Միքայել Ջանիբեկյան
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Կարեն Ջանիբեկյան |
Միքայել Կարենի Ջանիբեկյան (սեպտեմբերի 12, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքայել Ջանիբեկյանը ծնվել է Երևանում։ Ֆիլմերում նկարահանվել սկսել է դպրոցական տարիներից։ Երեկոյան դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոնում։ Երեք ամիս աշխատելուց հետո տեղափոխվել է Երևան, աշխատել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի մանկական թատրոնում, այնուհետև` Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1994 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Զավեն Տատինցյանի արվեստանոց)[1][2][3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան
- Մայրը՝ Անահիտ Աղասարյան
- Եղբայրը՝ դերասան Սոս Ջանիբեկյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Микаэл Джанибекян, актер: биография, роли, фильмы, фото, награды и отзывы на RUSKINO.RU»։ www.ruskino.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-06-ին։ Վերցված է 2016-11-19
- ↑ «Джанибекян, Микаэл Каренович — RuData.ru»։ www.rudata.ru։ Վերցված է 2016-11-19
- ↑ «Микаэл Джанибекян (Michael Janibekyan) - биография - российские актёры - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2016-11-19
|