Երկու պապերը
Երկու պապերը անգլ.՝ The Pope | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Իտալիա Արգենտինա ԱՄՆ |
Ժանր | դրամա, պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2019, նոյեմբերի 27, 2019, դեկտեմբերի 20, 2019 և դեկտեմբերի 12, 2019[1] |
Լեզու | անգլերեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ֆեռնանդո Մեյրելիշ |
Պրոդյուսեր | Դան Լին |
Սցենարի հեղինակ | Էնթոնի ՄակՔարթեն |
Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս, Ջոնաթան Փրայս, Լուիս Նեկկո[2], Քրիստինա Բանեգաս[2], Ռենատո Սկարպա[2], Գերման դե Սիլվա[2], Լիբերո դե Ռիենցո[2], Վինսենթ Ռիոթա[2], Չեչիլիա Դացցի[2], Ֆրանցիսկոս[2] և Բենեդիկտոս XVI[2] |
Օպերատոր | Սեսար Չառլոնե |
Պատմվածքի վայր | Վատիկան |
Կինոընկերություն | Նեթֆլիքս |
Տևողություն | 125 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Երկու պապերը» (անգլ.՝ The Two Popes), բրազիլացի ռեժիսոր Ֆերնանդու Մեյրելիշի՝ 2019 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմը։ Նկարահանված է Էնթոնի ՄաքՔարթենի «Հայրիկ» (2017) պիեսի հիման վրա[3]։ Գլխավոր դերերում Էնթոնի Հոփքինսն ու Ջոնաթան Փրայսն են[4]։
Պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ Թելուրայդի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը Միացյալ Նահանգներում թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին, Մեծ Բրիտանիայում՝ նոյեմբերի 29-ին, թվային ձևաչափով ֆիլմը հասանելի է դարձել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից Նեթֆլիքսում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն (Ջոնաթան Փրայս), չնայած պատկառելի տարիքին, կենսուրախ է, դինամիկ և հետաքրքրասեր է, նա փորձում է ժամանակին համընթաց քայլել, պայքարում է կաթոլիկ եկեղեցու փոփոխությունների և նորացման համար։ Կարդինալ-եպիսկոպոսը հաճախ մարդկանց հետ խոսում է հենց փողոցներում, պաշտում է ֆուտբոլը և որպես իսկական արգենտինացի՝ շաբաթը մեկ անգամ տանգո է պարում։ Հովհաննես Պողոս 2-րդի վախճանից հետո Բերգոլիոն հիմնական թեկնածուներից մեկն էր, սակայն պարտվում է. կարդինալների ժողովը նոր պապ է ընտրում գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերին (Էնթոնի Հոփքինս), որը համոզված և հետևողական պահպանողական է։
Արգենտինացին և գերմանացին ամեն ինչում համակարծիք չեն, թվում է, թե իրենց դիրքորոշումների միջև շփման եզրեր ընդհանրապես չկան։ Ի վերջո, Բերգոլիոն որոշում է մեկնել Վատիկան. նա մտադիր է պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել և իր օրերն ավարտել որպես սովորական հոգևորական ինչ-որ գավառական համայնքում։ Բայց Բերգոլիոն, արդեն Հռոմ գնացող ավիատոմսը ձեռքին, ստանում է Բենեդիկտոս 16-րդ պապի նամակը, որը կարդինալին զրույցի է կանչում։
Քրմապետը, ցուցադրաբար անտեսելով խնդրագիրը, փորձում է զրույց սկսել արգենտինացու հետ, հասկանալ այն ներքին տրամաբանությունը, որի վրա հիմնված են նրա համոզմունքները, և աստիճանաբար բացահայտում է, որ իր սեփականից բավական տարբերվող այդ տրամաբանությունն իր տեսակի մեջ ամբողջական է, հետևողական։ Չնայած լրիվ փոխադարձ անըմբռնողությանը՝ թեժ աստվածաբանական բանավեճերի ընթացքում իմաստուն ծերունիները, քննարկելով կաթոլիկ եկեղեցու խնդիրներն ու նրա ապագան, խոր հարգանք են տածում մեկը մյուսի դիրքորոշման, անկեղծ փոխադարձ համակրանքի հանդեպ։
