Գեյլ Դայնս
Գեյլ Դայնս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սոլֆորդի համալսարան |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, ֆեմինիստ, հասարակական գործիչ և համալսարանի դասախոս |
Կայք | gaildines.com |
Gail Dines Վիքիպահեստում |
Գեյլ Դայնս (անգլ.՝ Gail Dines, հուլիսի 29, 1958[1], Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բոստոնի Ուիլոկ մասնավոր քոլեջի սոցիոլոգիայի և կանանց հարցերով ուսումնասիրությունների պրոֆեսոր[2]։
Արմատական ֆեմինիստ Դայնսը մասնագիտանում է պոռնոգրաֆիայի ուսումնասիրության մեջ[2]։ 2010 թվականին հայտնի դառնալով որպես աշխարհի առաջատար հակապոռնոգրաֆիական արշավի մասնակից[3]՝ համահիմնադրել է «Stop Porn Culture» և հիմնադրել «Culture Reframed» կազմակերպությունները՝ նպատակ ունենալով ներկայացնել պոռնոգրաֆիան որպես առողջապահական ճգնաժամ[2][4]։ Հանդիսանում է «Pornography: The Production and Consumption of Inequality» (1997) գրքի համահեղինակն ու «Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality» (2010) գրքի հեղինակը։
Գրում է, որ տղաներն ու տղամարդիկ առցանց են ենթարկվում պոռնոգրաֆիայի, որն ավելի ու ավելի դաժան և բռնարար է կանանց նկատմամբ։ Նա պնդում է, որ պոռնկագրությունը «կատարյալ քարոզչություն է հայրիշխանության համար»։ Այդ կերպարներն ազդում են դեռահաս աղջիկների սեռական ինքնության զգացողության վրա[3], որի արդյունքում Դայնսի բառերով՝ կանանց «գերի են պահում» այն կերպարներով, որոնք ստում են նրանց մասին։ Կանացիությունը հասցվում է մինչև «հիպերսեքսուալ, երիտասարդ, նիհար, մազազուրկ և, շատ դեպքերում, վիրաբուժական միջամտությունների ենթարկված ու դեմքին «արի-այստեղ» արտահայտությամբ կանանց կերպարի»[5]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայնսը ծնվել է Անգլիայի Մանչեսթեր քաղաքում, ուղղափառ հուդայականություն դավանող ընտանիքում[6] ու հաճախել Քինգ Դեյվիդ ավագ դպրոցը[7]։ Երբ նա 18 տարեկան էր, Ռոբին Մորգանի «Sisterhood is Powerful» (1970) գիրքն ընթերցելուց հետո հրաժարվել է ուղղափառ հուդայականությունից ու դարձել արմատական ֆեմինիստ՝ հետագայում ֆեմինիզմի հանդեպ իր զգացումն անվանելով «կրքոտ սիրային արկած»[6]։ 2011 թվականին խոսել է արմատական ֆեմինիզմի գրավչության մասին․ «20 և ավելի տարի կանանց դասավանդելուց հետո եթե սկսեմ դասավանդել լիբերալ ֆեմինիզմ, ինձ անտարբերությամբ կնայեն, բայց երբ դասավանդում եմ արմատական ֆեմինիզմ, սենյակը պայթում է։ Հիշում եմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ առաջին անգամ արմատական ֆեմինիզմ էի կարդում։ Ես մտածում էի․ «ես սրան սպասելիս եմ եղել իմ ամբողջ կյանքում, բայց չեմ էլ իմացել, որ սպասում եմ»»[8][9]։
Բակալավրի աստիճան ստացել է Սալֆորդի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է իր ամուսնուն՝ Դեյվիդ Լևիին, որը սովորում էր Մանչեստրի համալսարանում[10]։ Հրապուրվել է Մարքսիզմով, սակայն հիսթափվել է, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 3379 բանաձևի ընդունումից հետո բրիտանացի ուսանողական միությունները քվեարկել են սիոնիզմը ֆաշիզմ համարելու օգտին, որի արդյունքում հրեական ուսանողական խմբերը զրկվել են ֆինանսավորվելուց։ Միացյալ Թագավորությունում վերաբերմունքը հանգեցրել է հրեատյացության աճին։ Հրեական տների վրա սվաստիկա էին նկարում, իսկ մի անգամ մի պանդոկում իր հրեա ընկերների հետ Դայնսը լսել է, թե ինչպես հարևան սեղանից ասում են, որ իրենք «գազի հոտ են առնում»[6]։
