝ জয়নুল আবেদিন, դեկտեմբերի 29, 1914[1][2], Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 28, 1976[1][3][2][…], Դաքքա, Բանգլադեշ), բանգլադեշցի նկարիչ։ Նրա ստեղծագործությունների ճնշող մեծամասնությունը նվիրված է ազգային կյանքին, որոնցից նշանավոր է հատկապես «Բենգալիայի սովը 1943 թվականին» գրաֆիկական աշխատանքների շարքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 29-ին Արևելյան Բենգալիայում[5]։ Մանկության տարիներն անցկացրել է Բրահմապուտրա գետի ափերին։ Տարիներ անց վերոնշյալ գետը պիտի շատ անգամներ երևար նկարչի ստեղծագործություններում և բազմաթիվ անգամներ հանդիսանար ներշնչանքի աղբյուր։ 1933 թվականին Զեյնուլ Աբեդինը ընդունվում է Կալկաթայի մշակույթի պետական դպրոց[6]։ Սովորելու ընթացքում Բրահմապուտրային նվիրված նկարները հեղինակը վրձնել է հիմնականում ջրաներկով։ 1938 թվականին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ այդ նկարները Աբեդինին արժանացրին Ոսկե մեդալի։ Այդ ժամանակից էլ ձևավորվեց Զեյնուլ Աբեդին նկարչի սեփական ոճը։
Զեյնուլ Աբեդինը Կալկաթայի խմբի[7] մասնակից-անդամ էր, որը խմբավորում էր Հնդկաստանի մոդեռնիստ նկարիչներին։
Սովի պատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին Բենգալիայում մոլեգնեց սովը, որը ցնցեց նկարիչ Զեյնուլ Աբեդինին։ Այդ տարիներին նկարիչը ստեղծեց իր ամենահայտնի ստեղծագործությունները[8], որոնք ցուցադրության հանվեցին 1944 թվականին։
Ազատագրության շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը ներքաշվել է Ազատագրության շարժման բոլոր փուլերին , որոնք, ի վերջո, հնարավոր դարձրին Բանգլադեշ պետության ձևավորմանն ու անկախացմանը։ Նկարիչը Բենգալիայի մշակութային ինքնաճանաչման շարժման առաջամարտիկներից մեկն է համարվում. Զեյնուլի քայլը միտված էր Բենգալիայի մշակույթի վերստեղծմանը, որը մեկուսացվել էր Պակիստանի կառավարության կողմից։
1969 թվականին Զեյնուլ Աբեդինը նկարում է Նոբաննոյի թղթափաթեթը (Բենգալիայի բերքի տոնախմբություն), օգտագործելով չինական թանաք, ջրաներկ և մոմանյութեր։
Կարիերան անկախությունից հետոП[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը 1975 թվականին Սոնարգաոնեում հիմնադրում է Արվեստի ազգային թանգարանը (մայրաքաղաք Դաքքայի հարևանությամբ), ինչպես նաև սեփական ստեղծագործությունների պատկերասրահը, որը կոչվում էր «Zainul Abedin Sangrahashala». ի դեպ, այն նկարչի ծննդավայրում էր։
Նկարիչ Զեյնուլ Աբեդինն իր մահկանացուն կնքում է 1976 թվականի մայիսի 28-ին թոքերի քաղցկեղից, վաթսունմեկ տարեկան հասակում, Դաքքայում։
Նրա կարապի երգը դարձավ «Երկու դիմանկարներ» աշխատանքը, որը վրձնեց մահվանից առաջ։ 1982 թվականին նրա 70 աշխատանքներից 17-ը, որոնք պահպանվում և ցուցադրվում էին «Zainul Abedin Sangrahashala» պատկերասրահում, գողացան։ Հետագայում հնարավոր եղավ հետ վերադարձնել նրանցից 10-ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://cabinet.gov.bd/site/view/all_independence_awardees
- ↑ «Zainul Abedin's birth centenary event starts». The Daily Star. 2014 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Islam, Monwarul (2014 թ․ դեկտեմբերի 29). «Shilpacharya Zainul Abedin's birth centenary today». New Age. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Zainul Abedin». artist.christies.com. Christie's. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Alom, Zahangir (2014 թ․ նոյեմբերի 18). «Fine art and artists through the eyes of Fayza Haq». The Daily Star. Dhaka. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Islam, Syed Manzoorul (2012). «Abedin, Zainul». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Painting by Shilpacharjya Zainul Abedin Արխիվացված 2007-01-13 Wayback Machine
- Zainul Abedin @ Gallery Jolrong
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեյնուլ Աբեդին» հոդվածին։ |
|