Բոբ Վուդվորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբ Վուդվորդ
անգլ.՝ Robert Upshur Woodward
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1943 (81 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ (1965), Ջորջ Վաշինգտոն համալսարան, Wheaton Warrenville South High School? և Ezra Stiles College?
ԵրկերAll the President's Men?
Մասնագիտությունգրող և լրագրող
Աշխատանքգրող, լրագրող
ԱշխատավայրՎաշինգտոն Փոստ
ԱմուսինԿաթլին Վուդվորդ
Ծնողներհայր՝ Alfred Eno Woodward Jr.?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Gamma Delta?
Երեխաներ2
Կայքbobwoodward.com
 Bob Woodward Վիքիպահեստում

Բոբ Վուդվորդ (անգլ.՝ Robert «Bob» Upshur Woodward, ծնվ. 1943 թվականի մարտի 26, Չիկագոյում), ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի խմբագիր (աշխատում է հրատարակչությունում 1971 թվականիցԱՄՆ-ի ամենահայտնի լրագրող-հետաքննիչներից մեկն է։

Ուոթերգեյթյան սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին, երբ երիտասարդ լրագրող Բոբ Վուդվորդը նոր էր սկսել իր աշխատանքը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում, նրան է միանում մի այլ լրագրող՝ Կառլ Բեռնշտեյնը։ Նրանք միասին սկսում են հետաքննել իրադարձության հաջորդականությունը։ Եվ այդ իրադարձությունը հետագայում պատմության մեջ է մտնում ինչպես՝ «Ուոթերգեյթյան սկանդալ»։ Ամեն ինչ սկսել է 1972 թվականի հունիսի 7-ին, երբ «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ դեմոկրատական կուսակցության շտաբ մուտք գործելու փորձ է տեղի ունենում, և 5 անձ ձերբակալվում են։ Այդ անձանց մասնակցությունն ապացուցվել է ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից։

Վուդվորդի և Բեռնշտեյնի իրականացրած լրագրողական հետաքննությունը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնին ստիպեց 1974 թվականի օգոստոսի 9-ին հրաժարական տալ։

Նույն թվականին լույս է տեսել Ուոթերգեյթյան սկանդալի մասին Վուդվորդի և Բեռնշտեյնի գիրքը՝ «Նախագահի ամբողջ խումբը» , որի հիման վրա էլ 1976 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Վուդվորդը գիրք է հրատակել հետախուզական վարչության 11-րդ տնօրեն Ուիլյամ Քեյսիի մասին, ով գլխավորել է կենտրոնական հետախուզական վարչությունը 1981-1987 թվականներին, երբ երկիրը ղեկավարում էր Ռոնալդ Ռեյգանը։

Ջորջ Ու. Բուշի նախագահության տարիներին Վուդվորդը 6 հարցազրույց է վարել նրա հետ՝ ընդհանուր 11 ժամ տևողությամբ[2], ամենաերկարը քան որևէ այլ ամերիկյան լրագրողի։ Այդ հարցազրույցների հետքերով, ինչպես նաև այլ տվյալների հիման վրա՝ Վուդվորդը 2002-ից 2008 թվականներին 4 գիրք է հրատարակել, որտեղ մանրամասն ուսումնասիրվում է Բուշի նախագահության տարիները։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդվորդը հեղինակել և համահեղինակել է 12 դոկումենտալ գիրք, որոնք բոլորը ԱՄՆ-ում բեսթսելլերներ են։ Դա ռեկորդ է ամերիկյան այդ ժանրի գրող-հրապարակախոսների համար։

  • 1974 — «All the President’s Men» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ)
  • 1976 — «The Final Days» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ, Նիքսոնի հրաժարականի մասին)
  • 1987 — «Veil: The Secret Wars of the CIA»
  • 1996 — «The Choice» (Բիլլ Քլինթոնի՝ իր թեկնածությունը 1996 թվականի ընտրություններում կրկին առաջադրելու մասին)
  • 1999 — «Shadow: Five Presidents and the Legacy of Watergate» (Ուոթերգեյթի պատմական նշանակության և նիքսոնյան նախագահական ադմինիստրացիային հաջորդող սկանդալների մասին)
  • 2002 — «Bush at War»
  • 2004 — «Plan of Attack» (Իրաքի պատերազմը սկսելու ստույգ պատճառների և դրան նախապատրաստվելու մասին)[3]
  • 2005 — «The Secret Man» (Կառլ Բեռնշտեյնի համահեղինակությամբ. գիրքը ՀԴԲ-ի գաղտնի գործակալի՝ William Mark Felt, Sr.-ի մասին է (1913—2008), ով կարևոր դեր ունի Ուոթերգեյթյան սկանդալում. գիրքը հրատարակվել է մինչ այն, երբ հենց ինքը՝ «Խորը Կոկորդ» (անգլ.՝ «Deep Throat») մականվամբ գործակալը առաջին անգամ հայտնվեց մամուլի առջև և հայտնեց իր անունը)
  • 2006 — «State of Denial: Bush at War, Part III»
  • 2008 — «The War Within: A Secret White House History (2006—2008)»
  • 2010«Obama’s Wars»
  • 2012«The Price of Politics»
  • 2015«The Last of the President’s Men»
  • 2018«Fear: Trump in the White House»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Վուդվորդ» հոդվածին։