Վերջապես, Բենեդիկտոս 16-րդն իրենց շփման ամբողջ ժամանակ, հստակ խորհրդածելով ինչ-որ շատ կարևոր բան, երկար վարանումներից հետո իր համար վերջնական եզրակացություն է անում։ Նա սպասում էր նշանի, և այն հանգամանքը, որ լատինամերիկացին անձամբ, նախքան պապի հրավերը, պատրաստվում էր թռչել Հռոմ, ցույց է տվել Աստծո կամքը։ Աշխարհի ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների գերագույն քահանայի որոշումն ցնցում է կարդինալին մինչև հոգու խորքը։ Պարզվում է, որ ծեր տարիքի և ծանր հիվանդ քրմապետն արդեն վաղուց էր տանում աննախադեպ բան անելու գաղափարը՝ հրաժարվել Սուրբ աթոռից։ Եվ նրան կանգնեցնում է միայն մեկ, վերջին խոչընդոտը. Հռոմի պապը հասկանում էր, որ իր ամենահավանական հետնորդը կլինի իր գաղափարներին բոլորովին օտար կրող, լիբերալ և պրոգրեսիստ Բերգոլիոն։ Բայց հիմա, մի քանի օր անցկացնելով բանավեճերի մեջ և շատ ավելի լավ ճանաչելով իր զրուցակցին, դադարում է վախենալ դրանից...
Եզրափակիչ տեսարանում երկու ընկերները՝ Հռոմի պապ, «Սան Լորենսո» ակումբի հավատարիմ երկրպագու Ֆրանցիսկոսը և «pontifex emeritus» Բենեդիկտոս 16-րդը, որը մինչ այդ լիովին անտարբեր էր ֆուտբոլի հանդեպ, 2014 թվականի հուլիսի 13-ի երեկոյան միասին դիտում են աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցում են իրենց հայրենի երկրների՝ Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնթոնի Հոփքինս՝ կարդինալ Յոզեֆ Ռատցինգեր, այնուհետև՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI
- Ջոնաթան Փրայս՝ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո, այնուհետև՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս
- Խուան Մինուխին՝ Խորխե Մարիո Բերգոլիոն երիտասարդ տարիքում
- Լուիս Նիեկո՝ կարդինալ Կլաուդիու Հումես
- Սիդնի Քոուլ՝ կարդինալ Փիթեր Թերքսոն
- Լիսանդրո Ֆիքս՝ հայր Ֆրանսիսկո Յալիքս
- Հերման դը Սիլվա՝ հայր Հորիո
- Թոմաս Դ․ Վիլիամս՝ ամերիկացի լրագրող
- Մարիա Ուսեդո՝ Էսթեր Բալեստրինո
- Էմմա Բոնինո՝ կամեո
Վավերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ֆիլմի բովանդակության զգալի մասը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, այդ թվում՝ հրապարակված տեքստերի ելույթների և փիլիսոփայական բանավեճերի վրա, սակայն սյուժեի մնացած ամբողջ բովանդակությունը հորինված է. «Այն, ինչ դուք միշտ անում եք, դուք ենթադրում եք», - ասել է ՄաքՔարթենը «TheWrap»-ին տված հարցազրույցում, - «Հուսանք, որ այդ ենթադրությունները հիմնված են փաստերի և ճշմարտության վրա, և հուսով եմ՝ ամեն ինչ ճիշտ է գուշակվել», - հավելել Է նա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Netflix confirms cast and production team on 'The Pope'». Screen Daily. Արխիվացված է օրիգինալից 2 вересня 2019-ին. Վերցված է 2 сентября 2019-ին.
- ↑ Kay2017-10-26T21:38:00+01:00, Jeremy. «Netflix confirms Argentine cast and production team on 'The Pope'». Screen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Steve Pond How ‘The Two Popes’ Screenwriter Created Those Private Conversations in the Vatican TheWrap / December 6, 2019(անգլ.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2019 դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Արգենտինական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական կենսագրական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2013 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2012 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1976 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- 2010-ականների իսպաներեն ֆիլմեր
- 2010-ականների իտալերեն ֆիլմեր