Jump to content

Բիրոբիջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բիրոբիջան
ռուս.՝ Биробиджан
իդիշ՝ ביראָבידזשאן
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքBirobidzhan Urban Okrug?[1]
Հիմնադրված է1915 թ.
Մակերես169,38 կմ²
ԲԾՄ80 մետր
Բնակչություն73 623 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ42622
Փոստային դասիչ679000–679025
Պաշտոնական կայքbiradm.ru(ռուս.)
Բիրոբիջան (Ռուսաստան)##
Բիրոբիջան (Ռուսաստան)

Բիրոբիջան (ռուս.՝ Биробиджа́н, իդիշ՝ ביראָבידזשאַן), ավելի վաղ՝ Բիրո-Բիջան[3], քաղաք Ռուսաստանի ասիական մասում՝ Հեռավոր արևելքում։ Հրեական ինքնավար մարզի վարչական կենտրոնն է (1934 թվականից)։ Համապատասխանում է մարզային նշանակության քաղաքի կարգավիճակին՝ կազմավորելով նույնանուն քաղաքային օկրուգը[4]՝ «քաղաք Բիրոբիջան» մունիցիպալ կազմավորումը[5][6]։ Միաժամանակ հանդիսանում է Բիրոբիջանի շրջանի վարչական կենտրոնը՝ վարչականորեն չմտնելով դրա կազմի մեջ[7]։

Հուշարձան Բիրա գետի ափին

Ընկած է ռուս-չինական սահմանի մոտ՝ ունենալով կայարան անդրսիբիրյան երկաթուղու վրա։ Զբաղեցնում է 169,38 քառակուսի կիլոմետր տարածք[8][9]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 75․413, 2014 թվականի տվյալներով՝ 74 791[10]։ Պաշտոնական լեզուն իդիշն է։ Անվանումն առաջացել է մերձակա Բիրա և Բիջան գետերի անունների կցումով։ Այդ երկու գետերն էլ Ամուրի վտակներն են։ Ընդ որում՝ Բիրան, որ ընկած է Բիջանի հովտից արևելք[11], հոսում է քաղաքի միջով։

Բիրոբիջանը կառուցվել է շվեյցարացի ճարտարապետ Հաննես Մայերի կազմած հատակագծի հիման վրա, հրեա աշխատավորների համար։ 1934 թվականին բնակավայրը հռչակվել է Հրեական Ինքնավար Մարզի վարչական կենտրոն, 1937 թվականին քաղաքի կարգավիճակ ստացել[12]։ Խորհրդայն Միության կոմկուսի քաղբյուրոն դեռ 1928 թվականին բնակավայրին հատկացրել էր 36․000 քառակուսի կիլոմետր տարածք[13]։ Հրեաներին Բիրոբիջանում վերաբնակեցնելու գործվ զբաղվում էին երկու կազմակերպություն՝ KOMZET-ը և OZET[14]։

Հրեա կոմունիստները հավատացել էին, որ Խորհրդային Միությունում Հրեական Մարզի ու Բիրոբիջանի ստեղծումը ազգային հարցի միակ ճիշտ ու խելացի լուծումն է[14]։ Խորհրդային կառավարությունն օգտագործում էր "Դեպի հրեական հայրենիք" նշանաբան-կարգախոսը՝ հրեա աշխատավորների հոսքը դեպի Բիրոբիջան խրախուսելու համար, և այդ կարգախոսը համոզիչ էր թվում ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում ապրող հրեա աշխատավորներն[15]։ 1935 թվականին Ambijan կազմակերպությունը խորհրդային կառավարությունից թույլտվություն ստացավ օգնելու Լեհաստանից, Ռումինիայից, Լիտվայից, Գերմանիայից Բիրոբիջան տեղափոխվող հրեա ընտանքներն[16]։ Հրեա բանվորներ ու ճարտարագետներ էին գալիս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Կանադայից[15]։ Հրեաների վերաբնակեցման այդ կամպանիան ստացավ Բիրոբիջանյան էքսպերիմենտ անվանումը[17]։ Այդ էքսերմենտը նպատակ էր հետապնդում բարձրացնելու ԽՍՀՄ-ի իմիջը արևմտյան երկրներում, ներգրավելու արտասահմանցի մեծահարուստ հրեաների ֆինանսական միջոցները, ամրապնդելու հեռավորարևելյան տարածքների պաշտպանունակությունը ճապոնացիների կամ չինացիների հարձակումների դեպքում, յուրացնելու այդ վայրերի ոսկու, կապարի և այլ հանքերի հարստությունը։

