Զեյնուլ Աբեդին
Զեյնուլ Աբեդին բենգալերեն՝ জয়নুল আবেদিন | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1914[1][2] |
Ծննդավայր | Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան |
Վախճանվել է | մայիսի 28, 1976[1][3][2][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Դաքքա, Բանգլադեշ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կալկաթայի համալսարան և Government College of Art & Craft? |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Պարգևներ | Անկախության օրվա մրցանակ, Կատարման հպարտություն և Բանգլայի ակադեմիայի պատվավոր անդամ |
Zainul Abedin Վիքիպահեստում |
Զեյնուլ Աբեդին (բենգալերեն՝ জয়নুল আবেদিন, դեկտեմբերի 29, 1914[1][2], Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 28, 1976[1][3][2][…], Դաքքա, Բանգլադեշ), բանգլադեշցի նկարիչ: Նրա ստեղծագործությունների ճնշող մեծամասնությունը նվիրված է ազգային կյանքին, որոնցից նշանավոր է հատկապես «Բենգալիայի սովը 1943 թվականին» գրաֆիկական աշխատանքների շարքը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 29-ին Արևելյան Բենգալիայում[4]: Մանկության տարիներն անցկացրել է Բրահմապուտրա գետի ափերին: Տարիներ անց վերոնշյալ գետը պիտի շատ անգամներ երևար նկարչի ստեղծագործություններում և բազմաթիվ անգամներ հանդիսանար ներշնչանքի աղբյուր: 1933 թվականին Զեյնուլ Աբեդինը ընդունվում է Կալկաթայի մշակույթի պետական դպրոց[5]: Սովորելու ընթացքում Բրահմապուտրային նվիրված նկարները հեղինակը վրձնել է հիմնականում ջրաներկով: 1938 թվականին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ այդ նկարները Աբեդինին արժանացրին Ոսկե մեդալի: Այդ ժամանակից էլ ձևավորվեց Զեյնուլ Աբեդին նկարչի սեփական ոճը:
Զեյնուլ Աբեդինը Կալկաթայի խմբի[6] մասնակից-անդամ էր, որը խմբավորում էր Հնդկաստանի մոդեռնիստ նկարիչներին:
Սովի պատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին Բենգալիայում մոլեգնեց սովը, որը ցնցեց նկարիչ Զեյնուլ Աբեդինին: Այդ տարիներին նկարիչը ստեղծեց իր ամենահայտնի ստեղծագործությունները[7], որոնք ցուցադրության հանվեցին 1944 թվականին:
Ազատագրության շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը ներքաշվել է Ազատագրության շարժման բոլոր փուլերին , որոնք, ի վերջո, հնարավոր դարձրին Բանգլադեշ պետության ձևավորմանն ու անկախացմանը: Նկարիչը Բենգալիայի մշակութային ինքնաճանաչման շարժման առաջամարտիկներից մեկն է համարվում. Զեյնուլի քայլը միտված էր Բենգալիայի մշակույթի վերստեղծմանը, որը մեկուսացվել էր Պակիստանի կառավարության կողմից:
1969 թվականին Զեյնուլ Աբեդինը նկարում է Նոբաննոյի թղթափաթեթը (Բենգալիայի բերքի տոնախմբություն), օգտագործելով չինական թանաք, ջրաներկ և մոմանյութեր:
Կարիերան անկախությունից հետոП[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեյնուլ Աբեդինը 1975 թվականին Սոնարգաոնեում հիմնադրում է Արվեստի ազգային թանգարանը (մայրաքաղաք Դաքքայի հարևանությամբ), ինչպես նաև սեփական ստեղծագործությունների պատկերասրահը, որը կոչվում էր «Zainul Abedin Sangrahashala». ի դեպ, այն նկարչի ծննդավայրում էր:
Նկարիչ Զեյնուլ Աբեդինն իր մահկանացուն կնքում է 1976 թվականի մայիսի 28-ին թոքերի քաղցկեղից, վաթսունմեկ տարեկան հասակում, Դաքքայում:
Նրա կարապի երգը դարձավ «Երկու դիմանկարներ» աշխատանքը, որը վրձնեց մահվանից առաջ: 1982 թվականին նրա 70 աշխատանքներից 17-ը, որոնք պահպանվում և ցուցադրվում էին «Zainul Abedin Sangrahashala» պատկերասրահում, գողացան: Հետագայում հնարավոր եղավ հետ վերադարձնել նրանցից 10-ը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ «Zainul Abedin's birth centenary event starts»։ The Daily Star։ դեկտեմբերի 20, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ Islam Monwarul (դեկտեմբերի 29, 2014)։ «Shilpacharya Zainul Abedin’s birth centenary today»։ New Age։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 29, 2015-ին։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ «Zainul Abedin»։ artist.christies.com։ Christie's։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 17, 2015-ին։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ Alom Zahangir (նոյեմբերի 18, 2014)։ «Fine art and artists through the eyes of Fayza Haq»։ The Daily Star (Dhaka)։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 8, 2015-ին։ Վերցված է հունվարի 10, 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Islam Syed Manzoorul (2012)։ «Abedin, Zainul»։ in Islam Sirajul, Jamal Ahmed A.։ Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.)։ Asiatic Society of Bangladesh
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զեյնուլ Աբեդին կատեգորիայում։ |