Գլինիս Ջոնս
Գլինիս Ջոնս անգլ.՝ Glynis Johns | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Պրետորիա, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Մահացել է | հունվարի 4, 2024[5][6] (100 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Capel Jerusalem and attached outbuildings |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Clifton High School?[6] և South Hampstead High School?[6][7] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, երգչուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, պարուհի, երաժիշտ, դերասանուհի, բալետի պարուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Դեյվիդ Ֆոսթեր, Էնթոնի Ֆորվուդ[6] և Էլիոթ Առնոլդ |
Ծնողներ | հայր՝ Մըրվին Ջոնս[6], մայր՝ Էլիս Սթիլ[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Գարեթ Ֆորվուդ |
Glynis Johns Վիքիպահեստում |
Գլինիս Մարգարեթ Փեյն Ջոնս (անգլ.՝ Glynis Margaret Payne Johns, հոկտեմբերի 5, 1923[1][2][3], Պրետորիա, Հարավաֆրիկյան Միություն[4] - հունվարի 4, 2024[5][6], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի, բեմում և էկրանին մոտ ութ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Ջոնսը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և 30 պիեսում։ Թոնի մրցանակի դափնեկիր և 1960 թվականի Օսկարի հավակնորդ։ Նա Հոլիվուդի ոսկե դարաշրջանի և բրիտանական կինոյի դասական տարիների վերջին վերապրած գլխավոր աստղերից մեկն է համարվել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլինիս Ջոնսը ծնվել է արտիստների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էլիս Սթիլը եղել է ավստրալական ծագմամբ դաշնակահարուհի, սովորել է Լոնդոնում և Վիեննայում[10], իսկ հայրը՝ Մըրվին Ջոնսը, ուելսցի դերասան էր, որը հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դարձել է բրիտանական կինոյի աստղ։ Հայրը պարբերաբար աշխատրել է «Ealing Studios» կինոստուդիայում։ Նրանք ծանոթացել են Լոնդոնում սովորելու տարիներին, երբ հայրը Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի ուսանող էր։ Նրանք ամուսնացել են 1922 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնի Սենտ Ջայլսում, որից անմիջապես հետո թատերախմբի հետ շրջագայության են մեկնել Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հարավային Աֆրիկա[11]։
1923 թվականի հոկտեմբերի 5-ին Հարավաֆրիկյան Միություն շրջագայության ժամանակ նրանց ծնվել է դուստր[12][13]։ Նա երեք շաբաթականում բարձրացել է բեմ և դարձել չորրորդ սերունդը մոր ընտանիքում, որը հանդես է եկել բեմում։ Գլինիս Ջոնսի ծնվելուց ընդամենը մի քանի ամիս անց ընտանիքը վերադարձել է Անգլիա։ Հինգ տարեկանից այցելել է Լոնդոնի բալետի դպրոց, վեց տարեկանում նրան ողջունել են Բրիտանիայում՝ որպես պարի հրաշամանուկ, տասը տարեկանում նա աշխատել է որպես բալետի ուսուցիչ, իսկ տասնմեկ տարեկանում ստացել է ուսուցչի դիպլոմ։ Ուսանողական տարիներին Ջոնսը նվաճել է մոտ 25 ոսկե մեդալ։ Քլիֆթոնում իր կրթությունից բացի, նա նաև հաճախել է Լոնդոնի South Hampstead ավագ դպրոց, եղել է Անջելա Լենսբերիի ժամանակակիցը։ 1936 թվականին «Սուրբ Հելենա» կարճ պիեսում նա մարմնավորել է Նապոլեոնի դստեր դերը։
Ջոնսն իր պրոֆեսիոնալ առաջնելույթը կատարել է 1938 թվականին՝ «Հարավային ձիավարություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է քաղաքական գործիչ Ռոբերտ Կարնեի դստեր դերը։ Նա փոքր դերեր է ունեցել Դեյվիդ Էվանսի 1938 թվականին նկարահանված «Սպանություն ընտանիքում» քրեական ֆիլմում և Բրայան Դեսմոնդ Հերսթի երկու ֆիլմում։ 1944 թվականին հոր հետ նա նկարահանվել է «Առողջարան» և 1948 թվականին «Միրանդա» ֆիլմերում, որտեղ կատարել է ջրահարսի դեր։ 1952 թվականին նա կատարել է Առնոլդ Բենեթի «Վարպետ» վեպի հիման նկարահանված ֆիլմի գլխավոր դերը։
1953 թվականին դերասանուհին իր առաջնելույթը կատարել է Հոլիվուդում, որտեղ հետագայում հայտնվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դատարանի ծաղրածուն» (1955), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956), «Թափառաշրջիկները» (1960), որտեղ իր կատարած դերի համար նա առաջադրվել է Օսկարի։
1990-ականներին Ջոնսը նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմում, որտեղ մարմնավորել է տատիկի դերեր։ Նրա վերջին ֆիլմը եղել է «Սուպերսթար» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1998 թվականին և որտեղ նա կատարել է տատիկի դեր։
Անձննական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսը ամուսնացել է չորս անգամ։ Նա հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Էնթոնի Ֆորվուդին, «Հանգիստ հարսանիք» (1941) ֆիլմի փորձերի ժամանակ։ Նրանց հանդիպումից մեկ տարի անց Ֆորվուդը նրան ժամադրության հրավիրել։ Մեկ ամիս անց՝ 1942 թվականի օգոստոսի 29-ին, Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում նրանք ամուսնացել են։ Զույգի միակ երեխան՝ դերասան Գարեթ Ֆորվուդը, ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 14-ին[14]։ Երկար դատավարությունից հետո՝ 1948 թվականի հունիսի 25-ին, նրանք ամուսնալուծվել են[15]։
Ջոնսը սկսել է հանդիպել պրոդյուսեր Էնթոնի Դարնբորոյի հետ, սակայն նրանց պլանավորած հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել[16][17]։