Սակայն գործնականում Բիրոբիջանի բնակեցումը դժվարությամբ էր առաջ գնում․ գլխավոր խոչընդոտները եղանակային ծանր պայմաններն էին և ենթակառուցվածքների բացակայությունը, որոնց պատճառով էլ նորաբնակների կեսից ավելին հեռացան բնակավայրից[18]։

Ստալինյան հալածանքները նույնպես իրենց բացասական դերը խաղացին[19]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ 1946-1948 թվականներին տասնյակ հազարավոր հրեաներ եվրոպական տարբեր երկրներից վերաբնակեցվեցին Բիրոբիջանում[20]։ Սակայն կարճ ժամանակ անց ծայր առավ ստալինյան հակասեմիտական կամպանիայի հերական ալիքը, որն այս անգամ ուղղված էր, այսպես կոչված՝ կոսմոպոլիտների դեմ[19]։ Այդ ընթացքում քաղաքի գրեթե բոլոր հրեական ազգային կազմակերպությունները լուծարվեցին[21]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը թեթև արդյունաբերությունն է, որը ներկայացված է տեքստիլ և կոշկեղեն արտադրող ֆաբրիկաներով։ Գործում են նաև փոխադրամիջոցների նորոգման գործարանը, կահույքի ֆաբրիկան, սննդի արտադրության մի շարք ձեռնարկություններ։ Բիրոբիջանին սպասարկող մոտակա օդանավակայանը Խաբարովսկի Նոր օդանավակայանն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքում գործում է Շոլոմ Ալեյխեմի անվան ամուրյան պետական համալսարանը, որը համագործակցում է տեղի կրոնական համայնքի հետ։ Դա ռուսաստանյան Հեռավոր Արևելքում եզակի բուհ է, որտեղ խորացված կերպով ուսումնասիրում են եբրայերեն, հրեական դասական բնագրեր ու պատմություն[22]։ Պետական մի շարք դպրոցներում ուսուցանվում է իդիշ, քոլեջներից մեկում՝ անգլո-իդիշ, մանկապարտեզներից մեկում՝ հուդայականության տարրեր։ Հինգից յոթ տարեկան երեխաները շաբաթական երկու դասաժամի ընթացքում սովորում են հաղորդակցվել իդիշով, հրեական երգեր ու պարեր կատարել, յուրացնել հրեական ազգային ավանդույթները[23]։ Իդիշը խորացված կերպով ուսումնասիրվում է Բիրոբիջանի մանկավարժական ինստիտուտում[24]։ Ներկայումս քաղաքի 14 հանրային դպրոցներում ուսուցանվում են իդիշ և հրեական ազգային ավանդույթներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրոբիջան (1950)

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
19321933[25]1939[26]1956[27]1959[28]1962[29]1963[30]
2540700029 64837 00040 66742 00042 000
1964[31]1965[32]1966[33]1967[29]1968[34]1970[35]1971[36]
43 00043 00044 00046 00047 00055 72457 000
1972[37]1973[36]1974[38]1975[39]1976[39]1979[40]1982[41]
59 00060 00062 00064 00065 00068 63073 000
1983[42]1984[43]1985[44]1986[45]1987[46]1989[47]1992[29]
75 00077 00078 00080 00082 00083 66786 700
2000[29]2001[29]2002[48]2003[29]2005[29]2006[29]2008[49]
79 80079 30077 25077 30076 60075 20075 482
2009[50]2010[51]2011[52]2012[53]2013[54]2014[55]2015[56]
75 49575 41375 83376 20375 54274 79174 777
2016[57]2017[58]2018[59]2019[60]
74 55974 09573 62373 129

