Գրիգոր Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Սևակ Մխիթարյան | |
---|---|
պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian | |
Գրիգոր Սևակ Մխիթարյանը 2008 թվականին, Մադրիդ | |
Պետություն(ներ) | Բրազիլիա |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլու, Բրազիլիա |
Կոչում | Գրոսմայստեր (2010) Միջազգային վարպետ (2006) |
Առավելագույն վարկանիշ | 2572 (փետրվար, 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2556 |
ՖԻԴԵ համար | 2107660 |
365chess | Krikor_Sevag_Mekhitarian |
Chesstempo համար | 134904 |
ICCF համար | 134904 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Krikor Mekhitarian Վիքիպահեստում |
Գրիգոր Սևակ Մխիթարյան (պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian, նոյեմբերի 15, 1986, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 2010 թվականից։ Բրազիլիայի հավաքականի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը՝ գրավելով 22-րդ տեղը[2]։
Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։
2006 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը և ստացել այդ կոչումը։
Գրոսմայստերի կոչման հասել է ութ ամսում՝ առաջին նորմը լրացնելով 2009 թվականին Բրազիլիայի 26-րդ առաջնությունում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 7½ միավոր և արժանացել բրոնզե մեդալի։ Երկրորդ նորմը Մխիթարյանը լրացրել է 2010 թ. ապրիլին Իսպանիայում, La Laguna մրցաշարում (6 9-ից), իսկ երրորդ և վերջնականը՝ նույն տարվա հունիսին Ռումինիայում կայացած Eforie միջազգային շախմատային փառատոնում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր[3][4]։
Բրազիլիայի անհատական առաջնություններին մասնակցում է 2005 թվականից և այդ ընթացքում նվաճել է չորս մեդալ՝ 2012[5] և 2016[6] թվականներին դառնալով հաղթող, 2013 թվականին՝ արծաթե, իսկ 2009 թվականին՝ բրոնզե մեդալակիր։
2013 թվականին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 11-ից)։
Հաջողությունները տարբեր մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006, Վիտորիա, Իսպանիա՝ 1-ին տեղ
- 2008, Մադրիդ, Իսպանիա՝ 1-ին տեղ
- 2010, Դիերեն, Նիդերլանդներ՝ բաժանել է 2-րդ տեղը
- 2010, Երևան, Հայաստան (Համահայկական խաղերի շախմատի մրցաշար)՝ բաժանել է 1-ին տեղը Տիգրան Լ. Պետրոսյանի և Պողոս Նահապետյանի հետ
- 2010, Կալվի, Ֆրանսիա՝ բաժանել է 2-րդ տեղը
Թիմային մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի հավաքականի կազմում Մխիթարյանը երեք անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներին[7][8]
- Շախմատային օլիմպիադա 2010. 4-րդ տախտակ, 3½ 8-ից (+1 =5 -2)
- Շախմատային օլիմպիադա 2012. պահեստային, 3 6-ից (+1 =4 -1)
- Շախմատային օլիմպիադա 2014. 4-րդ տախտակ, 6½ 10-ից (+5 =3 -2)
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավելագույն անհատական վարկանիշ ունեցել է 2014 թ. փետրվարին՝ 2572[9]։ Ներկայումս Բրազիլիայի չորրորդ շախմատիստն է։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001 | 2198 | 2198 | 2198 | |||||||||||
2002 | 2213 | 2196 | 2190 | 2247 | 2247 | 2190 | ||||||||
2003 | 2248 | 2246 | 2230 | 2244 | 2248 | 2230 | ||||||||
