Գեորգի Թոթիբաձե
Գեորգի Թոթիբաձե վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1928 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 8, 2010 (81 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գրաֆիկական դիզայներ |
Ուսուցիչ | Ուչա Ջափարիձե[1] |
Աշակերտներ | Գոգի Թոթիբաձե |
Պարգևներ | |
Պաշտոն | թղթակից անդամ և ռեկտոր |
Ամուսին | Ցիսանա Տատիշվիլի և Nana Apollonovna Kutateladze? |
Զավակներ | Գոգի Թոթիբաձե, Maria Georgievna Totibadze? և Կոնստանտին Թոթիբաձե |
ստորագրություն | |
Georgy Konstantinovich Totibadze Վիքիպահեստում |
Գեորգի Թոթիբաձե (վրաց.՝ გოგი კონსტანტინეს ძე თოთიბაძე), հոկտեմբերի 29, 1928, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2010, Թբիլիսի, Վրաստան), խորհրդային, վրացի գեղանկարիչ, գծանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1983 թվական), պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1975 թվականից):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգին ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում և ապրել է ծնողների և ավագ քրոջ` Նանայի հետ Զանդուկելի փողոցի 11 հասցեում: Նրա հայրը` Կոնստանտին Թոթիբաձեն ֆիզիկա է դասավանդել գիմնազիայում, իսկ մայրը` Ելենա Կունդադձեն վրացերեն է դասավանդել: Հեղափոխությունից առաջ նրա պապը` Անտոն Թոթիբաձեն (1865 - 1938 թվականներ) եղել է Կովկասի կայսերական փոխանորդ, Վորոնցով–Դաշկովի ընտանիքի հոգևորական, այնուհետև` Սիոնի տաճարի և Քաշվեթիեկեղեցու վանահայր[2]:
1942 թվականին Գեորգին սկսել է նկարել Թբիլիսիի Պիոներ պալատի գծանկարչության և գեղանկարչության խմբակում, որը գտնվել է Ռուստավելի պողոտայում:
1947 թվականից սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (Ուչա Ջափարիձեի դասարան), որը ավարտել է 1953 թվականին:
1959 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիային կից ասպիրանտուրան, և այդ տարվանից դասավանդել է որպես պրոֆեսոր:
1972-1982 թվականներին որպես ռեկտոր գլխավորել է ակադեմիան[3]:
Նաև ղեկավարել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցում: 1975 թվականից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ:
Թաղված է Դիդուբեի պանթեոնում:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին մասնակցել է Թբիլիսիի «Փիրոսմանի» ռեստորանի սրահի նկարազարդմանը:
Նկարչի աշխատանքներից են` «Դեպի նոր Սամգորի երկիր» (1953 թվական), Մարիա Կավտարաձեի (1956 թվական) և Ն. Ամիրաջիբիի (1957 թվական) դիմանկարները, «Ռուստավյան մետաղագործություն» (1958 թվական), «Թեյի տնկադաշտերում» (1962 թվական), «Թամարա» (1967 թվական), «Թեյաբույծները», «Գուրիայի ապստամբությունը 1841 թվականին» (երկուսն էլ` 1970 թվական), գեներալ-մայորի դիմանկարներ` Ն. Տավարտկիլաձեի, (1979-80 թվականներ), երգչուհի Դինա Ջիտովայի (գունամատիտ, 1985 թվական), Ելենա Օբրազցովայի (գունամատիտ, 1990 թվական) պաշտոնաթողությունները, «Կախետինյան խաղողագործները» ավտոլիտոգրաֆների շարքը (1979 թվական), «Թամադա» (1967 թվական) և «Երկար կյանք» (1988 թվական)` Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում[4]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսնության ժամանակ կինը եղել է Նանա Քութաթելաձեն (1946-2015 թվականներ, Փարիզ)` Ապոլոն Քութաթելաձեի և Մարիա Եվդոկիմովայի դուստրը:
- Որդին` Գեորգին (ծն. 1967 թվական) նկարիչ է[5], սպորտսմեն, ունի կարատեի երկրի առաջնության հինգ ոսկե մեդալ, Ճապոնիայի հեղինակությանը վերաբերող միջազգային մրցախաղի արծաթե և համաշխարհային առաջնության երկու բրոնզե մրցանակ: Կինը` Իրինան, ում հետ միասին սովորել են 1905 թվականի անվան բարձրագույն գեղարվեստի դպրոցում։ Ավելի ուշ Գեորգին տեղափոխվել է Թբիլիսիի արվեստի ակադեմիայում: Ամուսնու հետ եկել է և Իրինան (ստացել է կարմիր դիպլոմ), Գեորգին դիպլոմ չի ստացել: Երեխաները` Նանան, Մանանան և Վարվառան[6]: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
- Որդին` Կոնստանտին Թոթիբաձեն (ծն. 1969 թվական)` նկարիչ է[7][8], սպորտսմեն, Ռուսաստանի եռակի չեմպիոն, կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Կինը` Օլգա Շեստերիկովան է[9]: Երեխաները` Մուսյան (1996 թվական)[10][11], Նինան, Թամարան, Անտոնը (1993 թվական)[12], Դավիթը և Գոգին: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
- Դուստրը` Մարիան (ծն. 1972 թվական) դիզայներ է, մոդելագործ[13]: Ապրում և աշխատում է Փարիզում[14]:
- Երկրորդ ամուսնության ժամանակ կինը եղել է Ցիսանա Տատիշվիլին (1937-2017 թվականներ)` օպերային երգչուհի (սոպրանո):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://rah.ru/the_academy_today/the_members_of_the_academie/member.php?ID=17353
- ↑ «Пока все дома — дом четвертый» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-03-ին.
- ↑ «ზურაბ ნიჟარაძე». Российская академия художеств. Արխիվացված է օրիգինալից 2018-02-04-ին. Վերցված է 2018-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «George Totibadze». exhib.internet-academy.org.ge. Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին. Վերցված է 2018-02-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «PHILLIPS: Gogi Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Счастливое число». Elle. 2010-04-02. Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Застольная живопись братьев Тотибадзе». Արխիվացված է օրիգինալից 2018-02-18-ին. Վերցված է 2018-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Phillips: UK010612, Kostya Totibadze» (անգլերեն). Phillips. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ольга Шестерикова (Тотибадзе)». Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Musia Totibadze (2016-12-19). «Муся Тотибадзе — Танцуй, Виталик!». Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2018-02-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ცეცხლისფერთმიანი მუსია თოთიბაძე Chanel Haute Couture-ს სინჯებზე». What I See | Online Magazine (անգլերեն). 2014-04-29. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Художник Антон Тотибадзе: «Эта шаурма шикарная, мне нравится её форма — она как женщина»». Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին. Վերցված է 2018-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Cinema De Mes Nuits, осень-зима 2016». Harper’s Bazaar - модный женский журнал. Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
- ↑ «Культовые героини мирового кино в дебютной коллекции бренда Cinema de Mes Nuits» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Թոթիբաձե» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 2010 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Վրացի նկարիչներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