Բիրոբիջանին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dwb)՝ տարվա եղանակների ջերմաստիճանների զգալի տարբերություններով, տաք, երբեմն էլ նույնիսկ շոգ (հաճախ՝ նաև խոնավ) ամառներով, խիստ ցուրտ (և չոր) ձմեռներով[61]։

Բիրոբիջանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) −0.4
(31.3)
5.9
(42.6)
18.4
(65.1)
29.8
(85.6)
33.7
(92.7)
37.1
(98.8)
39.9
(103.8)
36.8
(98.2)
32.7
(90.9)
26.9
(80.4)
16.1
(61)
5.2
(41.4)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) −15.6
(3.9)
−10.9
(12.4)
0.2
(32.4)
9.5
(49.1)
18.2
(64.8)
24.5
(76.1)
26.8
(80.2)
24.3
(75.7)
18.1
(64.6)
8.5
(47.3)
−4.1
(24.6)
−14.2
(6.4)
7.0
(44.6)
Միջին օրական °C (°F) −22.2
(−8)
−16.5
(2.3)
−6.4
(20.5)
5.4
(41.7)
13.0
(55.4)
18.9
(66)
21.1
(70)
19.2
(66.6)
12.8
(55)
3.9
(39)
−9.2
(15.4)
−18.8
(−1.8)
1.9
(35.4)
Միջին ցածր °C (°F) −27.4
(−17.3)
−26.4
(−15.5)
−16.5
(2.3)
−3.4
(25.9)
5.0
(41)
12.5
(54.5)
15.1
(59.2)
13.4
(56.1)
5.9
(42.6)
−1.3
(29.7)
−16.9
(1.6)
−26.6
(−15.9)
−3.6
(25.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −43.7
(−46.7)
−39.9
(−39.8)
−34.1
(−29.4)
−19.7
(−3.5)
−3.9
(25)
1.5
(34.7)
5.9
(42.6)
3.7
(38.7)
−3.9
(25)
−19.8
(−3.6)
−33.6
(−28.5)
−37.9
(−36.2)
−43.7
(−46.7)
Տեղումներ մմ (դյույմ) 6
(0.24)
5
(0.2)
13
(0.51)
35
(1.38)
61
(2.4)
108
(4.25)
147
(5.79)
154
(6.06)
88
(3.46)
35
(1.38)
19
(0.75)
11
(0.43)
682
(26.85)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 2 2 4 6 10 12 13 13 10 5 4 3 84
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[62]
Աղբյուր #2: [www.retscreen.net/ru/home.php NASA RETScreen Database]

Բիրոբիջանի Նադեժդա թիմը[63] մինչև 2016–17 մրցաշրջանը հանդես էր գալիս գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում[64]։ 2017–18 մրցաշրջանում թիմը չի մասնակցել առաջնության մրցախաղերին[65]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջանի քույր քաղաքներն են[66]՝

