Jump to content

Երկրաշարժ (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաշարժ
Երկրաշարժ
Երկիր Ռուսաստան
 Հայաստան
Ժանրդրամա և ֆիլմ աղետի մասին
ԹեմաՍպիտակի երկրաշարժ
Թվական2016
Լեզուռուսերեն և հայերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գրավիցկի
ԴերակատարներՄիքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան, Սոս Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Սեբաստիան Սիսակ, Սաբինա Ախմեդովա, Արտյոմ Բիստրով և Արսեն Գրիգորյան
ԵրաժշտությունՀայկո
Տևողություն102 րոպե
Բյուջե200 000 000 ₽
Շահույթ3 628 615 $
 Earthquake (ship) Վիքիպահեստում

«Երկրաշարժ» (ռուս.՝ «Землетрясение»), ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմ-աղետ, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին։ Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի Հայաստանի կողմից լավագույն օտարալեզու ֆիլմի համար[1]։ Ավելի ուշ կինոակադեմիան չեղարկել է մրցանակի առաջադրված ցանկից, այն բանի համար, որ նրանք չեն արձագանքել ներկայացված պահանջներին[2]։

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ։ Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր։ Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել են առանց ապաստարանի։

Բնության աղետի ֆոնի վրա առանձնանում է երկու հերոսների, 45-ամյա Կոնստանտին Բերեժնովի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի, պատմությունը։ Ճակատագիրը առաջին անգամ չէ որ նրանց ծանր հարված է հասցնում, շատ տարիներ առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել են Ռոբերտի ծնողները։ Կոնստանինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ։ Տարօրինակ զուգադիպությունից հետո Բերեժնովը վերադառնում է իր ընտանիք հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում էին կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, ով այդպես էլ չներեց նրան իր ծնողների մահվան համար։ Ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միմյանց միանգամից չեն ճանաչում[3]։

Նկարահանող անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր — Սարիկ Անդրեասյան
  • Օպերատոր — Յուրի Կորոբեյնիկով
  • Գլխավոր պրոդյուսեր — Ռուբեն Դիշդիշյան
  • Պրոդյուսերներ — Արամ Մովսեսյան, Գևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան
  • Սցենարի հեղինակներ — Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի, Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան
  • Գործադիր պրոդյուսեր — Գալինա Նախիմոսվսկայա
  • Երկրորդ ռեժիսոր — Ալեքսեյ Սմոլյար
  • Երաժշտությունը — Հայկո
  • Հնչյունային պրոդյուսեր — Վահագն Գևորգյան
  • Հնչյունային ռեժիսոր — Վասիլի Կրաչկովսկի
  • Բեմադրող նկարիչ — Դավիդ Դադունաշվիլի
  • Հագուստի նկարիչ — Գուլնարա Շախմիլովա
  • Գրիմը — Աննա Գոլուբենկո
  • Կաստինգի տնօրեն — Լիկա Լեոնիձե
  • Մոնտաժի ռեժիսոր — Գեորգի Իսահակյան, Ելենա Դենիսևիչ և Օլգա Գրինշպուն

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա և պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Սցենարի և նկարահանման նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել ավելի քան երկու տարի։ Ֆիլմի հիմքում ընկած է վավերագրական բնութագրերը և պատմություններ, որոնք նկարագրում են երկրաշարժի ականատեսները. ԿԳՆ-ի աշխատակիցները և բժիշկները; բրիգադների ղեկավարները, բեկորներից փրկվածները և աղետից ողջ մնացած մարդիկ[4]։ Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվա և Գյումրի քաղաքներում, ավելի քան 42 օր։ Ռուսաստանում նկարահանվել են երկրաշարժից առաջ տեղի ունեցող տեսարանները, իսկ Հայաստանում քաղաքացիական կյանքից մինչև աղետի կադրերը։ Նկարահանումները, որոնք անցկացվել են Հայաստանում, մասսայական մասնակցություն են ունեցել հենց Գյումրի քաղաքի բնակիչները, որոնց մեծամասնությունը աղետից հետո ողջ են մնացել և հիշում էին 1988 թվականի դեպքերը։ Մասսայական տեսարաններում մասնակցել են ավելի քան 150 մարդ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաշարժ (ֆիլմ, 2016)» հոդվածին։