Գեյլ Դայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեյլ Դայնս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1958(1958-07-29)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍոլֆորդի համալսարան
Մասնագիտությունհեղինակ, գրող և սոցիոլոգ
Կայքgaildines.com
Gail Dines Վիքիպահեստում

Գեյլ Դայնս (անգլ.՝ Gail Dines, հուլիսի 29, 1958(1958-07-29)[1], Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բոստոնի Ուիլոկ մասնավոր քոլեջի սոցիոլոգիայի և կանանց հարցերով ուսումնասիրությունների պրոֆեսոր[2]։

Արմատական ֆեմինիստ Դայնսը մասնագիտանում է պոռնոգրաֆիայի ուսումնասիրության մեջ[2]։ 2010 թվականին հայտնի դառնալով որպես աշխարհի առաջատար հակապոռնոգրաֆիական արշավի մասնակից[3]՝ համահիմնադրել է «Stop Porn Culture» և հիմնադրել «Culture Reframed» կազմակերպությունները՝ նպատակ ունենալով ներկայացնել պոռնոգրաֆիան որպես առողջապահական ճգնաժամ[2][4]։ Հանդիսանում է «Pornography: The Production and Consumption of Inequality» (1997) գրքի համահեղինակն ու «Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality» (2010) գրքի հեղինակը։

Գրում է, որ տղաներն ու տղամարդիկ առցանց են ենթարկվում պոռնոգրաֆիայի, որն ավելի ու ավելի դաժան և բռնարար է կանանց նկատմամբ։ Նա պնդում է, որ պոռնկագրությունը «կատարյալ քարոզչություն է հայրիշխանության համար»։ Այդ կերպարներն ազդում են դեռահաս աղջիկների սեռական ինքնության զգացողության վրա[3], որի արդյունքում Դայնսի բառերով՝ կանանց «գերի են պահում» այն կերպարներով, որոնք ստում են նրանց մասին։ Կանացիությունը հասցվում է մինչև «հիպերսեքսուալ, երիտասարդ, նիհար, մազազուրկ և, շատ դեպքերում, վիրաբուժական միջամտությունների ենթարկված ու դեմքին «արի-այստեղ» արտահայտությամբ կանանց կերպարի»[5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայնսը ծնվել է Անգլիայի Մանչեսթեր քաղաքում, ուղղափառ հուդայականություն դավանող ընտանիքում[6] ու հաճախել Քինգ Դեյվիդ ավագ դպրոցը[7]։ Երբ նա 18 տարեկան էր, Ռոբին Մորգանի «Sisterhood is Powerful» (1970) գիրքն ընթերցելուց հետո հրաժարվել է ուղղափառ հուդայականությունից ու դարձել արմատական ֆեմինիստ՝ հետագայում ֆեմինիզմի հանդեպ իր զգացումն անվանելով «կրքոտ սիրային արկած»[6]։ 2011 թվականին խոսել է արմատական ֆեմինիզմի գրավչության մասին․ «20 և ավելի տարի կանանց դասավանդելուց հետո եթե սկսեմ դասավանդել լիբերալ ֆեմինիզմ, ինձ անտարբերությամբ կնայեն, բայց երբ դասավանդում եմ արմատական ֆեմինիզմ, սենյակը պայթում է։ Հիշում եմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ առաջին անգամ արմատական ֆեմինիզմ էի կարդում։ Ես մտածում էի․ «ես սրան սպասելիս եմ եղել իմ ամբողջ կյանքում, բայց չեմ էլ իմացել, որ սպասում եմ»»[8][9]։

Բակալավրի աստիճան ստացել է Սալֆորդի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է իր ամուսնուն՝ Դեյվիդ Լևիին, որը սովորում էր Մանչեստրի համալսարանում[10]։ Հրապուրվել է Մարքսիզմով, սակայն հիսթափվել է, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 3379 բանաձևի ընդունումից հետո բրիտանացի ուսանողական միությունները քվեարկել են սիոնիզմը ֆաշիզմ համարելու օգտին, որի արդյունքում հրեական ուսանողական խմբերը զրկվել են ֆինանսավորվելուց։ Միացյալ Թագավորությունում վերաբերմունքը հանգեցրել է հրեատյացության աճին։ Հրեական տների վրա սվաստիկա էին նկարում, իսկ մի անգամ մի պանդոկում իր հրեա ընկերների հետ Դայնսը լսել է, թե ինչպես հարևան սեղանից ասում են, որ իրենք «գազի հոտ են առնում»[6]։