Բիրոբիջանը գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Альманах «Биробиджан» (վերահրատարակվում է 2004 թվականից)
  • Литература Еврейской автономной области (2005).
  • Мелихов А. Биробиджан — Земля обетованная. М., Текст, 2009.
  • Ревич И. Биробиджанские грёзы (2009)
  • Драбкин А. О чём помнила моя мама (2010)
  • Финк В. Г. Новая родина. М., 1933
  • Бренер И. С. Страна Биробиджан, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.gks.ru/free_doc/2016/oktmo/tom8_oktmo.rar
  2. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  3. Постановление Президиума Далькрайисполкома «О проведении районирования Дальневосточного края»
  4. Law #226-OZ
  5. «ОБ АДМИНИСТРАТИВНО-ТЕРРИТОРИАЛЬНОМ УСТРОЙСТВЕ ЕВРЕЙСКОЙ АВТОНОМНОЙ ОБЛАСТИ, Закон Еврейской автономной области от 20 июля 2011 года №982-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Устав». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Law #982-OZ
  8. «БД ПМО Еврейской автономной области. Город Биробиджан». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. Russian Federal State Statistics Service. Economic and Social Measures of the Urban Okrugs and Urban Settlements in the Jewish Autonomous Oblast—the Town of Birobidzhan (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011)
  10. Jewish Autonomous Oblast Territorial Branch of the Federal State Statistics Service. Permanent Population Estimate as of January 1, 2014 and the 2013 Average Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine (ru)
  11. Birobidzhan. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  12. Энциклопедия Города России. Moscow: Большая Российская Энциклопедия. 2003. էջ 47. ISBN 5-7107-7399-9.
  13. Srebrnik, Henry Felix (2010). Dreams of nationhood: American Jewish communists and the Soviet Birobidzhan project, 1924-1951. Boston: Academic Studies Press. էջ 12. ISBN 978-1-936235-11-7. OCLC 769190216.
  14. 14,0 14,1 Srebrnik, Henry Felix (1999). Red Star Over Birobidzhan: Canadian Jewish Communists and the "Jewish Autonomous Region" in the Soviet Union. Canadian Committee on Labour History. էջեր 129–147.
  15. 15,0 15,1 Ivanov, Alexander (2009 թ․ դեկտեմբեր). «Facing east: the World ORT Union and the Jewish refugee problem in Europe, 1933–38». East European Jewish Affairs. 39 (3): 369–388. doi:10.1080/13501670903298278. S2CID 144107382.
  16. Srebrnik, Henry Felix (1998). «An idiosyncratic fellow‐traveller: Vilhjalmur Stefansson and the American committee for the settlement of Jews in Birobidzhan». East European Jewish Affairs. 28, 1: 37–53. doi:10.1080/13501679808577869.
  17. «Birobidzhan: Stalin's Forgotten Zion». Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  18. Skolnik, Fred; Berenbaum, Michael (2007). Encyclopaedia Judaica. Detroit: Macmillan Reference USA in association with the Keter Pub. House. ISBN 9780028659282. OCLC 70174939.
  19. 19,0 19,1 Gessen, Masha; Interviewed by Terry Gross (2016 թ․ սեպտեմբերի 7). «'Sad And Absurd': The U.S.S.R.'s Disastrous Effort To Create A Jewish Homeland» (Interview). Fresh Air. WHYY. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. Weinberg, Robert (1998). Stalin's Forgotten Zion: Birobidzhan and the Making of a Soviet Jewish Homeland. Berkeley: University of California Press. pp. 72–75. 978-0-520-20990-9.
  21. Pipes, Richard (2016 թ․ հոկտեմբերի 27). «The Sad Fate of Birobidzhan». New York Review of Books. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. Religion Արխիվացված Օգոստոս 6, 2011 Wayback Machine
  23. Kulanu: Birobidzhan: Soviety-era Jewish homeland struggles on Արխիվացված Օգոստոս 7, 2007 Wayback Machine
  24. NCSJ - Profiles: Birobidzhan Jewish Community Արխիվացված Հունվար 12, 2008 Wayback Machine
  25. Административно-территориальное деление Союза ССР. На 15 июля 1934 года.
  26. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  27. «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
  28. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 Народная энциклопедия «Мой город». Биробиджан
  30. ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1963 г. *
  31. Численность республик, краёв, областей на 1 января 1964 г.
  32. Численность, состав и движение населения СССР. Статистические материалы. (1965)
  33. ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1966 г.
  34. ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1968 г.
  35. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  36. 36,0 36,1 Народное хозяйство РСФСР в 1972 году (Статистический ежегодник)
  37. ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1968 г.
