Բոբ Վուդվորդ
Բոբ Վուդվորդ անգլ.՝ Robert Upshur Woodward | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի քոլեջ (1965), Ջորջ Վաշինգտոն համալսարան, Wheaton Warrenville South High School? և Էզրա Սթայլզ քոլեջ |
Երկեր | All the President's Men? |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Աշխատանք | գրող, լրագրող |
Աշխատավայր | Վաշինգտոն Փոստ |
Ամուսին | Կաթլին Վուդվորդ |
Ծնողներ | հայր՝ Alfred Eno Woodward Jr.? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Gamma Delta? |
Երեխաներ | 2 |
Կայք | bobwoodward.com |
Bob Woodward Վիքիպահեստում |
Բոբ Վուդվորդ (անգլ.՝ Robert «Bob» Upshur Woodward, ծնվ. 1943 թվականի մարտի 26, Չիկագոյում), ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի խմբագիր (աշխատում է հրատարակչությունում 1971 թվականից)։ ԱՄՆ-ի ամենահայտնի լրագրող-հետաքննիչներից մեկն է։
Ուոթերգեյթյան սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին, երբ երիտասարդ լրագրող Բոբ Վուդվորդը նոր էր սկսել իր աշխատանքը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում, նրան է միանում մի այլ լրագրող՝ Կառլ Բեռնշտեյնը։ Նրանք միասին սկսում են հետաքննել իրադարձության հաջորդականությունը։ Եվ այդ իրադարձությունը հետագայում պատմության մեջ է մտնում ինչպես՝ «Ուոթերգեյթյան սկանդալ»։ Ամեն ինչ սկսել է 1972 թվականի հունիսի 7-ին, երբ «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ դեմոկրատական կուսակցության շտաբ մուտք գործելու փորձ է տեղի ունենում, և 5 անձ ձերբակալվում են։ Այդ անձանց մասնակցությունն ապացուցվել է ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից։
Վուդվորդի և Բեռնշտեյնի իրականացրած լրագրողական հետաքննությունը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնին ստիպեց 1974 թվականի օգոստոսի 9-ին հրաժարական տալ։
Նույն թվականին լույս է տեսել Ուոթերգեյթյան սկանդալի մասին Վուդվորդի և Բեռնշտեյնի գիրքը՝ «Նախագահի ամբողջ խումբը» , որի հիման վրա էլ 1976 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Վուդվորդը գիրք է հրատակել հետախուզական վարչության 11-րդ տնօրեն Ուիլյամ Քեյսիի մասին, ով գլխավորել է կենտրոնական հետախուզական վարչությունը 1981-1987 թվականներին, երբ երկիրը ղեկավարում էր Ռոնալդ Ռեյգանը։
Ջորջ Ու. Բուշի նախագահության տարիներին Վուդվորդը 6 հարցազրույց է վարել նրա հետ՝ ընդհանուր 11 ժամ տևողությամբ[5], ամենաերկարը քան որևէ այլ ամերիկյան լրագրողի։ Այդ հարցազրույցների հետքերով, ինչպես նաև այլ տվյալների հիման վրա՝ Վուդվորդը 2002-ից 2008 թվականներին 4 գիրք է հրատարակել, որտեղ մանրամասն ուսումնասիրվում է Բուշի նախագահության տարիները։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդվորդը հեղինակել և համահեղինակել է 12 դոկումենտալ գիրք, որոնք բոլորը ԱՄՆ-ում բեսթսելլերներ են։ Դա ռեկորդ է ամերիկյան այդ ժանրի գրող-հրապարակախոսների համար։
- 1974 — «All the President’s Men» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ)
- 1976 — «The Final Days» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ, Նիքսոնի հրաժարականի մասին)
- 1987 — «Veil: The Secret Wars of the CIA»
- 1996 — «The Choice» (Բիլլ Քլինթոնի՝ իր թեկնածությունը 1996 թվականի ընտրություններում կրկին առաջադրելու մասին)
- 1999 — «Shadow: Five Presidents and the Legacy of Watergate» (Ուոթերգեյթի պատմական նշանակության և նիքսոնյան նախագահական ադմինիստրացիային հաջորդող սկանդալների մասին)
- 2002 — «Bush at War»
- 2004 — «Plan of Attack» (Իրաքի պատերազմը սկսելու ստույգ պատճառների և դրան նախապատրաստվելու մասին)[6]
- 2005 — «The Secret Man» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ. գիրքը ՀԴԲ-ի գաղտնի գործակալի՝ William Mark Felt, Sr.-ի մասին է (1913—2008), ով կարևոր դեր ունի Ուոթերգեյթյան սկանդալում. գիրքը հրատարակվել է մինչ այն, երբ հենց ինքը՝ «Խորը Կոկորդ» (անգլ.՝ «Deep Throat») մականվամբ գործակալը առաջին անգամ հայտնվեց մամուլի առջև և հայտնեց իր անունը)
- 2006 — «State of Denial: Bush at War, Part III»
- 2008 — «The War Within: A Secret White House History (2006—2008)»
- 2010 — «Obama’s Wars»
- 2012 — «The Price of Politics»
- 2015 — «The Last of the President’s Men»
- 2018 — «Fear: Trump in the White House»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://goldfarbcenter.colby.edu/events/elijah-parish-lovejoy-award-for-courage-in-journalism/
- ↑ 2,0 2,1 https://nieman.harvard.edu/awards-2/worth-bingham-prize-for-investigative-journalism/
- ↑ https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
- ↑ https://goldsmithawards.org/honoree/bob-woodward/
- ↑ «The War Within» page 443
- ↑ ИноСМИ: «Книга против президента» Արխիվացված 2005-12-02 Wayback Machine («The Nation», США)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Վուդվորդ» հոդվածին։ |
|