Սրա արդյունքում 1980 թվականին 22-ամյա Դայնսն ու իր ամուսինը մեկնել են Իսրայել[6][10]։ Այնտեղ նա համահիմնադրել է «Isha L'isha» ֆեմինիստական խումբը, որը 2018 թվականին համարվել է «Իսրայելում գործող ամենահին հիմնարար ֆեմինիստական կազմակերպությունը»[6][11] և Հայֆայի համալսարանում սկսել զբաղվել կանանց նկատմամբ բռնության ուսումնասիրությամբ[6]։ Դոկտորական դիսերտացիան սկսել է սկսել է բռնաբարության ճգնաժամային կենտրոնում կամավոր աշխատելիս, «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» ընկերության կողմից Հայֆայում կազմակերպված հանդիպման ժամանակ պոռնոգրաֆիայի հանդիպելուց հետո[3]։ Հաջորդ օրն իր գիտական ղեկավարի ասել է, որ ցանկանում է դիսերտացիան գրել պոռնոգրաֆիայի մասին․ «Ես բառացիորեն չէի հավատում պատկերներին։ Ես չէի հավատում, որ տղամարդիկ ստեղծում են նման պատկերներ, և որ այլ տղամարդիկ ցանկանում են դիտել դրանք»[10]։

Զույգը որդի է ունեցել, որը ծնվել է Լևիի՝ Իսրայելի պաշտպանության բանակի կազմում Լիբանանում գտնվելու ժամանակ[7]։ Դայնսը միացել է իսրայելական խաղաղության շարժմանը և շարունակել քննադատել իսրայելական բնակավայրերի ընդլայնումը և Գազայում պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը[12]։ Իսրայելական մշակույթի գեր-առնականության հետ համակերպվելը դժվար համարելով[6]՝ 1986 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Լևին սկսել է սովորել Հարվարդի բիզնես դպրոցում[7]։ 1990 թվականին Դայնսն ստացել է դոկտորի կոչումը կրկին Սալֆորդի համալսարանից «Towards a Sociology of Cartoons: A Framework for Sociological Investigation with Special Reference to "Playboy" Sex Cartoons» վերնագրով դիսերտացիայի պաշտպանությունից հետո[13]։

Գործունեություն և ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
TEDx talk by Gail Dines
Nuvola apps kaboodle.svg "Growing Up in a Pornified Culture", TEDx Talks on YouTube, 28 April 2015[14]


1986 թվականից մոտավորապես 30 տարի աշխատել է Բոստոնի Ուիլոկ քոլեջում․ նա դարձել է սոցիոլոգիայի և կանանց ուսումնասիրությունների պրոֆեսոր և ամերիկագիտության ամբիոնի վարիչ[3]։ Լևին դարձել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր կառավարման ոլորտում[10][15][16]։

Լինելով երկու գրքի հեղինակ, այդ թվում և «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010), Դայնսը նաև գրել է մի շարք ամսագրերի ու լրագրերի համար, որոնց թվում՝ «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, «Նյուսվիք» և «Թայմ» շաբաթաթերթերը, «Գարդիան» օրաթերթը[17][18]։ Հանդիսանում է «Stop Porn Culture» կազմակերպության հիմնադիր անդամ[17], «National Feminist Anti-Pornography Movement» շարժման համահիմնադիր ու «Culture Reframed» կազմակերպության հիմնադիր, որի նպատակը պոռնոգրաֆիան որպես հանրային առողջության ճգնաժամ ճանաչելն է[4][2]։

