Դիեգո Լայնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Լայնես
Diego Lainez
Լայնեսը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Diego Lainez Leyva
Քաղաքացիությունը Մեքսիկա Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 2000(2000-06-09) (23 տարեկան)
Ծննդավայր Վիլաերմոսա (Տաբասկո), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 167 սմ
Քաշ 58 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 22
Պատանեկան կարիերա
2012-2017 Մեքսիկա Ամերիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2019 Մեքսիկա Ամերիկա 39 (5)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 7 (0)
Ազգային հավաքական
2017 Մեքսիկա Մեքսիկա Մ17 6 (2)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա Մ20 7 (0)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա Մ21 8 (1)
2018-ներկա Մեքսիկա Մեքսիկա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 19-ի, 2019

Դիեգո Լայնես (իսպ.՝ Diego Lainez, հունիսի 9, 2000(2000-06-09), Վիլաերմոսա (Տաբասկո), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլուբ Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնեսը Կլուբ Ամերիկայի ակադեմիայի սան է[2][3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 1-ին՝ փոխարինման մտնելով Մեքսիկայի գավաթի Սանտոս Լագունայի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց մարտի 5-ին՝ Լեոնի դեմ խաղում[6]։ Մայիսի 7-ին Լայնեսը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պաչուկայի դեմ խաղում[7]։ Հուլիսի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Մեքսիկայի սուպերգավաթի Կերետարոյի դեմ խաղում, սակայն Ամերիկան պարտվեց 2-0 հաշվով[8]։

Միջազգային առաջնություններում իր առաջին հանդիպումը Լայնեսը անցկացրեց 2018 թվականի ապրիլի 11-ին՝ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Տորոնտոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 5-ին՝ դուբլ ձևակերպելով Պաչուկայի դեմ խաղում[10]։ Դեկտեմբերի 7-ին մեքսիկացին գոլ խփեց ՈՒՆԱՄ Պումասի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[11]։ Կլուբ Ամերիկայի կազմում Լայնեսը անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 10-ին Լայնեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[12][13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 14 միլիոն դոլար[15][16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց հունվարի 20-ին՝ փոխարինելով Լորեն Մորոնին Ժիրոնայի դեմ խաղում[18][19]։ Իր առաջին գոլը Բետիսի կազմում խփեց փետրվարի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ռենի դեմ խաղում[20][21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնեսը ներկայացրել է Մեքսիկան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի հոկտեմբերին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[22]՝ անցկացնելով 4 հանդիպում[23] և դուբլ ձևակերպելով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[24][25]։ Մեքսիկան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 1-2 հաշվով պարտվելով Իրանին[26][27]։ 2018 թվականին Լայնեսը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց ԿՈՆԿԱԿԱՖ առաջնությանը[28][29]՝ անցկացրած 7 հանդիպումներում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[30], իսկ Մեքսիկան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ եզրափակչում պարտվելով ԱՄՆ-ի ընտրանուն[31][32]։

Մեքսիկայի ազգային հավաքական Լայնեսը առաջին անգամ հրավիրվեց օգոստոսի 29-ին՝ Ուրուգվայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ուրուգվայի դեմ խաղում[33]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 30-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ամերիկա 2016–17 Լիգա ՄԽ 9 0 1 0 10 0
2017–18 15 0 7 0 1 0 23 0
2018–19 15 5 3 0 18 5
Ընդհանուր 39 5 11 0 1 0 51 5
Ռեալ Բետիս 2018–19 Լա Լիգա 6 0 2 0 2 1 10 1
Կարիերայի ընդհանուր 45 5 13 0 3 1 61 6

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 30-ի դրությամբ[34]

Մեքսիկա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուլոնի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2018[35]
  • Տուլոնի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018[36]
  • ԿՈՆԿԱԿԱՖ Մ20 առաջնության խորհրդանշական հավաքական. 2018[30]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mexico - D. Lainez - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  2. Correspondent, Mexico. «Who is Diego Lainez? Mexico's teenage sensation who just signed for Betis | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Who's This Mexican Attacker Liverpool Are Trying To Sign? Everything You Need To Know». soccersouls.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Santos Laguna vs. América - 2 March 2017 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  5. «De último minuto, Santos venció a América y calificó en Copa». www.mediotiempo.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Club León FC - CF América, Mar 5, 2017 - Liga MX Clausura - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  7. «CF América - CF Pachuca, May 7, 2017 - Liga MX Clausura - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  8. «Querétaro FC - CF América, Jul 16, 2017 - Supercopa MX - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  9. «CF América - Toronto FC, Apr 11, 2018 - CONCACAF Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  10. «CF Pachuca - CF América, Aug 5, 2018 - Liga MX Apertura - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  11. «UNAM Pumas - CF América, Dec 7, 2018 - Liguilla Apertura - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  12. «Diego Lainez, new Real Betis player». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  13. «Mexico youngster Lainez reaches La Liga deal». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  14. «Diego Lainez leaves Club America for Real Betis». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  15. Correspondent, Mexico. «Club America transfer news: 18-year-old Diego Lainez signs with Real Betis | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  16. «Diego Lainez joins the 'Generation Z' at Real Betis». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  17. «Diego Lainez signs for Betis». AS.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  18. «Real Betis Balompié - Girona FC, Jan 20, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  19. «Debuta Lainez en gran triunfo del Betis». ESPNdeportes.com (իսպաներեն). 2019 թ․ հունվարի 20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  20. «Stade Rennais FC - Real Betis Balompié, Feb 14, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  21. «Diego Lainez's late goal salvages draw for Real Betis vs. Stade Rennes». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  22. Univision. «Diego Lainez encabeza convocatoria del Tri para el Mundial Sub 17». Univision (spanish). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Mexico - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  24. «England U17 - Mexico U17, Oct 11, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  25. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Mexico». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  26. «Iran U17 - Mexico U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  27. FIFA.com. «Iran hold off Mexico to make last eight». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  28. rhzunam80 (2018 թ․ հոկտեմբերի 26). «With the surprise of Diego Lainez, Mexico release call up for CONCACAF U-20 Championship». FMF State Of Mind. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. «Mexico». www.concacaf.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  30. 30,0 30,1 «TSG announces the 2018 CU20 Best XI». www.concacaf.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  31. «United States U20 - Mexico U20, Nov 22, 2018 - CONCACAF U-20 Championship 2018 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  32. «Mendez brace leads U.S. past Mexico in CU20 Final». www.concacaf.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  33. «Mexico - Uruguay, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  34. 34,0 34,1 «Diego Lainez». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  35. «Festival International Espoirs 2018 : les récompenses». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  36. «L'équipe type du Festival International Espoirs 2018». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]