Jump to content

Բուլկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլկի
Ենթատեսակհաց, սայկա և նախաճաշիկ
Առաջացման երկիրՉինաստան
Հիմնականխմոր
 Bun Վիքիպահեստում

Բուլկի, փոքր, երբեմն քաղցր, հացաբուլկեղեն կամ բլիթ[1]։ Չնայած դրանք շատ ձևեր ու չափսեր ունեն, հիմնականում ձեռքի չափսի են կամ ավելի փոքր՝ շրջանաձև վերնամասով և տափակ ներքնամասով։

Բուլկիները հաճախ պատրաստված են ալյուրով, շաքարավազով, կաթով, խմորիչով և կարագով։ Ամենատարածված քաղցր տեսականինիր մեջ պարունակում է միրգ կամ ընկույզ և կարող է պատված լինել օշարակով կամ կարամելով կամ էլ լցոնված լինել ջեմով կամ կրեմով։ Բուլկիների որոշ տեսակներ կարող են լցոնված լինել մսով կամ սովորաբար մատուցվում են մսով (ինչպես օրինակ հոթդոգններն ու համբուրգերները)։ Վերջիններս մատուցվում են արագ սննդի ռեստորաններում, ինչպեսիք են Բուրգեր Քինգը, KFC-ին, Մակդոնալդսը։

Շվեդական ոճի սեֆրոն բուլկի, որը սովորաբար պատրաստվում է Սուրբ ծննդյան տոներին, մասնավորապես Սուրբ Լյուսիի Օրը

«Բուլկու» դասին են սովորաբար պատկանում լցոնված խմորագնդիկները[2], ինչպես օրինակ չինական բաոզին։ Այս տեսակի որոշ խմորագնդիկներ կարող են իրենց տեսքով հացանման լինել։

Բուլկին սովորաբար պատրաստված է խմորից, որն իր մեջ պարունակում է շաքարավազ ու կարագ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձու։ Առանց դրանց խմորը կլինի հացի և ոչ թե բուլկու խմոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «bun Definition in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «bollo».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլկի» հոդվածին։