Դրումլին
Դրումլին (անգլ.՝ drumlins), սառցադաշտային բերուկներից կազմված բլուր, որը հիմքում ունի արմատական ապարներ: Սովորաբար լինում են ձգված սառցադաշտերի շարժման ուղղությամբ, և երկար լանջը, որը հակադիր է սառցադաշտի շարժման ուղղությանը, մեղմաթեք, իսկ ներդաշնակող լանջը կտրուկ է և կարճ:

Բովանդակություն
Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլինները լինում են տարբեր ձևերի և չափերի[1], ներառյալ սիմետրիկ և լայնակի ասիմետրիկ ձևերի[2]: Դրումլինների երկարությունը հասնում է հարյուրավոր մետրերից մինչև 2-3 կմ, բարձրությունը՝ 5-45 մ, իսկ լայնությունը՝ 150-400 մ:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլինների ծագման վերաբերյալ գոյություն ունի այն կարծիքը, որ սառցադաշտի հատակում տեղի է ունեցել մորենների սառեցում, որի շնորհիվ նրանք պահպանվել են տեղում, աստիճանաբար մեծացել, իսկ նրանց վրայով անցնող սառցադաշտը սեղմելով մորենային կուտակումներին, նրանց մակերևույթը հարթեցրել է: Հնարավոր են համարում նաև այն, որ դրումլինները կարող են գոյանալ սառցադաշտի եզրային մասերի ճեղքերում էկզարացիոն բերուկների լցման եղանակով, որոնք սառցե քողի հալվելուց հետո բացվել են: Այդ ընթացքում էլ հենց նրանք ծածկվել են մորենային նստվածքներով: Դրումլինները սառցադաշտային կուտակումային մյուս ձևերի նման բնորոշ են այն շրջաններին, որոնք ենթարկվել են չորրորդական սառցապատման[3]:
Դրումլինների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում[4], Շվեյցարիայում [5], Լեհաստանում, էստոնիայում, Լատվիայում, Շվեդիայում, Ալպերի հյուսիսային լանջերին՝ Կոնստանս լճի շուրջը, Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և Գրենլանդիայում: Դրումլինների լավ օրինակ է Իռլանդիայի Քլու Բեյի շրջանը, որտեղ դրումլինները երևում են ծովից բարձրացած կղզյակների տեսքով՝ «ձվով լի զամբյուղների» նման: Այստեղ դրումլինները ձգվում են իրար զուգահեռ, երբեմն հարյուրավորներով և անգամ հազարավորներով կուտակված նույն շրջանում: Այս շրջանները երբեմն հանգեցնում են բարդ ջրային համակարգերի ձևավորման:
Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլիններ տարածված են Նյու Յորք նահանգի Օնտարիո և Կայուգա լճերի միջև ընկած տարածքում[6][7], Քոնեքթիքութ գետի ներքին հովիտներում, արևելյան Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրի Մոնադնոք շրջանում, Միչիգանի կենտրոնական և հարավային շրջաններում[8], Մինեսոտայում[9]: Մեծ կամ փոքր խմբերով դրումլիններ կան Կանադայի գրեթե բոլոր պրովինսիաներում՝ ներառյալ հարավային Օնտարիոն, ինչպես նաև արևմտյան շրջանները՝ Դունդասի և Գելֆի շրջանները[10]), Կենտրոնական և արևելյան Օնտարիո,Դուրո Դամերի շրջանը, ծայր հյուսիսային և ծայր հարավային շրջանները՝ Ալբերտան, Ամունդսենի ծոցի շրջակայքը Նունավուտում և Ուեսթ Լորենսթաունը Նովա Սկոտիայում [11] : Բոստոն Հարբորի մերձակա կղզիները նույնպես դրումլիններ են, որոնք կղզիներ են դարձել սառցադաշտերի հալվելուց հետո ծովի մակարդակի բարձրացման հետևանքով:
Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլիններ կան Ռուսաստանի Տիկսի շրջանում՝ Սախա-Յակուտիայի հանրապետությունում:
Հարավային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրումլինային ընդարձակ դաշտեր կան Պատագոնիայում, օրինակ Պունտա Արենայում և Նավարինո և Գեյբլ կղզիներում՝ Բիգլ նեղուցում:
Անտարկտիդա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին դրումլիններ հայտնաբերվեցին արևմտյան Անտարկտիդայում՝ սառցահոսքերի ուղղությամբ[12]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Easterbrook Don J. (1999)։ Surface Processes and Landforms, 2nd Edition։ Upper Saddle River, New Jersey: Prentice Hall։ էջեր 347–350։ ISBN 0-13-860958-6
- Grotzinger John, Jordan, Tom (2010)։ Understanding Earth; 6th Edition։ New York, NY: W.H. Freeman and Company։ էջ 586։ ISBN 978-1-4292-1951-8
- Tarbuck Edward J., Frederick K. Lutgens (2002)։ Earth: An Introduction to Physical Geography։ Upper Saddle River, New Jersey: Prentice Hall։ էջեր 347–350։ ISBN 0-13-092025-8
- Trenhaile Alan (2007)։ Geomorphology: A Canadian Perspective։ Don Mills, Ontario: Oxford University Press։ էջեր 183–6։ ISBN 0-19-542474-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The planar shape of drumlins»։ Sedimentary Geology 232: 119–129։ doi:10.1016/j.sedgeo.2010.01.008
- ↑ Spagnolo M., Clark C.D., Hughes A.L.C., Dunlop P., Stokes C.R. (2010)։ «The planar shape of drumlins»։ Sedimentary Geology 232: 119–129։ doi:10.1016/j.sedgeo.2010.01.008
- ↑ Պողոսյան, Ընդհանուր երկրագիտություն, 1984
- ↑ Clark C.D., Anna L.C. Hughes, Sarah L. Greenwood, Matteo Spagnolo, Felix S.L. Ng (2009)։ «Size and shape characteristics of drumlins, derived from a large sample, and associated scaling laws»։ Quaternary Science Reviews (Elsevier Ltd.) 28: 677–692։ Bibcode:2009QSRv...28..677C։ doi:10.1016/j.quascirev.2008.08.035
- ↑ Fiore J. (2007)։ «Quaternary subglacial processes in Switzerland: geomorphology of the plateau and seismic stratigraphy of western Lake Geneva»։ Terre & Environnement (University of Geneva) 69: 169
- ↑ Kerr Michael, Nick Eyles։ «Origin of drumlins on the floor of Lake Ontario and in upper New York State»։ Sedimentary Geology (Elsevier) 193: 7–20։ Bibcode:2007SedG..193....7K։ doi:10.1016/j.sedgeo.2005.11.025
- ↑ http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~springport/geology/drumlin.html
- ↑ «Glacial landsystems and dynamics of the Saginaw Lobe of the Laurentide Ice Sheet, Michigan, USA»։ Quaternary International 260: 21–31։ doi:10.1016/j.quaint.2011.07.021
- ↑ Toimi Uplands Subsection of the Northern Superior Uplands, Ecological Classification System. Minnesota Department of Natural Resources, 2016.
- ↑ http://tcc.customer.sentex.ca/GT/OD.html
- ↑ Gray, Charlotte; The Museum Called Canada: 25 Rooms of Wonder, Random House, 2004 ISBN 978-0-679-31220-8
- ↑ Smith A.M., Murray T., Nicholls K.W., Makinson K., Aðalgeirsdóttir G., Behar A.E., Vaughan D.G. (2007)։ «Rapid erosion, drumlin formation, and changing hydrology beneath an Antarctic ice stream»։ Geology 35: 127–130։ doi:10.1130/G23036A.1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diagrams of an idealized drumlin
- Drumlin field, northwestern Manitoba, image from Geological Survey of Canada Canadian Landscapes Photo Collection
- Word of the day defines drumlin.
- Pazynych V. (EN) Ice age, ice sheets, the gravitational collapse, water-ice deluge and their consequences, part one – drumlins www.academia.edu/5351696/_EN_Ice_age_ice_sheets_the_gravitational_collapse_water-ice_deluge_and_their_consequences_part_one_drumlins