  38. Население СССР (Численность, состав и движение населения). 1973. Статистический сборник
  39. 39,0 39,1 ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1966 г.
  40. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  41. Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
  42. Численность республик, краёв, областей на 1 января 1983 г.
  43. Численность республик, краёв, областей на 1 января 1984 г.
  44. Численность республик, краёв, областей на 1 января 1985 г.
  45. Численность республик, краёв, областей на 1 января 1986 г.
  46. Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
  47. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  48. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  49. Еврейская автономная область. Оценка численности постоянного населения на 1 января 2008-2014 годов
  50. «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  51. «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
  52. «Оценка численности населения по муниципальным образованиям Еврейской автономной области на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2014-09-10-ին. Վերցված է 2014-09-10-ին.
  53. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  54. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  55. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  56. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  57. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  58. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  59. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  60. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  61. «ESTIMATION OF CLIMATIC RESOURCES FOR SUMMER SPORT RECREATION IN THE JEWISH AUTONOMOUS REGION OF RUSSIA». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  62. «World Weather Information Service – Birobidzan». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  63. Hcnadezhda.narod.ru
  64. "Надежда" Биробиджан (ռուսերեն). rusbandy.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  65. «Высшая лига. Календарь игр III группы - Архив новостей - Федерация хоккея с мячом России».
  66. «Города-побратимы, дружественные города». biradm.ru (ռուսերեն). Birobidzhan. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  67. 67,0 67,1 «Выставка "Еврейская автономная область: вехи истории"». Госархив ЕАО. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  68. 68,0 68,1 68,2 68,3 «Города-побратимы, дружественные города — Муниципальное образование «Город Биробиджан» Еврейской автономной области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  69. «Газета "Жэньминь жибао" онлайн». russian.people.com.cn. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Постановление Президиума Далькрайисполкома «О проведении районирования Дальневосточного края»
  • Поспелов Е. М. - Географические названия мира. Топонимический словарь {{{заглавие}}} / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
  • S. Almazov, 10 Years of Biro-Bidjan. New York: ICOR, 1938.
  • Henry Frankel, The Jews in the Soviet Union and Birobidjan. New York: American Birobidjan Committee, 1946.
  • Gessen, Masha (2016). Where the Jews Aren't: The Sad and Absurd Story of Birobidzhan, Russia's Jewish Autonomous Region (Jewish Encounters Series). Schocken Books. ISBN 978-0805242461.
  • Nora Levin, The Jews in the Soviet Union Since 1917: Paradox of Survival: Volume 1. New York: New York University Press, 1988.
  • James N. Rosenberg, How the Back-to-the-Soil Movement Began: Two Years of Blazing the New Jewish "Covered Wagon" Trail Across the Russian Prairies. Philadelphia: United Jewish Campaign, 1925.
  • Jeffrey Shandler, "Imagining Yiddishland: Language, Place and Memory," History and Memory, vol. 15, no. 1 (Spring/Summer 2003), pp. 123–149. In JSTOR
  • Henry Felix Srebrnik, Dreams of Nationhood: American Jewish Communists and the Soviet Birobidzhan Project, 1924-1951. Boston: Academic Studies Press, 2010.
  • Robert Weinberg, "Purge and Politics in the Periphery: Birobidzhan in 1937," Slavic Review, vol. 52, no. 1 (Spring 1993), pp. 13–27. In JSTOR
  • Robert Weinberg, Stalin's Forgotten Zion: Birobidzhan and the Making of a Soviet Jewish Homeland: An Illustrated History, 1928-1996. Berkeley, CA: University of California Press, 1998.
  • Srebrnik, Henry Felix (2010). Dreams of Nationhood: American Jewish Communists and the Soviet Birobidzhan Project, 1924-1951. Boston: Academic Studies Press. doi:10.2307/j.ctt1zxsj1m. ISBN 9781618116871. JSTOR j.ctt1zxsj1m.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրոբիջան» հոդվածին։