Սրա արդյունքում 1980 թվականին 22-ամյա Դայնսն ու իր ամուսինը մեկնել են Իսրայել[6][10]։ Այնտեղ նա համահիմնադրել է «Isha L'isha» ֆեմինիստական խումբը, որը 2018 թվականին համարվել է «Իսրայելում գործող ամենահին հիմնարար ֆեմինիստական կազմակերպությունը»[6][11] և Հայֆայի համալսարանում սկսել զբաղվել կանանց նկատմամբ բռնության ուսումնասիրությամբ[6]։ Դոկտորական դիսերտացիան սկսել է սկսել է բռնաբարության ճգնաժամային կենտրոնում կամավոր աշխատելիս, «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» ընկերության կողմից Հայֆայում կազմակերպված հանդիպման ժամանակ պոռնոգրաֆիայի հանդիպելուց հետո[3]։ Հաջորդ օրն իր գիտական ղեկավարի ասել է, որ ցանկանում է դիսերտացիան գրել պոռնոգրաֆիայի մասին․ «Ես բառացիորեն չէի հավատում պատկերներին։ Ես չէի հավատում, որ տղամարդիկ ստեղծում են նման պատկերներ, և որ այլ տղամարդիկ ցանկանում են դիտել դրանք»[10]։
Զույգը որդի է ունեցել, որը ծնվել է Լևիի՝ Իսրայելի պաշտպանության բանակի կազմում Լիբանանում գտնվելու ժամանակ[7]։ Դայնսը միացել է իսրայելական խաղաղության շարժմանը և շարունակել քննադատել իսրայելական բնակավայրերի ընդլայնումը և Գազայում պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը[12]։ Իսրայելական մշակույթի գեր-առնականության հետ համակերպվելը դժվար համարելով[6]՝ 1986 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Լևին սկսել է սովորել Հարվարդի բիզնես դպրոցում[7]։ 1990 թվականին Դայնսն ստացել է դոկտորի կոչումը կրկին Սալֆորդի համալսարանից «Towards a Sociology of Cartoons: A Framework for Sociological Investigation with Special Reference to "Playboy" Sex Cartoons» վերնագրով դիսերտացիայի պաշտպանությունից հետո[13]։
Գործունեություն և ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
TEDx talk by Gail Dines | |
"Growing Up in a Pornified Culture", TEDx Talks on YouTube, 28 April 2015[14] |
1986 թվականից մոտավորապես 30 տարի աշխատել է Բոստոնի Ուիլոկ քոլեջում․ նա դարձել է սոցիոլոգիայի և կանանց ուսումնասիրությունների պրոֆեսոր և ամերիկագիտության ամբիոնի վարիչ[3]։ Լևին դարձել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր կառավարման ոլորտում[10][15][16]։
Լինելով երկու գրքի հեղինակ, այդ թվում և «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010), Դայնսը նաև գրել է մի շարք ամսագրերի ու լրագրերի համար, որոնց թվում՝ «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, «Նյուսվիք» և «Թայմ» շաբաթաթերթերը, «Գարդիան» օրաթերթը[17][18]։ Հանդիսանում է «Stop Porn Culture» կազմակերպության հիմնադիր անդամ[17], «National Feminist Anti-Pornography Movement» շարժման համահիմնադիր ու «Culture Reframed» կազմակերպության հիմնադիր, որի նպատակը պոռնոգրաֆիան որպես հանրային առողջության ճգնաժամ ճանաչելն է[2][4]։