Դայնսի տեսակետը պոռնոգրաֆիայի վերաբերյալ այն է, որ այն աղավաղում է տղամարդկանց տեսակետը սեքսուալության վերաբերյալ[19] և նրանց համար ավելի է դժվարացնում կանանց հետ ինտիմ կապեր հաստատելը։ Ժամանակակից պոռնոգրաֆիայում հայտնաբերված բռնությունն ու դաժանությունը նման չէ պոռնոգրաֆիայի ավելի վաղ ձևերին, որոնց լայն հասարակությունը կարող է ծանոթ լինել, որն ըստ Դայնսի՝ նվաստացնում է կանանց դիրքը հասարակության մեջ[3][19]։ Նա նաև դիտարկում է կոշտ պոռնոգրաֆիայի տարածվածությունը որպես սեքսուալ թրաֆիքինգի «պահանջարկի» մեծացմանը նպաստող գործոն[20]։

Դայնսը խոսում է Քեմբրիջի միությունում 2011 թվականի փետրվարի 2-ին։ Դիտեք 00:11:57-ից։

2011 թվականի փետրվարին հակապոռնոգրաֆիական ակտիվիստ Շելի Լաբենի հետ հրավիրվել է բանավիճելու պոռնոգրաֆիկ ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Սպանի հետ․ նշանաբանը եղել է «Այս դահլիճը կարծում է, որ պոռնոգրաֆիան լավ հանրային ծառայություն է մատուցում»[21]։ Դայնսը չի համոզել դահլիճին, որը որոշում է կայացրել 231կողմ, 187 դեմ և 197 ձեռնպահ ձայներով[22]։ Դայնսն ասել է, որ իր մրցակիցները հաղթել են, քանի որ դահլիճը հիմնականում բաղկացած է եղել «18–22 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են պոռնոգրաֆիան»[23]։

Դայնսը դեմ է արտահայտվել Porn Studies հանդեսին, երբ այն հիմնադրվել է, պնդելով, որ «խմբագիրները ունեն պոռնոամետ ծագում, որտեղ նրանք հերքում են բազմաթիվ հետազոտությունները, որոնք արվել են պոռնոյի բացասական հետևանքների վերաբերյալ» և որ նրանք պոռնո արդյունաբերությունը «ողջունողներ» են[24]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայնսի «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010) գիրքն արժանացել է հակասական կարծիքների․ որոշ քննադատներ վկայակոչում են իրենց կարծիքով հեղինակի կողմից գրգռող լեզվաոճի օգտագործումը[25]։ Նրա գրածը քննադատության է ենթարկվել այլ ակադեմիկոսների կողմից, այդ թվում՝ Ջորջ Վաշինգտոն համալսարանից Ռոնալդ Վայցերի։ «Պոռնոգրաֆիա. Հիմնավոր ապացույցների անհրաժեշտություն» էսսեում (2011) Վայցերը պնդում էր, որ Դայնսի աշխատանքը վատ հետազոտված է և խիստ հակադրվում է պոռնոգրաֆիայի վերաբերյալ առկա հետազոտություններին[26]։ Նույն ամսագրի «Ֆեմինիստական արձագանք Վայցերին» հոդվածում Դայնսը գրել է, որ իր գրքում օգտագործվել են Ստյուարտ Հոլլի և Անտոնիո Գրամշիի մշակած մշակութային ուսումնասիրությունների տեսություններ և մեթոդներ[27]։ Նույն 2011 թվականին «Գարդիանում» պոռնո արդյունաբերության մասին Դայնսի գրելուց հետո[28] Նևադայի համալսարանի պրոֆեսոր Լին Կոմելան մեղադրել է նրան «հակահարված տալուն չդիմելու» մեջ[29]։

2007 թվականին Դայնսը հոդված է գրել տղամարդկանց սպորտային թիմի բռնաբարության դեպքի մասին, որտեղ առաջարկել է, որ «այս պարագայում մենք պետք է որոշ ուշադրություն դարձնենք տղամարդկանց վրա»[30]։ Գրող Քեթի Յունգը քննադատել է Դայնսին իր երկակի ստանդարտների համար, նշելով, որ «նույն ֆեմինիստները, ովքեր արդարացիորեն ասում են մեզ, որ բռնաբարության զոհը չպետք է հրեշտակ լինի աջակցություն ստանալու համար, այսպիսի տարբերվող չափանիշ են կիրառում տղամարդկանց նկատմամբ, որոնց կարող են կեղծ մեղադրել բռնաբարության մեջ»[31]։

Հայցադիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Դայնսը և հրեա երկու այլ պրոֆեսորներ Ուիլոկ քոլեջի դեմ խտրականության բողոքներ են ներկայացրել ԱՄՆ-ի հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովին՝ այն պնդումների հետ կապված, որ քոլեջի բազմազանության ջանքերը բավականաչափ ընդգրկուն չէին հրեա ուսանողների համար[32]։ Նրանց առարկություններից մեկն այն էր, որ հրեական տոներին հրեա ուսանողների համար ճաշասրահում համապատասխան սնունդը բացակայում էր։ 2014 թվականին հրեա ուսանողների շահերը պաշտպանելու նպատակով նամակ գրելուց հետո դասախոսներն ասել են, որ նրանց կյանքը վատացել է, և նրանք դարձել են հակահրեական հարձակումների թիրախ[33][34]։ Քոլեջը բողոքներն «անհիմն» է համարել[32]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայերսի անվան կենտրոնի մրցանակ՝ Հյուսիսային Ամերիկայում մարդու իրավունքների ուսումնասիրության համար[35]։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

Chapters

  • Dines Gail (2013)։ «Grooming our girls: hypersexualization of the culture as child sexual abuse»։ in Wild Jim։ Exploiting childhood: how fast food, material obsession and porn culture are creating new forms of child abuse։ London: Jessica Kingsley Publishers։ էջեր 116–129։ ISBN 9780857007421 
  • Dines Gail (2011)։ «Stop porn culture!»։ in Tankard Reist Melinda, Bray Abigail։ Big Porn Inc.: exposing the harms of the global pornography industry։ North Melbourne, Victoria: Spinifex Press։ էջեր 266–267։ ISBN 9781876756895 
  • Dines Gail (2011)։ «The new Lolita: pornography and the sexualization of childhood»։ in Tankard Reist Melinda, Bray Abigail։ Big Porn Inc.: exposing the harms of the global pornography industry։ North Melbourne, Victoria: Spinifex Press։ էջեր 3–8։ ISBN 9781876756895 
  • Dines Gail, Whisnant Rebecca, Thompson Linda (2010)։ «Arresting images: anti-pornography slide shows, activism and the academy»։ in Boyle Karen։ Everyday pornography։ London and New York: Routledge։ էջեր 17–33։ ISBN 9780415543781  (With Karen Boyle.)
  • Dines Gail (2004)։ «King Kong and the white woman: Hustler magazine and the demonization of black masculinity»։ in Whisnant Rebecca, Stark Christine։ Not for sale: feminists resisting prostitution and pornography։ North Melbourne, Victoria: Spinifex Press։ էջեր 89–101։ ISBN 9781876756499 
  • Dines Gail (2003)։ «From fantasy to reality: unmasking the pornography industry»։ in Morgan Robin։ Sisterhood is forever: the women's anthology for a new millennium։ New York: Washington Square Press։ էջեր 306–314։ ISBN 9780743466271 