1952 թվականի փետրվարի 1-ին Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում Ջոնսն ամուսնացել է Թագավորական նավատորմի սպա Դեյվիդ Ֆոսթերի[18]։ Նրանք ամուսնալուծվել են 1956 թվականի մայիսի 17-ին[19][20]։
Ջոնսը երրորդ անգամ ամուսնացել է գործարար Սեսիլ Հենդերսոնի հետ, 1960 թվականի հոկտեմբերի 10-ին, Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանում։ 1962 թվականի հունիսի 21-ին նրանք ամուսնալուծվել են[21]։
Ջոնսի չորրորդ և վերջին ամուսինը եղել է գրող, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան Էլիոթ Առնոլդը[22]։ Նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին 1964 թվականի հունիսի 25-ին և ամուսնացել հոկտեմբերի 1-ին, Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում[23][24]։ 1973 թվականի հունվարի 4-ին զույգն ամուսնալուծվել է[25]։
1971 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ջոնսի մոր մահից հետո, Ջոնսի հայրն ամուսնացել է դերասանուհի Դիանա Չերչիլի հետ[26]։
Ջոնսի որդին՝ Գարեթ Ֆորվուդը, մահացել է 2007 թվականին, քաղցկեղի բուժման ժամանակ սրտի կաթվածից[27]։
2020 թվականին՝ Օլիվիա դե Հևիլլենդի մահից հետո, Ջոնսը դարձել է ամենատարեց օսկարակիրը։ 2021 թվականին՝ Բեթի Ուայթի մահից հետո, նա դարձել է ամենատարեց «Դիսնեյի լեգենդ» մրցանակակիրը։
Գլինիս Ջոնսը մահացել է Լոս Անջելեսի ծերանոցում, 2024 թվականի հունվարի 4-ին՝ 100 տարեկան հասակում[28][29][30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Glynis Johns, most known for role in 'Mary Poppins,' dies at 100 — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ Glynis Johns, smoky-voiced actress best known for Mary Poppins and A Little Night Music – obituary / C. Evans — London: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 8,0 8,1 8,2 Find A Grave — 1996.
- ↑ Disney Legends / Glynis Johns — Disney D23.
- ↑ Glynis Johns Արխիվացված 2022-11-03 Wayback Machine | Desert Sun, Volume 36, Number 226, 26 April 1963
- ↑ National Library of New Zealand — Steele-Payne New Company Արխիվացված 2022-11-22 Wayback Machine
- ↑ «Alyce Steele In Biographical Summaries of Notable People». MyHeritage. MyHeritage Ltd. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «The Life Story of Glynis Johns». The Voice. Tasmania. 1952 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ McFarlane, Brian; Slide, Anthony (2013 թ․ հունվարի 1). The Encyclopedia of British Film: Fourth Edition. Manchester University Press. ISBN 9780719091391 – via Google Books.
- ↑ «Decree For Actress». Daily Mirror. British Newspaper Archive. 1948 թ․ հունիսի 26. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ BEAUMONT UNION REVIEW WINTER 2017
- ↑ «Johns, Glynis (1923–)». Screen Online. Encyclopedia of British Film. 2014. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. «she had a well-publicised engagement to producer Antony Darnborough»
- ↑ «Lieutenant-Commander David Foster». The Telegraph. 2010 թ․ հուլիսի 18. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Glynis Johns». Turner Classic Movies (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Glynis Johns gets her divorce». Western Mail. Cardiff. 1956 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին – via British Newspaper Archive.
- ↑ «Glynis is divorced on the ground of adultery». eresources.nlb.gov.sg (անգլերեն). 1962 թ․ հունիսի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Papers of Elliott Arnold | Special Collections». University of Arizona Library. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Glynis Johns Is Engaged». New York Times. 1964 թ․ հունիսի 25.
- ↑ "British Actress Married" Tucson Daily Citizen (archives), 2 October 1964
- ↑ "Glynis Johns Companions" tcm.com, retrieved 7 April 2019
- ↑ Benedick, Adam (1994 թ․ հոկտեմբերի 13). «Obituary: Diana Churchill». The Independent. London. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Sulway, Verity (2021 թ․ օգոստոսի 27). «Mary Poppins cast now – suicidal depression, hepatitis death and botched surgery». Mirror. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Yang, Maya (2024 թ․ հունվարի 4). «Glynis Johns, who played Mrs Banks in Mary Poppins, dies at the age of 100 from natural causes». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Mary Poppins actress Glynis Johns dies aged 100». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ հունվարի 4. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Gates, Anita (2024 թ․ հունվարի 4). «Glynis Johns, Tony Winner for 'A Little Night Music,' Dies at 100». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում
- Էջը Ֆեդերացիայի գավաթի կայքում(չաշխատող հղում)
- «Rosie Reyes (FRA)». Tennis Abstract (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինիս Ջոնս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հունվարի 4 մահեր
- 2024 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի երգչուհիներ
- Բրիտանացի երկարակյացներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հարավաֆրիկացի երգիչներ