Դայնսի տեսակետը պոռնոգրաֆիայի վերաբերյալ այն է, որ այն աղավաղում է տղամարդկանց տեսակետը սեքսուալության վերաբերյալ[19] և նրանց համար ավելի է դժվարացնում կանանց հետ ինտիմ կապեր հաստատելը։ Ժամանակակից պոռնոգրաֆիայում հայտնաբերված բռնությունն ու դաժանությունը նման չէ պոռնոգրաֆիայի ավելի վաղ ձևերին, որոնց լայն հասարակությունը կարող է ծանոթ լինել, որն ըստ Դայնսի՝ նվաստացնում է կանանց դիրքը հասարակության մեջ[3][19]։ Նա նաև դիտարկում է կոշտ պոռնոգրաֆիայի տարածվածությունը որպես սեքսուալ թրաֆիքինգի «պահանջարկի» մեծացմանը նպաստող գործոն[20]։
2011 թվականի փետրվարին հակապոռնոգրաֆիական ակտիվիստ Շելի Լաբենի հետ հրավիրվել է բանավիճելու պոռնոգրաֆիկ ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Սպանի հետ․ նշանաբանը եղել է «Այս դահլիճը կարծում է, որ պոռնոգրաֆիան լավ հանրային ծառայություն է մատուցում»[21]։ Դայնսը չի համոզել դահլիճին, որը որոշում է կայացրել 231կողմ, 187 դեմ և 197 ձեռնպահ ձայներով[22]։ Դայնսն ասել է, որ իր մրցակիցները հաղթել են, քանի որ դահլիճը հիմնականում բաղկացած է եղել «18–22 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են պոռնոգրաֆիան»[23]։
Դայնսը դեմ է արտահայտվել Porn Studies հանդեսին, երբ այն հիմնադրվել է, պնդելով, որ «խմբագիրները ունեն պոռնոամետ ծագում, որտեղ նրանք հերքում են բազմաթիվ հետազոտությունները, որոնք արվել են պոռնոյի բացասական հետևանքների վերաբերյալ» և որ նրանք պոռնո արդյունաբերությունը «ողջունողներ» են[24]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայնսի «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010) գիրքն արժանացել է հակասական կարծիքների․ որոշ քննադատներ վկայակոչում են իրենց կարծիքով հեղինակի կողմից գրգռող լեզվաոճի օգտագործումը[25]։ Նրա գրածը քննադատության է ենթարկվել այլ ակադեմիկոսների կողմից, այդ թվում՝ Ջորջ Վաշինգտոն համալսարանից Ռոնալդ Վայցերի։ «Պոռնոգրաֆիա. Հիմնավոր ապացույցների անհրաժեշտություն» էսսեում (2011) Վայցերը պնդում էր, որ Դայնսի աշխատանքը վատ հետազոտված է և խիստ հակադրվում է պոռնոգրաֆիայի վերաբերյալ առկա հետազոտություններին[26]։ Նույն ամսագրի «Ֆեմինիստական արձագանք Վայցերին» հոդվածում Դայնսը գրել է, որ իր գրքում օգտագործվել են Ստյուարտ Հոլլի և Անտոնիո Գրամշիի մշակած մշակութային ուսումնասիրությունների տեսություններ և մեթոդներ[27]։ Նույն 2011 թվականին «Գարդիանում» պոռնո արդյունաբերության մասին Դայնսի գրելուց հետո[28] Նևադայի համալսարանի պրոֆեսոր Լին Կոմելան մեղադրել է նրան «հակահարված տալուն չդիմելու» մեջ[29]։
2007 թվականին Դայնսը հոդված է գրել տղամարդկանց սպորտային թիմի բռնաբարության դեպքի մասին, որտեղ առաջարկել է, որ «այս պարագայում մենք պետք է որոշ ուշադրություն դարձնենք տղամարդկանց վրա»[30]։ Գրող Քեթի Յունգը քննադատել է Դայնսին իր երկակի ստանդարտների համար, նշելով, որ «նույն ֆեմինիստները, ովքեր արդարացիորեն ասում են մեզ, որ բռնաբարության զոհը չպետք է հրեշտակ լինի աջակցություն ստանալու համար, այսպիսի տարբերվող չափանիշ են կիրառում տղամարդկանց նկատմամբ, որոնց կարող են կեղծ մեղադրել բռնաբարության մեջ»[31]։
Հայցադիմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Դայնսը և հրեա երկու այլ պրոֆեսորներ Ուիլոկ քոլեջի դեմ խտրականության բողոքներ են ներկայացրել ԱՄՆ-ի հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովին՝ այն պնդումների հետ կապված, որ քոլեջի բազմազանության ջանքերը բավականաչափ ընդգրկուն չէին հրեա ուսանողների համար[32]։ Նրանց առարկություններից մեկն այն էր, որ հրեական տոներին հրեա ուսանողների համար ճաշասրահում համապատասխան սնունդը բացակայում էր։ 2014 թվականին հրեա ուսանողների շահերը պաշտպանելու նպատակով նամակ գրելուց հետո դասախոսներն ասել են, որ նրանց կյանքը վատացել է, և նրանք դարձել են հակահրեական հարձակումների թիրախ[33][34]։ Քոլեջը բողոքներն «անհիմն» է համարել[32]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայերսի անվան կենտրոնի մրցանակ՝ Հյուսիսային Ամերիկայում մարդու իրավունքների ուսումնասիրության համար[35]։
Աշխատանքների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
- Dines, Gail; Humez, Jean, eds. (2011) [1995]. Gender, Race and Class in Media: A Critical Reader (3rd ed.). California: Sage publications. ISBN 9781412974417.
- Dines, Gail (2010). Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality. Boston: Beacon Press. ISBN 9780807044520.
- Dines, Gail (2020). Pornland: Comment le porno envahi nos vies. Paris: Editions LIBRE. ISBN 9782490403165.
- Dines, Gail; Jensen, Robert; Russo, Ann (1997). Pornography: The Production and Consumption of Inequality. New York: Routledge. ISBN 9780415918138.
- Dines-Levy, Gail (1990). Towards a sociology of cartoons: a framework for sociological investigation with special reference to "Playboy" sex cartoons (Ph.D. thesis). Salford University. OCLC 53564519. Pdf.
Chapters
- Dines, Gail (2013). «Grooming our girls: hypersexualization of the culture as child sexual abuse». In Wild, Jim (ed.). Exploiting childhood: how fast food, material obsession and porn culture are creating new forms of child abuse. London: Jessica Kingsley Publishers. էջեր 116–129. ISBN 9780857007421.
- Dines, Gail (2011). «Stop porn culture!». In Tankard Reist, Melinda; Bray, Abigail (eds.). Big Porn Inc.: exposing the harms of the global pornography industry. North Melbourne, Victoria: Spinifex Press. էջեր 266–267. ISBN 9781876756895.
- Dines, Gail (2011). «The new Lolita: pornography and the sexualization of childhood». In Tankard Reist, Melinda; Bray, Abigail (eds.). Big Porn Inc.: exposing the harms of the global pornography industry. North Melbourne, Victoria: Spinifex Press. էջեր 3–8. ISBN 9781876756895.
- Dines, Gail; Whisnant, Rebecca; Thompson, Linda (2010). «Arresting images: anti-pornography slide shows, activism and the academy». In Boyle, Karen (ed.). Everyday pornography. London and New York: Routledge. էջեր 17–33. ISBN 9780415543781. (With Karen Boyle.)
