Հասմիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Ալեքսանյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1945(1945-11-27) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հասմիկ Եղիշի Ալեքսանյան (նոյեմբերի 27, 1945(1945-11-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Ալեքսանյանը ծնվել է 1945 թվականին, Երևանում։ Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Մայկով քաղաք, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1969 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոց։ 1973 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատել է Կիրովականի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1999 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 2011 թվականից, զուգահեռ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի[1]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է շուրջ 80 թատերական դեր տարբեր ներկայացումներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հասմիկ Ալեքսանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին