Շելի Լաբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շելի Լաբեն
անգլ.՝ Shelley Lynn Moore[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1968(1968-05-18)[2]
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 9, 2019(2019-02-09)[3] (50 տարեկան)
Մահվան վայրSpringville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունChaminade College Preparatory School? և Vision International University?
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, հեղինակ, երգչուհի և դերասանուհի
Կայքshelleylubben.com
 Shelley Lubben Վիքիպահեստում

Շելի Լաբեն (անգլ.՝ Shelley Lubben, մայիսի 18, 1968(1968-05-18)[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 9, 2019(2019-02-09)[3], Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, երգիչ, մոտիվացիոն խոսնակ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Որպես մեծահասակների համար նախատեսված կինոարտադրության ոլորտի դերասանուհի նա հայտնի էր Ռոքսի բեմական անունով[4]։ Սեքս-արդյունաբերությունը թողնելուց հետո Լաբենը դարձել է վերածնված քրիստոնյա և պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ակտիվիստ[5]։ 2008 - 2016 թվականների ընթացքում հանդիսացել է «Վարդագույն խաչ» հիմնադրամի գործադիր տնօրեն, որն օգնության է հասել պոռնոգրաֆիայում ներգրավված կանանց և տղամարդկանց ու խոսել հանրային ֆորումներում՝ պատմելով պոռնոարդյունաբերության մեջ իր ունեցած աշխատանքային վտանգավոր պայմանների մասին[6][7]։ 2016 թվականի հունվարին նա փակել է «Վարդագույն խաչ» հիմնադրամը։ Նաև ձեռնադրվել է հոգևոր սպասավոր և ստացել Սբ. Մարտինի շքանշան՝ աստվածաբանական ուսումնասիրությունների դիպլոմով[8]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը ծնվել է 1968 թվականի մայիսի 18-ին Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։ Հովարդ Ստեռնին ու «Deseret News»-ին տված հարցազրույցում Լաբենը նշել է, որ ինը տարեկան հասակում իր մի դասընկերուհին ու վերջինիս դեռահաս եղբայրը լողավազանում սեռական բռնության են ենթարկել իրեն։ 18-26 տարեկանում աշխատել է որպես մարմնավաճառ, և այս ընթացքում հղիացել է իր հաճախորդներից մեկից ու դուստր ունեցել[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների կինոարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը մտել է մեծահասակների կինոարդյունաբերություն մարմնավաճառ աշխատելու տարիներին, երբ 24 տարեկան էր։ Սեռական արդյունաբերության մեջ գտնվելու ընթացքում նա հիվանդացել է հերպեսով և պապիլոմավիրուսային վարակով, որը հանգեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի[5][9][10] և հեռացվել է նրա արգանդի վզիկի կեսը[11]։ Սեքս արդյունաբերության մեջ իր կյանքի ընթացքում և դրանից հետո նա պայքարել է ալկոհոլի և թմրամոլության դեմ[5][12]։ 1993–1994 թվականների պոռնոգրաֆիկ կարիերայի ընթացքում Լաբենը նկարահանվել է շուրջ 15 կինոնկարում։ Նա նշել է, որ կինոնկարների սեռական գործողություններում նկարահանվելը ֆիզիկապես վնասակար է կանանց համար (նրանք ունենում են հետանցքային արյունահոսություն ու գինեկոլոգիական արյունազեղումներ) ու հոգեցունց[13]։

Փաստաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լաբենը նախաձեռնել է առցանց ագրեսիվ շուկայավարման արշավ՝ օգտագործելով սոցցանցերի կայքերը սեռական արդյունաբերությանը հասնելու համար։ 2008 թվականին հիմնադրել է հավատքի վրա հիմնված կազմակերպություն, որը կոչել է «Վարդագույն խաչ» հիմնադրամ[14]։ Խումբը կենտրոնացել է պոռնո արդյունաբերության մեջ գտնվողների իրազեկման վրա և աջակցություն է առաջարկել այդտեղից հեռանալ ցանկացողներին[15][16]։ Կազմակերպությունն առցանց նվիրատվություններ է հավաքել ու առցանց ֆորումներում օժանդակություն առաջարկել թմրանյութերից, սեքսից և պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող անձանց։ Երբ Լաբենը հայտնաբերել է հետաքրքրված անհատներին, նրանց ուղարկել է առաջին օգնության փաթեթներ, որոնք լցված էին կրոնական գրականությամբ, աստվածաշնչերով, քրիստոնեական երաժշտությամբ, տեղական մթերային և հանրախանութների նվեր քարտերով և հոգևոր և գործնական օգնության այլ իրերով[17]։ «Վարդագույն խաչ» հիմնադրամի երկրորդական ուշադրության կենտրոնում են եղել այն անձինք, ովքեր ցանկացել են վերականգնվել պոռնոգրաֆիկ կախվածությունից։ Հիմնադրամը մասնակցել է պոռնոգրաֆիայի համաժողովներին՝ երկրպագուներին բացատրելու համար, որ պոռնոն ամենևին էլ դյութիչ չէ, ինչպես նաև հասել է պոռնո աստղերին և հիշեցրել, որ նրանք տարբերակներ ունեն[18]։