- Dines, Gail (2004). «King Kong and the white woman: Hustler magazine and the demonization of black masculinity». In Whisnant, Rebecca; Stark, Christine (eds.). Not for sale: feminists resisting prostitution and pornography. North Melbourne, Victoria: Spinifex Press. էջեր 89–101. ISBN 9781876756499.
- Dines, Gail (2003). «From fantasy to reality: unmasking the pornography industry». In Morgan, Robin (ed.). Sisterhood is forever: the women's anthology for a new millennium. New York: Washington Square Press. էջեր 306–314. ISBN 9780743466271.
Հոդվածներ
- Dines, Gail (2016 թ․ ապրիլի 8). «Is porn immoral? That doesn't matter: It's a public health crisis». The Washington Post.
- Dines, Gail; և այլք: (2015 թ․ ապրիլ). «Introducing Sexualization, Media, & Society». Sexualization, Media, and Society. 1 (1): 291–307. doi:10.1177/2374623815588763.
- Dines, Gail; Jensen, Robert (2012 թ․ նոյեմբերի 11). «A Habit That Can Destroy Lives». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- Dines, Gail (2012 թ․ ապրիլ). «A feminist response to Weitzer». Violence Against Women. 18 (4): 512–520. doi:10.1177/1077801212452550. PMID 22865620. S2CID 1122327.
- Dines, Gail; Murphy, Wendy J. (2011 թ․ մայիսի 8). «SlutWalk is not sexual liberation». The Guardian.
- Dines, Gail (2011 թ․ հունվարի 4). «Porn: a multibillion-dollar industry that renders all authentic desire plastic». The Guardian.
- Dines, Gail (2010 թ․ հուլիսի 6). «Adventures in Pornland». The Huffington Post.
- Dines, Gail (2008 թ․ հունիսի 23). «Penn, porn and me». CounterPunch. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին.
- Dines, Gail (2006). «The White Man's Burden: Gonzo Pornography and the Construction of Black Masculinity». Yale Journal of Law and Feminism. 18 (1): 277–282. Pdf.
- Dines, Gail (1998 թ․ հունիս). «King Kong and the White Woman: Hustler Magazine and the Demonization of Black Masculinity». Violence Against Women. 4 (3): 291–307. doi:10.1177/1077801298004003003. S2CID 74367189.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Gail Dines». Wheelock College. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bindel, Julie (2010 թ․ հուլիսի 2). «The truth about the porn industry». The Guardian.
- ↑ 4,0 4,1 «About us». Culture Reframed. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Dines, Gail (2010). Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality, Boston: Beacon Press, p. 102.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Dines, Gail (2005). "This Sisterhood is Powerful". The Workmen's Circle.
- ↑ 7,0 7,1 7,2 Yaffe, Simon (2011). "Feminist Gail is No 1 campaigner against 'cruel' porn industry". Jewish Telegraph.
- ↑ Dines, Gail (2011 թ․ հունիսի 29). «Gail Dines on radical feminism». Melbourne: Wheeler Centre, Sydney Writers' Festival.
- ↑ Also see Dines, Gail (2017 թ․ հունվարի 27). «Gail Dines: Putting the Radical back in Feminism». London: The Institute of Education.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Aucoin, Don (27 July 2010). "The Shaping of Things" Արխիվացված 2018-08-26 Wayback Machine, The Boston Globe.
- ↑ "Isha L’Isha—Haifa Feminist Center", isha2isha.com.
- ↑ "Transcript: Q&A", Sydney Writers' Festival, 23 May 2011.
- ↑ Gail Dines, Towards a Sociology of Cartoons: A Framework for Sociological Investigation with Special Reference to Playboy Sex Cartoons, University of Salford, 1990.
- ↑ Gail Dines (2015 թ․ ապրիլի 28). Growing Up in a Pornified Culture (Video). TEDx Talks, via YouTube.
