Գեորգի Չիչերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Վասիլևիչ Չիչերին
Георгий Василевич Чичерин
Դիմանկար
Ծնվել էՆոյեմբերի 12, 1872
ԾննդավայրՌուսաստան Կիրսանովսկի շրջան,
Տամբովի մարզ, Ռուսական Կայսրություն
Մահացել էՀուլիսի 7, 1936
(63 տարեկան)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԱզգությունՌուս
ԿրոնՊիետիզմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԵրկերԲրեստի հաշտություն և Մոսկվայի պայմանագիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, երաժշտագետ և հեղափոխական
ԱշխատավայրՍոցիալիստական կուսակցություն
Ծնողներհայր՝ Q109335368?, մայր՝ Caroline Georgine Egorovna Chicherina (Meyendorff)?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
 Georgy Chicherin Վիքիպահեստում

Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин, նոյեմբերի 24, 1872(1872-11-24)[2][3][4], Karaul, Կիրսանովյան վարչաշրջան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1936(1936-07-07)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-1930 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923 թվականից ԽՍՀՄ) արտգործժողկոմ։ Ստորագրել է 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը Գերմանիայի հետ։ Ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը ռուս-թուրքական և ռուս-հայկական բանակցություններում։ Ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, նշել, որ բարեկամական հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով, եթե Թուրքիայի և հայ ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը...»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չիչերինը գտնում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքականություն, պահանջում էր չափավորել խորհրդային Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հողերի նկատմամբ։ «Խլել Հայաստանից որևէ մաս և մեր ձեռքով տալ Ադրբեջանին կնշանակեր կատարյալ կեղծ երանգ տալ մեր ամբողջ քաղաքականությանը Արևելքում»։

Չիչերինը չէր բացառում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, սակայն որոշ պարագաների բերումով, այդ թվում՝ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր), չհաջողվեց արդար խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման խնդիրները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Статьи и речи по вопросам международной политики», М., 1961.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Չիչերին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Чичерин Георгий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)