«Վարդագույն խաչ» հիմնադրամը նաև լոբբինգ է իրականացրել ընդդեմ պոռնոգրաֆիայի և մեծահասակների զվարճանքի արդյունաբերության[19]։ Լաբենը սատարել է Կալիֆոռնիայի օրենսդիր Չառլզ Կալդերոնին պոռնոգրաֆիական արդյունաբերությունը հարկելու վերջինիս ջանքերում, և խոսել օրենսդիրների հետ իր փորձի մասին[20]։ Նա նշել է, որ պոռնոֆիլմի նկարահանման հրապարակում հաճախ մեկ կնոջ հետ ներկա են լինում մի քանի տղամարդիկ, ովքեր նվաստացուցիչ գործողություններ են անում կնոջ նկատմամբ[17][21]։ Նա պոռնոֆիլմի տեսարանների մասին արտահայտվել է որպես մտերմությունից զուրկ ու «ամբողջովին մեխանիկական և գազանային»։ Հետագայում գրել է, որ «կանայք զզվում են նկարահանման հրապարակից, իսկ դերասանների մեծ մասը թմրանյութեր և ալկոհոլ են օգտագործում»[17]։ 2010 թվականի հունիսին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի անդամների և նրանց աշխատակազմի հետ Վաշինգտոնում` պոռնոարդյունաբերության տարիներից իր մարմնին հասցված վնասի մասին[22]։ Ավելին, Լաբենն անկեղծացել է արդյունաբերության մեջ ապօրինի և վտանգավոր աշխատանքային պայմանների վերաբերյալ, և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համարել աշխատավայրի անվտանգության խնդիր և հասարակության առողջության պահպանման խնդիր[23]։

2012 թվականին Լաբենը հանրային ֆորումներում ներկայացրել է իր անձնական փորձը մեծահասակների կինոարտադրության ոլորտում և բարձրաձայնել իր վերականգնման ընթացքի և պոռնոգրաֆիայի հուզական, մտավոր և ֆիզիկական ազդեցությունների մասին[24]։ 2011 թվականի փետրվարին խոսել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ նա ներկայացրել է պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքները և քննարկել այդ հարցը փաստաբանների հետ, որոնք խոսում էին պոռնոգրաֆիայի արդյունաբերության անունից[25]։

2013 թվականի հունվարին շվեյցարացի ձայնագրիչ և մոդել Պատրիկ Նուոն հրապարակավ պնդել է, որ Լաբենն օգնել է իրեն հաղթահարել պոռնոգրաֆիկ կախվածությունը[26]։

2016 թվականի հունվարին «Վարդագույն խաչ» հիմնադրամը փակվել է[27]։

Լրատվամիջոցներում հայտնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը հայտնվել է միջազգային տարբեր լրատվամիջոցներում, այդ թվում՝ ռադիո, հեռուստատեսություն ու կինոնկարներ։ Նրա կյանքի պատմությունը ներկայացվել է «Traffic Control» և «Out of the Darkness» վավերագրական ֆիլմերում, որոնցից վերջինն ընտրվել է որպես 2011 թվականի Հովհաննես Պողոս Երկրորդ կինոփառատոնի բացման ֆիլմ[28][29]։

Նրա մասին է նաև 2012 թվականին նկարահանված «After Porn Ends» վավերագրական կինոնկարը, որը պոռնո արդյունաբերությունից դուրս գալուց հետո կյանքի մասին է։ , 2011 թվականի փետրվարին նա դարձել է «Սատանան և Շելի Լաբենը» վերնագրով վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Կինոնկարը վիճարկում է պոռնոգրաֆիայի ոլորտում Լաբենի փորձը և այն տրավման, որը նրա ասելով, կարելի է վերագրել այդ տարիներին[30][31]։ 2012 թվականի հունիսին Սլովակիայում Լաբենը տեղական լրատվամիջոցներում խոսել է իր կյանքի պատմության մասին[32]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Լաբենը թողարկել է ռեփ / հիփ հոփ ալբոմ, որի հասույթն ուղղվել է «Վարդագույն խաչ» հիմնադրամին և օգնել կանանց և տղամարդկանց վերականգնվել պոռնոգրաֆիայից։ Առաջին սինգլը, որը կրում է «Killer Fantasy» անվանումը, ներկայացնում է պոռնո երկրպագուի հետ խոսող պոռնոաստղի ուղերձը, որը պատմում է մեծահասակների պոռնոարդյունաբերության հիմքում ընկած ճշմարտության մասին[33]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 50 տարեկանում 2019 թվականի փետրվարի 9-ին Կալիֆոռնիայի Սպրինգվիլ բնակավայրում։ Մահվան պատճառը չի նշվում[34]։