- ↑ "David Levy, DBA" Արխիվացված 2017-12-06 Wayback Machine, University of Massachusetts Boston.
- ↑ Tozer, Joel (2011 թ․ մայիսի 20). «Demonising porn use unleashes more evil». The Sydney Morning Herald.
- ↑ 17,0 17,1 «Gail Dines, Ph.D». RCN. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Biography». gaildines.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 19,0 19,1 Avard, Christian (2010 թ․ հունիսի 29). «Gail Dines: How "Pornland" destroys intimacy and hijacks sexuality». PULSE. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «"Intersection between human trafficking and pornography": a conversation with Gail Dines». Carr Centre for Human Rights Policy, Harvard Kennedy School. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ For the proposition: Anna Span, Jessi Fischer and Johnny Anglais. Against the proposition: Dr. Gail Dines, Dr. Richard Woolfson and Shelley Lubben. The Cambridge Union Society (2011 թ․ փետրվարի 17). This house believes that pornography does a good public service (Video). Cambridge: The Cambridge Union Society, via YouTube.
«Porn debate to spice up Cambridge Union». Cambridge News. 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին.
- ↑ Walch, Tad (2011 թ․ փետրվարի 18). «Cambridge University Union Society decides porn is a 'good public service'». Deseret News.
- ↑ Damon, Dan (2011 թ․ փետրվարի 18). «Debate: Does pornography provide 'a good public service'?». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ Cadwalladr, Carole (2013 թ․ հունիսի 15). «Porn wars: the debate that's dividing academia». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Nonfiction Reviews». Publishers Weekly. 2010 թ․ ապրիլի 5.
- ↑ Weitzer, Ronald (2011 թ․ մայիս). «Review Essay: Pornography's Effects: The Need for Solid Evidence». Violence Against Women. 17 (5): 666–675. doi:10.1177/1077801211407478. PMID 21511821. S2CID 220342944.
- ↑ Dines, Gail (2012 թ․ ապրիլ). «A Feminist Response to Weitzer». Violence Against Women. 18 (4): 512–520. doi:10.1177/1077801212452550. PMID 22865620. S2CID 1122327.
- ↑ Dines, Gail (4 January 2011). "Porn: a multibillion-dollar industry that renders all authentic desire plastic". The Guardian.
- ↑ Comella, Lynn (2011 թ․ փետրվարի 2). «Feminists Gone Wild! A response to porn critic Gail Dines». Las Vegas Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ Dines, Gail (2007 թ․ հունվարի 19). «CNN's "Journalism" is a fool's paradise». Commondreams.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Young, Cathy (2007 թ․ ապրիլի 16). «Last call for "rape-crisis" feminism?». Reason.com.
- ↑ 32,0 32,1 Krantz, Laura (15 February 2016). "Professors file complaints claiming bias at Wheelock". The Boston Globe.
- ↑ Flaherty, Colleen (5 October 2016). "Locked Out of the Conversation". Inside Higher Ed.
- ↑ "Two Jewish Professors Sue Boston's Wheelock College Over Alleged anti-Semitism". Haaretz, 16 February 2016.
- ↑ Wild, Jim (2013), «List of contributors: Gail Dines», in Wild, Jim (ed.), Exploiting childhood: how fast food, material obsession and porn culture are creating new forms of child abuse, London: Jessica Kingsley Publishers, էջեր 116–129, ISBN 9780857007421.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gail Dines' website
- "Gail Dines", The Guardian.
- Dines, Gail (2 October 2012). Neo-Liberalism and the Defanging of Feminism ՅուԹյուբում.
- Bindel, Julie (2010 թ․ հուլիսի 2). «The truth about the porn industry». The Guardian (interview with Dines).
- Library Resource Finder: Table of Contents for: Sisterhood is forever: the women's anthology for a new millennium. DePaul University. 2003. ISBN 9780743466271. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - Dines Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյլ Դայնս» հոդվածին։ |
|