Զահեդան
Քաղաք | ||
---|---|---|
Զահեդան | ||
պարս.՝ زاهدان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սիստան և Բելուջիստան | |
Շահրեստան | Զահեդան | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1380 մետր | |
Բնակչություն | 587 730 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0541 | |
Պաշտոնական կայք | zahedan.ir(պարս.) | |
| ||
Զահեդան (արաբ․՝ زاهدان), քաղաք Իրանի հարավ-արևելքում` Սիստան և Բելուջիստան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 587 730 մարդ (2016)[1][2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված է երկրի հարավ-արևելքում, Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 1605 կմ հեռավորության վրա՝ հարավարևելյան ուղղությամբ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1352 մ[3]։
Կլիման չոր անապատային է, ամառները շոգ են, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը 80 մմ, որոնք գրեթե ամբողջությամբ բաժին են ընկնում դեկտեմբեր-ապրիլ ամիսներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 587 730 մարդ, որոնք կազմում էին 146 717 տնտեսություն[4]։ Քաղաքը բնակչությամբ Սիստան և Բելուջիստան օսթանի ամենախոշոր[5] և Իրանի տասներկուերորդ ամենախոշոր[6] քաղաքն է։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 17 495[7] | 39 732[8] | 281 923 | 361 623[6] | 419 518[6] | 552 706[9] | 560 725[10] | 587 730[4] |
Հիմնական էթնիկ խումբը՝ բելուջներն են, բնակվում են նաև պուշթուններ և այլ ժողովուրդներ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ 95 aվտոմայրուղին Զահեդանը կապում է հյուսիսից Խորասանի կենտրոն Մաշհադի, իսկ հարավից` Օմանի ծոցի ափին գտնվող նավահանգիստ Չաբահարի հետ։ Թիվ 84 ավտոմայրուղին կապում է Քերմանի հետ արևմուտքից և Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Կվետտայի հետ՝ արևելքից։
Քաղաքը վաղուց արդեն Կվետտա տանող երկաթգծով կապված է Պակիստանի երկաթուղային ցանցի հետ։ 2009 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ Քերման-Զահեդան նոր երկաթգծի պաշտոնական բացումը[11], որով քաղաքը կապնվեց Իրանի հիմնական երկաթուղային ցանցի հետ։
Գործում է Զահեդանի միջազգային օդանավակայանը, որտեղից կատարում են թռիչքներ դեպի Իրանի խոշոր քաղաքներ, ինչպես նաև Դուբայ, Կարաչի և Կվետտա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սիստանի և Բելուջիստանի Համալսարան
-
Երկաթգծի կայարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Zahedan, Iran». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Sistan and Baluchestan» (անգլերեն).
- ↑ 6,0 6,1 6,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ www.andrewgrantham.co.uk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահեդան» հոդվածին։ |
|