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lubben, Shelley. Truth Behind the Fantasy of Porn: The Greatest Illusion on Earth, CreateSpace, 2010. 978-1-4538-6007-6

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/name/nm0746910/bio?ref_=nm_ov_bio_sm
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 https://www.xbiz.com/news/242048/anti-porn-crusader-shelley-lubben-passes-away
  4. «roxy – internet adult film database»։ iafd.com։ 1968-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-13-ին։ Վերցված է 2012-07-09 
  5. 5,0 5,1 5,2 «Shelley's Story»։ ShellyLubben.com։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2012-ին։ Վերցված է July 9, 2012 
  6. 6,0 6,1 «Colin quinn hits broadway – The Howard Stern Show»։ Howardstern.com։ 2010-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին։ Վերցված է 2011-05-23 
  7. «Shelley Lubben Exposes Secrets of the Porn Industry»։ 2010-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-12-ին։ Վերցված է 2010-12-03 
  8. «AfterPornEnds»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-10-ին։ Վերցված է 2013-07-17 
  9. David Nelson։ «Truth Behind the Fantasy of Porn»։ RELEVANT Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2011-05-23 
  10. «Ex-Porn Star: Porn Destroys Human Lives and is Destroying Our Nation»։ CNSNews։ 2010-06-16։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-06-ին։ Վերցված է 2011-03-08 
  11. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին։ Վերցված է 2014-03-30 
  12. «Shelley Lubben, Former Porn Actress and Prostitute»։ Indirimbonshya.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2012-07-09 
  13. Chris Hedges (2009-10-07)։ «The illusion of love»։ National Post։ Վերցված է 2009-10-07 
  14. «The illusion of love»։ National Post։ 2009-10-07։ Վերցված է 2009-10-07 
  15. Chris Hedges (2009-10-07)։ «The illusion of love»։ National Post։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-19-ին։ Վերցված է 2009-10-07 
  16. Chris Hedges (2009-10-11)։ «The Victims of Pornography»։ Truthdig։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-29-ին։ Վերցված է 2009-11-10 
  17. 17,0 17,1 17,2 «Out of Pornography and Into the Light»։ CBN։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-16-ին։ Վերցված է 2009-09-22 
  18. «Religious organizations set up shop at the Adult Entertainment Expo»։ News 3 Las Vegas։ 2011-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-11-ին։ Վերցված է 2011-01-12 
  19. Marcia Armstrong Chidester։ «Finding redemption; Pain in pornography»։ Wasatch Woman magazine։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2009-06-02 
  20. «California mulls steep tax on adult entertainment»։ Reuters։ 2008-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-15-ին։ Վերցված է 2008-12-08 
  21. «The Truth Behind the Fantasy of Porn»։ Shelleylubben.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-09-ին։ Վերցված է 2011-05-23 
  22. Byron Tau Contributor (2010-06-15)։ «Activists Urge Government Crackdown on Pornography, Obscenity»։ Aolnews.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-05-ին։ Վերցված է 2011-05-23 
  23. «Health advocates, porn industry representatives debate workplace protection»։ LA Times։ 2010-10-26։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-02-ին։ Վերցված է 2011-01-13 
  24. «Do porn and mothering mix?»։ HLN TV։ 2012-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-15-ին։ Վերցված է 2012-11-20 
  25. «This House believes pornography does a good public service»։ CUS.org։ 2011-06-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-11-20 
  26. «Roxy has cured my porn addiction»։ blick.ch։ 2013-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2013-02-23 
  27. ManWin Thompson (24 January 2016)։ «Shelley Lubben Shuts Down Pink Cross Scam»։ YouTube։ Վերցված է 11 February 2019 
  28. Rosalie Westenskow (2007-02-16)։ «Provo film calls porn epidemic»։ Deseret Morning News։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-26-ին։ Վերցված է 2008-06-26 
  29. Tim Drake (2011-02-15)։ «John Paul II International Film Festival Set for Miami»։ National Catholic Register։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-02-ին։ Վերցված է 2011-03-08 
  30. Kernes Mark (2011-02-21)։ «AVN – New Documentary Exposes Shelley Lubben's Lies-UPDATED!»։ News.avn.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին։ Վերցված է 2011-05-23 
  31. «The Devil And Shelley Lubben»։ The Devil And Shelley Lubben։ 2008-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-28-ին։ Վերցված է 2011-05-23 
  32. «Veriaca pornoviezda»։ Markíza։ 2012-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2012-11-20 
  33. «Former Porn Star Shelley Lubben Launches New Rap Album»։ Sfgate.com։ 2011-01-02։ Վերցված է 2011-05-23 (չաշխատող հղում)
  34. Rhett Pardon (February 9, 2019)։ «Anti-porn Crusader Shelley Lubben Passes Away»։ XBIZ։ Վերցված է February 10, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շելի Լաբեն հոդվածին