Գինա Կաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինա Կաուս
գերմ.՝ Gina Kaus
Ծնվել էհոկտեմբերի 21, 1893(1893-10-21)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3]
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1985(1985-12-23)[4] (92 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Գրական անունAndreas Eckbrecht[6]
Մասնագիտությունսցենարիստ, գրող և վիպասան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
ԱմուսինՕտտո Կաուս
ԶավակներՕտտո Կաուս

Գինա Կաուս ((գերմ.՝ Gina Kaus, ծննդյան անունը` Ռեգինա Վիներ (գերմ.՝ Regina Wiener, հոկտեմբերի 21, 1893(1893-10-21)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3] - դեկտեմբերի 23, 1985(1985-12-23)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ավստրիացի-ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետոմսերի միջնորդի դուստր։ Սովորել է աղջիկների դպրոցում։ 1913 թվականին ամուսնացել է վիեննացի երաժիշտ Յոզեֆ Զիրների հետ, ով սպանվել է 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում եղել է բանկիր Յոզեֆ Կրանցի քաղաքացիական կինը։ 1920 թվականին ամուսնացել է գրող Օտտո Կաուսի հետ, սակայն 1926 թվականին՝ երկու տղաների ծնվելուց հետո, զույգն ամուսնալուծվել է։ 1920 թվականին Գինա Կաուսը հրատարակել է իր առաջին վեպը՝ «Der Aufstieg», որը հաջորդ տարի արժանացել է Ֆոնտանի մրցանակին։ Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո Կաուսի բոլոր գրքերը ներառվել են այրվող գրքերի ցանկում։

Անշլյուսից հետո՝ 1938 թվականին, Վիեննայից տեղափոխվել է Փարիզ։ 1939 թվականի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ մեկտեղ գաղթել է Միացյալ Նահանգներ։ Մի քանի ամիս ապրել է Նյու Յորքում, ապա հաստատվել Հոլիվուդում։ Հեղինակ է ավելի քան 35 սցենարի, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել Հոլիվուդում։

Իր ստեղծագործություններից մի քանիսը հրատարակել է «Անդրեաս Էքբրեխտ» կեղծանունով։

Մահացել է Լոս Անջելեսում 1985 թվականին։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der Aufstieg (1920)
  • Die Verliebten (1928)
  • Շքեղ գիծ / Die Überfahrt / Luxusdampfer — Roman einer Überfahrt (Luxury Liner) (վեպ, 1932)
  • Morgen um Neun (1932)
  • Die Schwestern Kleh (1933)
  • Եկատերինա Մեծ․ կենսագրական/ Katharina die Große (1935)
  • Կանանց բանտ / Prison sans barreaux (պատմվածք, 1938)
  • Կոնֆլիկտ / Conflit (վեպ, 1938)
  • Prison Without Bars (պիես, 1938)
  • Չարլի Չանը մթության քաղաքում / Charlie Chan in City in Darkness (պիես, 1939)
  • Der Teufel nebenan (Melanie / Devil Next Door) (1940)
  • Կորուսյալ տղամարդկանց կղզին / Isle of Missing Men (պիես, 1942)
  • Նրանք բոլորը համբուրեցին հարսին / They All Kissed the Bride (պատմվածք, 1942)
  • Բաժանմանը նախորդող գիշերը/ The Night Before the Divorce (պիես, 1942)
  • Her Sister’s Secret (վեպ, 1946)
  • Camino del infierno (պատմվածք, 1946)
  • Երեք գաղտնիք / Three Secrets (պատմվածք, 1950)
  • Մենք ամուսնացած չենք / We’re Not Married! (պատմվածք, 1952)
  • Teufel in Seide (վեպ, 1956)
  • Und was für ein Leben…mit Liebe und Literatur, Theater und Film, (And what a life … with love and literature, theatre and film) (1979) — ինքնակենսագրական

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — Երեք քույր / Three Secrets (ТВ)
  • 1986 — Plaza Suite (ТВ)
  • 1975 — Armer Richard (ТВ)
  • 1965 — Der Tag danach (ТВ)
  • 1957 — Das Schloß in Tirol
  • 1957 — Wie ein Sturmwind
  • 1956 — Teufel in Seide
  • 1955 — Ալֆրեդ Հիչհոքը ներկայացնում է (դրվագ 1)
  • 1953 —Շղարշ
  • 1953 — Ամենը, ինչ ես ուզում եմ / All I Desire
  • 1952 — Մենք ամուսնացած չենք / We’re Not Married!
  • 1951—1959 — Շլից թատրոնի աստղերը (սերիալ) / Schlitz Playhouse of Stars
  • 1950 — Երեք գաղտնիք / Three Secrets
  • 1949 — Կարմիր Դանուբ / The Red Danube
  • 1948 — Ջուլիան իրեն վատ է պահում / Julia Misbehaves
  • 1948 — Հանցավոր քաղաք / Whispering City
  • 1946 — Her Sister’s Secret
  • 1946 — Camino del infierno (1946)
  • 1943 — Blazing Guns
  • 1942 — Կորուսյալ տղամարդկանց կղզին / Isle of Missing Men
  • 1942 — Նրանք բոլորը համբուրեցին հարսին / They All Kissed the Bride
  • 1942 — The Wife Takes a Flyer
  • 1942 — Բաժանմանը նախորդող գիշերը / The Night Before the Divorce
  • 1939 —Չառլի Չանը մթության քաղաքում / Charlie Chan in City in Darkness
  • 1938 — Կոնֆլիկտ / Conflit
  • 1938 — Prison Without Bars
  • 1938 — Կանանց բանտ / Prison sans barreaux
  • 1933 — Շքեղ գիծ/ Luxury Liner

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2470 // birth registry of the Jewish Community of Vienna — Vol. P.
  2. 2,0 2,1 2,2 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 79—82. — ISBN 978-3-7609-1310-0
  3. 3,0 3,1 3,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 95—96. — ISBN 978-3-88099-123-1
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118560786 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