Jump to content

Դորոթի Փարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթի Փարկեր
անգլ.՝ Dorothy Parker
Ծննդյան անունանգլ.՝ Dorothy Rothschild
Ծնվել էօգոստոսի 22, 1893(1893-08-22)[1][2][3][…]
ԾննդավայրWest End, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Վախճանվել էհունիսի 7, 1967(1967-06-07)[4][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎուդլոն
Մասնագիտությունսյունակագիր, բանաստեղծուհի, սցենարիստ, գրող, գրական քննադատ, լրագրող, երգերի հեղինակ և dialogue writer
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMiss Dana's School for Young Ladies?
Ժանրերպոեզիա և երգիծանք
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Algonquin Round Table?
ԱշխատավայրՎոգ, Vanity Fair, Life և The New Yorker
Պարգևներ
ԱմուսինԱլան Քեմփբել
Կայքdorothyparker.com
Դորոթի Փարկեր Վիքիքաղվածքում
 Dorothy Parker Վիքիպահեստում

Դորոթի Փարկեր (անգլ.՝ Dorothy Parker, օգոստոսի 22, 1893(1893-08-22)[1][2][3][…], West End, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] - հունիսի 7, 1967(1967-06-07)[4][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ծնյալ Ռոտշիլդ (Rothschild), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծուհի, արձակագիր, որ լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես իր խայթող հումորի, սրամտությունների, 20-րդ դարի քաղաքային կյանքի արատների խորաթափանց արտացոլման շնորհիվ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հրեա Դորոթին դժվարին մանկություն է ունեցել, բայց չի կոտրվել, հաղթահարել է դժվարությունները, հասել հաջողությունների ու ճանաչման։ Աշխատակցել է համբավավոր ամսագրերի (Vogue, Vanity Fair, The New Yorker), դարձել գրողների փառաբանված մի խմբակի՝ Algonquin Round Table-ի հիմնադիր անդամ[6]։ Այդ խմբակի ցրվելուց հետո աշխատանքի է անցել Հոլիվուդում, գրել կինոսցենարներ, որոնցից երկուսը առաջադրվել են ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի։ Սակայն որոշ ժամանակ անց նրա անունը հայտնվել է Հոլիվուդի «սև ցուցակում». պատճառը Փարկերի ձախ հայացքներ ունենալը, հակապատերազմական շարժմանն ակտիվորեն մասնակցելն էր։

Գրողը տառապել է դեպրեսիայից[7], մի քանի անգամ փորձել է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Իր վերջին տարիներին կախվածություն ուներ ալկոհոլից։ Քննադատաբար էր վերաբերում իր տաղանդին ու ստեղծագործությանը, ցավում ու ափսոսում, որ սրամտողի համբավ է ձեռք բերել։ Այդուհանդերձ՝ նրա երկերը, փայլուն սրամտությունները բռնել են ժամանակի քննությունը և նրա մահից երկար տարիներ անց էլ պահանջարկ են վայելում գրասեր հասարակության շրջանում։ Փարկերի մի շարք ստեղծագործությունների հիման վրա կոմպոզիտոր Մարկուս Փաուսը օպերային երգերի շարք է գրել (Hate Songs)[8][9]:

Դորոթի Փարկերը մահացել է ինֆարկտից, 73 տարեկան հասակում (1967 թվականի հունիսի 7-ին)։ Իր դաստակերտը նա կտակել է Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին։ Վերջինիս մահից հետո գրողի հարազատները դաստակերտը նվիրել են Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային (անգլերեն՝ National Association for the Advancement of Colored People, կամ կարճ՝ NAACP)[10]: Հանգուցյալ գրողի կտակարարը՝ Լիլիան Հելմանը համառորեն, սակայն անարդյունք պայքարել է այդ վճռի դեմ[11]։ Փարկերի կիզված մարմնի մոխիրները շուրջ 17 տարի պահվել են տարբեր վայրերում[12]։

1988 թվականին NAACP-ն ստանձնել է Փարկերի աճյունի տնօրինումը և ամփոփել բալթիմորյան իր գրասենյակի բակում ի հիշատակ հանգուցյալ գրողի ստեղծած պարտեզում[13]։ Հուշատախտակին արձանագրված է.

Աստ ամփոփված է աճյունը հումորիստ, գրող, քննադատ, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպան Դորոթի Փարկերի (1893–1967)... Հիշատակի այս այգին նվիրված է նրա ազնվագույն հոգուն, որ նշանավորում էր մարդկայնությունը և սևամորթ ու հրեա մարդկանց հավերժական բարեկամությունը։ Ընծայված է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ընկերակցության կողմից։ 1988 թ. հոկտեմբերի 28[14]

:

Հուշատախտակ՝ Փարկերի ծննդավայրում

1992 թվականի օգոստոսի 22-ին՝ Փարկերի 99-րդ տարելիցի օրը, ԱՄՆ-ի փոստային ծառայությունը թողարկել է նրա հիշատակին նվիրված դրոշմանիշ։ Algonquin Round Table-ը, Ալգոնքին հյուրանոցն ու գրական խմբակին առնչվող այլ կառույցներ ներառվել են Նյու Յորքի պատմական հուշարձանների ցանկում[15], մի քանի տարի անց էլ՝ 1996 թվականին հռչակվել ազգային գրական հուշարձան. հյուրանոցի պատին այդ առիթով փակցվել է համապատասխան բովանդակությամբ հուշատախտակ[16]։ Ջերսի Շոր քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Փարկերը, նույնպես ստացել է ազգային գրական հուշարձանի կարգավիճակ (2005 թ.)[17][18]:

2014 թվականին Նյու Ջերսիի Փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Փարկերին նվիրված անկյունը։

Էսսեներ և ռեպորտաժներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Parker, Dorothy (1925 թ․ փետրվարի 28). «A certain lady». The New Yorker. 1 (2): 15–16. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  • Constant Reader (1970)
  • Fitzpatrick, Kevin (2014). Complete Broadway, 1918–1923. iUniverse. ISBN 978-1-4917-2267-1. (compilation of reviews, edited by Fitzpatrick; most of these reviews have never been reprinted)

Փոքրածավալ արձակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովածուներ
  • 1930: Laments for the Living (ամփոփված է 13 պատմվածք)
  • 1933: After Such Pleasures (ամփոփված է 11 պատմվածք)
  • 1939: Here Lies: The Collected Stories of Dorothy Parker (նախորդ երկու ժողովածուներում ընդգրկված երկերի վերահրատարակություն՝ երեք նոր պատմվածքների հավելումով)
  • 1942: Collected Stories
  • 1944: The Portable Dorothy Parker (նախորդ ժողովածուներում ընդգրկված երկերի վերահրատարակություն՝ հինգ նոր պատմվածքների և բանաստեղծական ժողովածուներից քաղված ստեղծագործությունների հավելումով)
Ժողովածուներ
  • 1926: Enough Rope
  • 1928: Sunset Gun
  • 1931: Death and Taxes
  • 1936: Collected Poems: Not So Deep as a Well
  • 1944: Collected Poetry
  • 1996: Not Much Fun: The Lost Poems of Dorothy Parker (Մեծ Բրիտանիայում լույս է ընծայվել The Uncollected Dorothy Parker խորագրով)
  • 2009: Not Much Fun: The Lost Poems of Dorothy Parker (2-րդ հրատարակություն՝ նոր բանաստեղծությունների հավելումով)

Թատերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1929: Close Harmony (Էլմեր Ռայսի հեղինակակցությամբ)
  • 1953: Ladies of the Corridor (Առնո դ՛Ուսոյի հեղինակակցությամբ)
  • 1936: Suzy (Ալեն Քեմփբելի, Հորաս Ջեքսոնի և Լենոր Քոֆիի հեղինակակցությամբ)
  • 1937: A Star is Born (Ուիլյամ Ուելմենի, Ռոբերտ Քարսոնի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
  • 1938: Sweethearts (Լորա Փերելմանի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
  • 1938: Trade Winds (Ֆրենկ Ադամսի և Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
  • 1941: Week-End for Three (Ալեն Քեմփբելի հեղինակակցությամբ)
  • 1942: Saboteur (Փիթեր Վիրտելի և Ջոան Հարիսոնի հեղինակակցությամբ)
  • 1947: Smash-Up, the Story of a Woman (Ֆրենկ Քավետի, Ջոն Հովարդ Լոուսոնիև Լայոնել Ուիգեմի հեղինակակցությամբ)
  • 1949: The Fan (Վալտեր Ռաշի և Ռոս Էվանսի հեղինակակցությամբ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Паркер Дороти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). biography.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. Dorothy Parker, Civil Rights Activist, Poet, Journalist (1893–1967) (ang.). biography.com. [dostęp 2016-10-24]
  7. «Dorothy Parker» (լեհերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite web}}: Unknown parameter |oezjępublikowany= ignored (օգնություն)
  8. «Fanger teatrets toner på hvert sitt drømmende album». www.dagsavisen.no.
  9. «Urfremfører Paus-opera i Kilden». www.fvn.no.(չաշխատող հղում)
  10. Silverstein 59.
  11. Meade 413.
  12. Meade 412.
  13. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 36205). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  14. Hitchens, Christopher (2000). Unacknowledged Legislation: Writers in the Public Sphere. New York: Verso. էջ 293. ISBN 1-85984-786-2.
  15. Heller Anderson, Susan (1987 թ․ սեպտեմբերի 20). «City Makes It Official: Algonquin is Landmark». The New York Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. Friends of Libraries USA. «1996 dedications». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. Hann, Christopher (2008 թ․ փետրվարի 7). «The Write Stuff». New Jersey Monthly.
  18. «Plaque Unveiled at Parker Teenage Home». Dorothyparker.com.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Randall Calhoun, Dorothy Parker: A Bio-Bibliography. Westport, Connecticut: Greenwood Press, 1993. 0-313-26507-0
  • Kevin C. Fitzpatrick, A Journey into Dorothy Parker's New York. Berkeley, CA: Roaring Forties Press, 2005. 0-9766706-0-7
  • John Keats (writer)|John Keats, You Might As Well Live: The Life and Times of Dorothy Parker. New York: Simon & Schuster, 1970.
  • Marion Meade, Dorothy Parker: What Fresh Hell is This?. New York: Villard, 1988.
  • S. J. Perelman, "Dorothy Parker". In The Last Laugh. New York: Simon & Schuster, 1981.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դորոթի Փարկեր հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Փարկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Փարկեր» հոդվածին։