Գինա Կաուս
Գինա Կաուս գերմ.՝ Gina Kaus | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1893[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1985[4] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Գրական անուն | Andreas Eckbrecht[6] |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող և վիպասան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ամուսին | Օտտո Կաուս |
Զավակներ | Օտտո Կաուս |
Գինա Կաուս ((գերմ.՝ Gina Kaus, ծննդյան անունը` Ռեգինա Վիներ (գերմ.՝ Regina Wiener, հոկտեմբերի 21, 1893[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3] - դեկտեմբերի 23, 1985[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ավստրիացի-ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժնետոմսերի միջնորդի դուստր։ Սովորել է աղջիկների դպրոցում։ 1913 թվականին ամուսնացել է վիեննացի երաժիշտ Յոզեֆ Զիրների հետ, ով սպանվել է 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում եղել է բանկիր Յոզեֆ Կրանցի քաղաքացիական կինը։ 1920 թվականին ամուսնացել է գրող Օտտո Կաուսի հետ, սակայն 1926 թվականին՝ երկու տղաների ծնվելուց հետո, զույգն ամուսնալուծվել է։ 1920 թվականին Գինա Կաուսը հրատարակել է իր առաջին վեպը՝ «Der Aufstieg», որը հաջորդ տարի արժանացել է Ֆոնտանի մրցանակին։ Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո Կաուսի բոլոր գրքերը ներառվել են այրվող գրքերի ցանկում։
Անշլյուսից հետո՝ 1938 թվականին, Վիեննայից տեղափոխվել է Փարիզ։ 1939 թվականի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ մեկտեղ գաղթել է Միացյալ Նահանգներ։ Մի քանի ամիս ապրել է Նյու Յորքում, ապա հաստատվել Հոլիվուդում։ Հեղինակ է ավելի քան 35 սցենարի, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել Հոլիվուդում։
Իր ստեղծագործություններից մի քանիսը հրատարակել է «Անդրեաս Էքբրեխտ» կեղծանունով։
Մահացել է Լոս Անջելեսում 1985 թվականին։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Der Aufstieg (1920)
- Die Verliebten (1928)
- Շքեղ գիծ / Die Überfahrt / Luxusdampfer — Roman einer Überfahrt (Luxury Liner) (վեպ, 1932)
- Morgen um Neun (1932)
- Die Schwestern Kleh (1933)
- Եկատերինա Մեծ․ կենսագրական/ Katharina die Große (1935)
- Կանանց բանտ / Prison sans barreaux (պատմվածք, 1938)
- Կոնֆլիկտ / Conflit (վեպ, 1938)
- Prison Without Bars (պիես, 1938)
- Չարլի Չանը մթության քաղաքում / Charlie Chan in City in Darkness (պիես, 1939)
- Der Teufel nebenan (Melanie / Devil Next Door) (1940)
- Կորուսյալ տղամարդկանց կղզին / Isle of Missing Men (պիես, 1942)
- Նրանք բոլորը համբուրեցին հարսին / They All Kissed the Bride (պատմվածք, 1942)
- Բաժանմանը նախորդող գիշերը/ The Night Before the Divorce (պիես, 1942)
- Her Sister’s Secret (վեպ, 1946)
- Camino del infierno (պատմվածք, 1946)
- Երեք գաղտնիք / Three Secrets (պատմվածք, 1950)
- Մենք ամուսնացած չենք / We’re Not Married! (պատմվածք, 1952)
- Teufel in Seide (վեպ, 1956)
- Und was für ein Leben…mit Liebe und Literatur, Theater und Film, (And what a life … with love and literature, theatre and film) (1979) — ինքնակենսագրական
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — Երեք քույր / Three Secrets (ТВ)
- 1986 — Plaza Suite (ТВ)
- 1975 — Armer Richard (ТВ)
- 1965 — Der Tag danach (ТВ)
- 1957 — Das Schloß in Tirol
- 1957 — Wie ein Sturmwind
- 1956 — Teufel in Seide
- 1955 — Ալֆրեդ Հիչհոքը ներկայացնում է (դրվագ 1)
- 1953 —Շղարշ
- 1953 — Ամենը, ինչ ես ուզում եմ / All I Desire
- 1952 — Մենք ամուսնացած չենք / We’re Not Married!
- 1951—1959 — Շլից թատրոնի աստղերը (սերիալ) / Schlitz Playhouse of Stars
- 1950 — Երեք գաղտնիք / Three Secrets
- 1949 — Կարմիր Դանուբ / The Red Danube
- 1948 — Ջուլիան իրեն վատ է պահում / Julia Misbehaves
- 1948 — Հանցավոր քաղաք / Whispering City
- 1946 — Her Sister’s Secret
- 1946 — Camino del infierno (1946)
- 1943 — Blazing Guns
- 1942 — Կորուսյալ տղամարդկանց կղզին / Isle of Missing Men
- 1942 — Նրանք բոլորը համբուրեցին հարսին / They All Kissed the Bride
- 1942 — The Wife Takes a Flyer
- 1942 — Բաժանմանը նախորդող գիշերը / The Night Before the Divorce
- 1939 —Չառլի Չանը մթության քաղաքում / Charlie Chan in City in Darkness
- 1938 — Կոնֆլիկտ / Conflit
- 1938 — Prison Without Bars
- 1938 — Կանանց բանտ / Prison sans barreaux
- 1933 — Շքեղ գիծ/ Luxury Liner
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2470 // birth registry of the Jewish Community of Vienna — Vol. P.
- ↑ 2,0 2,1 2,2 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 79—82. — ISBN 978-3-7609-1310-0
- ↑ 3,0 3,1 3,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-Bibliographie — Stuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 95—96. — ISBN 978-3-88099-123-1
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118560786 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1985 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի կին գրողներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Գերմանալեզու գրողներ