Jump to content

Դրումլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրումլին (անգլ.՝ drumlins), սառցադաշտային բերուկներից կազմված բլուր, որը հիմքում ունի արմատական ապարներ։ Սովորաբար լինում են ձգված սառցադաշտերի շարժման ուղղությամբ, և երկար լանջը, որը հակադիր է սառցադաշտի շարժման ուղղությանը, մեղմաթեք, իսկ ներդաշնակող լանջը կտրուկ է և կարճ։

Երկայնակի անտառապատ դրումլիններ Պուերտո Ուիլյամսում՝ Չիլի
Դրումլին Քլու Բեյում՝ Իռլանդիա
Ջեյմսոն Լեյկի դրումլինային դաշտը Վաշինգտոն նահանգում

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրումլինները լինում են տարբեր ձևերի և չափերի[1], ներառյալ սիմետրիկ և լայնակի ասիմետրիկ ձևերի[2]։ Դրումլինների երկարությունը հասնում է հարյուրավոր մետրերից մինչև 2-3 կմ, բարձրությունը՝ 5-45 մ, իսկ լայնությունը՝ 150-400 մ։

Դրումլինների ծագման վերաբերյալ գոյություն ունի այն կարծիքը, որ սառցադաշտի հատակում տեղի է ունեցել մորենների սառեցում, որի շնորհիվ նրանք պահպանվել են տեղում, աստիճանաբար մեծացել, իսկ նրանց վրայով անցնող սառցադաշտը սեղմելով մորենային կուտակումներին, նրանց մակերևույթը հարթեցրել է։ Հնարավոր են համարում նաև այն, որ դրումլինները կարող են գոյանալ սառցադաշտի եզրային մասերի ճեղքերում էկզարացիոն բերուկների լցման եղանակով, որոնք սառցե քողի հալվելուց հետո բացվել են։ Այդ ընթացքում էլ հենց նրանք ծածկվել են մորենային նստվածքներով։ Դրումլինները սառցադաշտային կուտակումային մյուս ձևերի նման բնորոշ են այն շրջաններին, որոնք ենթարկվել են չորրորդական սառցապատման[3]։

Դրումլինների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում[4], Շվեյցարիայում [5], Լեհաստանում, էստոնիայում, Լատվիայում, Շվեդիայում, Ալպերի հյուսիսային լանջերին՝ Կոնստանս լճի շուրջը, Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և Գրենլանդիայում։ Դրումլինների լավ օրինակ է Իռլանդիայի Քլու Բեյի շրջանը, որտեղ դրումլինները երևում են ծովից բարձրացած կղզյակների տեսքով՝ «ձվով լի զամբյուղների» նման։ Այստեղ դրումլինները ձգվում են իրար զուգահեռ, երբեմն հարյուրավորներով և անգամ հազարավորներով կուտակված նույն շրջանում։ Այս շրջանները երբեմն հանգեցնում են բարդ ջրային համակարգերի ձևավորման։

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրումլիններ տարածված են Նյու Յորք նահանգի Օնտարիո և Կայուգա լճերի միջև ընկած տարածքում[6][7], Քոնեքթիքութ գետի ներքին հովիտներում, արևելյան Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրի Մոնադնոք շրջանում, Միչիգանի կենտրոնական և հարավային շրջաններում[8], Մինեսոտայում[9]։ Մեծ կամ փոքր խմբերով դրումլիններ կան Կանադայի գրեթե բոլոր պրովինսիաներում՝ ներառյալ հարավային Օնտարիոն, ինչպես նաև արևմտյան շրջանները՝ Դունդասի և Գելֆի շրջանները[10]), Կենտրոնական և արևելյան Օնտարիո,Դուրո Դամերի շրջանը, ծայր հյուսիսային և ծայր հարավային շրջանները՝ Ալբերտան, Ամունդսենի ծոցի շրջակայքը Նունավուտում և Ուեսթ Լորենսթաունը Նովա Սկոտիայում[11] : Բոստոն Հարբորի մերձակա կղզիները նույնպես դրումլիններ են, որոնք կղզիներ են դարձել սառցադաշտերի հալվելուց հետո ծովի մակարդակի բարձրացման հետևանքով։