2004 | 2244 | 2244 | 2244 | 2258 | 2258 | 2244 | ||||||||
2005 | 2207 | 2218 | 2218 | 2280 | 2280 | 2207 | ||||||||
2006 | 2394 | 2421 | 2448 | 2425 | 2448 | 2394 | ||||||||
2007 | 2416 | 2416 | 2420 | 2428 | 2428 | 2416 | ||||||||
2008 | 2456 | 2466 | 2504 | 2511 | 2511 | 2456 | ||||||||
2009 | 2515 | 2503 | 2488 | 2496 | 2467 | 2515 | 2467 | |||||||
2010 | 2486 | 2490 | 2499 | 2511 | 2550 | 2525 | 2550 | 2486 | ||||||
2011 | 2528 | 2529 | 2498 | 2498 | 2488 | 2487 | 2529 | 2487 | ||||||
2012 | 2487 | 2512 | 2531 | 2511 | 2511 | 2509 | 2503 | 2524 | 2531 | 2531 | 2487 | |||
2013 | 2543 | 2546 | 2546 | 2548 | 2551 | 2544 | 2521 | 2533 | 2548 | 2548 | 2557 | 2566 | 2566 | 2521 |
2014 | 2566 | 2572 | 2562 | 2562 | 2562 | 2566 | 2568 | 2568 | 2568 | 2558 | 2565 | 2565 | 2572 | 2558 |
2015 | 2565 | 2556 | 2556 | 2569 | 2573 | 2571 | 2589 | 2557 | 2554 | 2551 | 2553 | 2555 | 2589 | 2551 |
2016 | 2555 | 2563 | 2563 | 2570 | 2570 | 2569 | 2550 | 2550 | 2550 | 2559 | 2559 | 2559 | 2570 | 2550 |
2017 | 2559 | 2561 | 2544 | 2544 | 2541 | 2542 | 2534 | 2534 | 2534 | 2534 | 2521 | 2522 | 2561 | 2521 |
2018 | 2529 | 2533 | 2545 | 2545 | 2545 | 2546 | 2546 | 2554 | 2543 | 2546 | 2544 | 2544 | 2554 | 2529 |
2019 | 2536 | 2535 | 2531 | 2531 | 2539 | 2543 | 2545 | 2554 | 2558 | 2558 | 2563 | 2563 | 2563 | 2531 |
2020 | 2563 | 2558 | 2548 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2563 | 2548 |
2021 | 2554 | 2554 | 2554 | 2560 | 2562 | 2562 | 2554 | |||||||
2022 | 2562 | 2569 | 2542 | 2535 | 2544 | 2551 | 2569 | 2535 | ||||||
2023 | 2537 | 2540 | 2543 | 2559 | 2559 | 2537 | ||||||||
2024 | 2554 | 2556 | 2554 | 2560 | 2560 | 2554 |
Կապը հայրենիքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ Գրիգորը հպարտանում է հայ լինելուց։ Կապեր ունի հայաստանցի որոշ շախմատիստների հետ։ Շատերի հետ շփվում է համացանցով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 OlimpBase
- ↑ 2,0 2,1 Խիզախ հայ ժողովրդի ոգին շատ կարևոր դեր է խաղում մեր շախմատիստների հաղթանակներում
- ↑ International Chess Festival Eforie - June 17 to 27, 2010
- ↑ International Chess Festival Eforie Nord 2010 - Ranking
- ↑ Բրազիլիայի 2012 թվականի առաջնության արդյունքները
- ↑ Բրազիլիայի 2016 թվականի առաջնության արդյունքները
- ↑ Krikor Mekhitarian Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Olimpbase. Վերցված 2014 հունիսի 29-ին
- ↑ Brazil team performance Tromso 2014 Chess-Results.com. Վերցված 2014 օգոստոսի 16-ին
- ↑ Մխիթարյանի վարկանիշի գծապատկերը
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Սևակ Մխիթարյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Գրիգոր Սևակ Մխիթարյանի պարտիաները (անգլ.)
- Գրիգոր Սևակ Մխիթարյանի անձնական քարտը 365chess.com կայքում
- Գրիգոր Սևակ Մխիթարյանի անձնական քարտը Արխիվացված 2015-09-24 Wayback Machine OlimpBase.org կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մխիթարյան» հոդվածին։ |
|