KFC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյ Էֆ Սի
KFC Logo.svg.png
KFC Logo.svg
Տեսակ արագ սննդի ռեստորանների ցանց
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հապավում KFC
Հիմնադրված 1930
Իրավ. կարգավիճակ Գործող
Գլխադասային գրասենյակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Տարածաշրջան Համաշխարհային
Արդյունաբերություն Արագ սնունդ
Սննդի կետեր 18 875[1] (2013)
Արտադրանք Տապակած հավ • հավի մսով սենդվիչներ • վրապներֆրենչ ֆրայզ • զովացուցիչ ըմպելիքներ • աղցաններաղանդեր • նախաճաշիկներ
Կարևոր անձինք Դեյվիդ Ս. Նովակ
(նախագահ և գործադիր տնօրեն, «Yum! Brands»[2])
Ռոջեր Իթոն
(«Yum!»-ի ֆինանսական գծով գլխավոր պատասխանատու, «KFC»-ի նախագահ)
Մուքթեշ Փանթ
(գործադիր տնօրեն, «KFC»)
Անվանված է Կենտուկի
Վերադաս կազմակերպություն «Yum! Brands»
Հիմնադիր Colonel Sanders
Կայք kfc.com

«Քեյ Էֆ Սի» (անգլ.՝ KFC, լրիվ անվանում՝ «Kentucky Fried Chicken» [թարգ.՝ Կենտուկյան տապակած հավ]), արագ սննդի ամերիկյան անդրազգային ցանց։ Մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների, բուրգերների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ Գրանցած վաճառքի ծավալներով համարվում է երկրորդ խոշորագույն ռեստորանային ցանցն աշխարհում՝ զիջելով արագ սննդի արդյունաբերության առաջատար «ՄաքԴոնալդսին»։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ցանցն ունի 18 875 սննդի կետեր աշխարհի 118 երկրում։ «Pizza Hut» և «Taco Bell» ցանցերի հետ համատեղ հանդիսանում է «Yum! Brands» ռեստորանային ընկերության ստորաբաժանումը։

Պատմութըունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլանդ Սանդերսը ծնվել է 1890 թվականին Հենրիվիլից դուրս ֆերմայում, Ինդիանա նահանգում (Կենտուկի նահանգին մոտ)։ Երբ Սանդարան հինգ տարեկան էր, նրա հայրը մահացավ, ստիպված նրա մայրը աշխատանքի անցավ պահածոյացման գործարանում։ Նա թողեց Սանդերսին, որպես ավագ վորդուն, հոգ տանելու իր երկու կրտսեր եղբայրներին։ Երբ նա դարձավ 7 տարեկան,իր մայրը սովորեցրեց նրան ինչպես եփել։ 13 տարեկանում ընտանիքից հեռանալուց հետո, Սանդերսը անցավ տարբեր մասնագիտությունների, ունենալով տարբեր բնագավառներում տարբեր հաջողություններ։ 1930 թվականին ստացել է բենզալցակայան ԱՄՆ֊ի 25֊րդ մայրուղում Շել(Shell) ֆիրմայի,որը գտնվում էր հյուսիսային Կորբինից դուրս, Կենտուկիում։ Այն փոքր քաղաք էր Ապալաչիան լեռների եզրին։ Այստեղ նա ճանապարհորդների համար պատրաստում էր ուտելիքներ, որոնց բաղադրատոմսերը սովորել էր մանուկ հասակում։ Պատրաստում էր տապակած հավ և այլ ճաշատեսակներ, օրինակ սթեյք։ Չորս տարի իր սեփական սեղանի շուրջն աշխատելուց հետո ճանապարհի մյուս կողմում ձեռք բերեց ավելի մեծ բենզալցակայան և սեղանների քանակը դարձավ վեց։ 1936 թ.-ին նրա ընկերությունը հաջողակ դարձավ Սենդերսիի համար, քանի որ ստացավ գեներալ-գնդապետ Քենթուկի պատվավոր կոչումը`մարզպետ Ռուբի Լուֆունից։ 1937 թ.-ին նա ընդլայնել է իր ռեստորանը մինչև 142 նստատեղ և ավելացրել է մի մոթել, որը նա գնել է փողոցում`անվանելով այն Sanders Court & Café:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռեստորանների հաշվարկ»։ «Yum! Brands»։ Վերցված է ապրիլ 3, 2014 
  2. ««Yum! Brands». գլխավոր պաշտոնյաներ»։ «Yum! Brands»։ Վերցված է սեպտեմբեր 8, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]