Դրումլիններ կան Ռուսաստանի Տիկսի շրջանում՝ Սախա-Յակուտիայի հանրապետությունում։

Հարավային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Պատագոնիայում, օրինակ Պունտա Արենայում և Նավարինո և Գեյբլ կղզիներում՝ Բիգլ նեղուցում։

2007 թվականին դրումլիններ հայտնաբերվեցին արևմտյան Անտարկտիդայում՝ սառցահոսքերի ուղղությամբ[12]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Easterbrook, Don J. (1999). Surface Processes and Landforms, 2nd Edition. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջեր 347–350. ISBN 0-13-860958-6.
  • Grotzinger, John; Jordan, Tom (2010). Understanding Earth; 6th Edition. New York, NY: W.H. Freeman and Company. էջեր 586. ISBN 978-1-4292-1951-8.
  • Tarbuck, Edward J.; Frederick K. Lutgens (2002). Earth: An Introduction to Physical Geography. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջեր 347–350. ISBN 0-13-092025-8.
  • Trenhaile, Alan (2007). Geomorphology: A Canadian Perspective. Don Mills, Ontario: Oxford University Press. էջեր 183–6. ISBN 0-19-542474-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The planar shape of drumlins». Sedimentary Geology. 232: 119–129. doi:10.1016/j.sedgeo.2010.01.008.
  2. Spagnolo, M.; Clark, C.D.; Hughes, A.L.C.; Dunlop, P.; Stokes, C.R. (2010). «The planar shape of drumlins». Sedimentary Geology. 232: 119–129. doi:10.1016/j.sedgeo.2010.01.008.
  3. Պողոսյան, Ընդհանուր երկրագիտություն, 1984
  4. Clark, C.D.; Anna L.C. Hughes; Sarah L. Greenwood; Matteo Spagnolo; Felix S.L. Ng (2009). «Size and shape characteristics of drumlins, derived from a large sample, and associated scaling laws». Quaternary Science Reviews. Elsevier Ltd. 28: 677–692. Bibcode:2009QSRv...28..677C. doi:10.1016/j.quascirev.2008.08.035.
  5. Fiore, J. (2007). «Quaternary subglacial processes in Switzerland: geomorphology of the plateau and seismic stratigraphy of western Lake Geneva». Terre & Environnement. University of Geneva. 69: 169.
  6. Kerr, Michael; Nick Eyles. «Origin of drumlins on the floor of Lake Ontario and in upper New York State». Sedimentary Geology. Elsevier. 193: 7–20. Bibcode:2007SedG..193....7K. doi:10.1016/j.sedgeo.2005.11.025.
  7. http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~springport/geology/drumlin.html
  8. «Glacial landsystems and dynamics of the Saginaw Lobe of the Laurentide Ice Sheet, Michigan, USA». Quaternary International. 260: 21–31. doi:10.1016/j.quaint.2011.07.021.
  9. Toimi Uplands Subsection of the Northern Superior Uplands, Ecological Classification System. Minnesota Department of Natural Resources, 2016.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  11. Gray, Charlotte; The Museum Called Canada: 25 Rooms of Wonder, Random House, 2004 ISBN 978-0-679-31220-8
  12. Smith, A.M.; Murray, T.; Nicholls, K.W.; Makinson, K.; Aðalgeirsdóttir, G.; Behar, A.E.; Vaughan, D.G. (2007). «Rapid erosion, drumlin formation, and changing hydrology beneath an Antarctic ice stream». Geology. 35: 127–130. doi:10.1130/G23036A.1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրումլին» հոդվածին։