Հոդվածներ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Gail Dines»։ Wheelock College։ Արխիվացված է օրիգինալից 6 December 2017-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bindel Julie (2 July 2010)։ «The truth about the porn industry»։ The Guardian 
  4. 4,0 4,1 «About us»։ Culture Reframed։ Վերցված է 5 December 2017 
  5. Dines, Gail (2010). Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality, Boston: Beacon Press, p. 102.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Dines, Gail (2005). "This Sisterhood is Powerful". The Workmen's Circle.
  7. 7,0 7,1 7,2 Yaffe, Simon (2011). "Feminist Gail is No 1 campaigner against 'cruel' porn industry". Jewish Telegraph.
  8. Dines Gail (29 June 2011)։ «Gail Dines on radical feminism»։ Melbourne: Wheeler Centre, Sydney Writers' Festival 
  9. Also see Dines Gail (27 January 2017)։ «Gail Dines: Putting the Radical back in Feminism»։ London: The Institute of Education 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Aucoin, Don (27 July 2010). "The Shaping of Things" Archived 2018-08-26 at the Wayback Machine., The Boston Globe.
  11. "Isha L’Isha—Haifa Feminist Center", isha2isha.com.
  12. "Transcript: Q&A", Sydney Writers' Festival, 23 May 2011.
  13. Gail Dines, Towards a Sociology of Cartoons: A Framework for Sociological Investigation with Special Reference to Playboy Sex Cartoons, University of Salford, 1990.
  14. Gail Dines (28 April 2015)։ Growing Up in a Pornified Culture (Video)։ TEDx Talks, via YouTube 
  15. "David Levy, DBA", University of Massachusetts Boston.
  16. Tozer Joel (20 May 2011)։ «Demonising porn use unleashes more evil»։ The Sydney Morning Herald 
  17. 17,0 17,1 «Gail Dines, Ph.D»։ RCN։ Վերցված է 25 September 2010 
  18. «Biography»։ gaildines.com։ Արխիվացված է օրիգինալից 9 September 2010-ին։ Վերցված է 25 September 2010 
  19. 19,0 19,1 Avard Christian (29 June 2010)։ «Gail Dines: How "Pornland" destroys intimacy and hijacks sexuality»։ PULSE։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2010-ին։ Վերցված է 25 September 2010 
  20. «"Intersection between human trafficking and pornography": a conversation with Gail Dines»։ Carr Centre for Human Rights Policy, Harvard Kennedy School։ 28 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2011-ին։ Վերցված է 23 February 2011 
  21. For the proposition: Anna Span, Jessi Fischer and Johnny Anglais. Against the proposition: Dr. Gail Dines, Dr. Richard Woolfson and Shelley Lubben. The Cambridge Union Society (17 February 2011)։ This house believes that pornography does a good public service (Video)։ Cambridge: The Cambridge Union Society, via YouTube 

    «Porn debate to spice up Cambridge Union»։ Cambridge News։ 11 January 2011։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2011-ին 

  22. Walch Tad (18 February 2011)։ «Cambridge University Union Society decides porn is a 'good public service'»։ Deseret News 
  23. Damon Dan (18 February 2011)։ «Debate: Does pornography provide 'a good public service'?»։ BBC News 
  24. Cadwalladr Carole (2013-06-15)։ «Porn wars: the debate that's dividing academia»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2020-07-08 
  25. «Nonfiction Reviews»։ Publishers Weekly։ 5 April 2010 
  26. Weitzer Ronald (May 2011)։ «Review Essay: Pornography's Effects: The Need for Solid Evidence»։ Violence Against Women 17 (5): 666–675։ PMID 21511821։ doi:10.1177/1077801211407478 
  27. Dines Gail (April 2012)։ «A Feminist Response to Weitzer»։ Violence Against Women 18 (4): 512–520։ PMID 22865620։ doi:10.1177/1077801212452550 
  28. Dines, Gail (4 January 2011). "Porn: a multibillion-dollar industry that renders all authentic desire plastic". The Guardian.
  29. Comella Lynn (2 February 2011)։ «Feminists Gone Wild! A response to porn critic Gail Dines»։ Las Vegas Weekly 
  30. Dines Gail (19 January 2007)։ «CNN's "Journalism" is a fool's paradise»։ Commondreams.org։ Արխիվացված է օրիգինալից 18 June 2013-ին 
  31. Young Cathy (16 April 2007)։ «Last call for "rape-crisis" feminism?»։ Reason.com 
  32. 32,0 32,1 Krantz, Laura (15 February 2016). "Professors file complaints claiming bias at Wheelock". The Boston Globe.
  33. Flaherty, Colleen (5 October 2016). "Locked Out of the Conversation". Inside Higher Ed.
  34. "Two Jewish Professors Sue Boston's Wheelock College Over Alleged anti-Semitism". Haaretz, 16 February 2016.
  35. Wild, Jim (2013), «List of contributors: Gail Dines», in Wild, Jim, Exploiting childhood: how fast food, material obsession and porn culture are creating new forms of child abuse, London: Jessica Kingsley Publishers, pp. 116–129, ISBN 9780857007421. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գեյլ Դայնս հոդվածին