Դեյր-էլ-Զորի մարզ
Դեյր-էլ-Զորի մարզ արաբ․՝ مُحافظة دير الزور | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Սիրիա |
Ներառում է | 3 գավառ |
Վարչկենտրոն | Դեյր-էլ-Զոր |
Խոշորագույն քաղաք | Աբու Քամալ, Մայադին |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2011) | 1 239 000 (8 տեղ) |
Խտություն | 37,48 ( 14 տեղ) |
Տարածք | 33 060 (2 տեղ) |
Սահմանակցում է | Հոմսի մարզ |
Ժամային գոտի | UTC+2, ամռանը UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SY-DY |
Դեյր-էլ-Զոր, (արաբ․՝ مُحافظة دير الزور), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում։ Ունի 33 060 կմ² տարածք և 1 239 000 բնակչություն (2011 թ.)[1]։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Ալ-Հասաքայի, հյուսիս-արևմուտքում Ալ-Ռակկայի, հարավ-արևմուտքում Հոմսի մարզերին, արևելքում և հարավ-արևելքում Իրաքին։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք մարզի տարածքով հոսում է Եփրատը՝ Սիրիայի ամենախոշոր ջրային աղբյուրը։
Վարչական կենտրոնն է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ 2010 թվականին այն հռչակվել է Արմավիրի քույր քաղաք[2]։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով գավառը ունի 492 434 բնակչություն[3]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյր-էլ-Զորի մարզը բաժանվում է 3 գավառների՝
- Աբու Քամալի (արաբ․՝ منطقة أبو كمال), կենտրոն՝ Աբու Քամալ, բնակչություն՝ 265 142 մարդ, 4 շրջան
- Ալ-Մայադինի (արաբ․՝ منطقة الميادين), կենտրոն՝ ալ-Մայադին, բնակչություն՝ 247 171 մարդ, 3 շրջան
- Դեյր-էլ-Զորի (արաբ․՝ منطقة دير الزور), կենտրոն՝ Դեյր-էլ-Զոր, բնակչություն՝ 492 434 մարդ, 7 շրջան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եփրատ գետ | Դեյր-էլ-Զորի կամուրջ | Մարի (ավերակ) | Դուրա-Եվրոպոս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «City Population: Syria». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Al-Baath news (in Arabic) Արխիվացված 2011-09-03 Wayback Machine
- ↑ «2004 official census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
|