Բիրոբիջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Birobidzhan.svg Coat of arms of Birobidzhan.svg

Биробиджан, вокзальная площадь.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1915 թ.
Մակերես169,38 կմ²
ԲԾՄ80 մետր
Բնակչություն73 623 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ42622
Փոստային դասիչ679000–679025
Պաշտոնական կայքbiradm.ru(ռուս.)
##Բիրոբիջան (Ռուսաստան)
Red pog.png

Բիրոբիջան (ռուս.՝ Биробиджа́н, իդիշ՝ ביראָבידזשאַן), ավելի վաղ՝ Բիրո-Բիջան[2], քաղաք Ռուսաստանի ասիական մասում՝ Հեռավոր արևելքում։ Հրեական ինքնավար մարզի վարչական կենտրոնն է (1934 թվականից)։ Համապատասխանում է մարզային նշանակության քաղաքի կարգավիճակին՝ կազմավորելով նույնանուն քաղաքային օկրուգը[3]՝ «քաղաք Բիրոբիջան» մունիցիպալ կազմավորումը[4][5]։ Միաժամանակ հանդիսանում է Բիրոբիջանի շրջանի վարչական կենտրոնը՝ վարչականորեն չմտնելով դրա կազմի մեջ[6]։

Հուշարձան Բիրա գետի ափին

Ընկած է ռուս-չինական սահմանի մոտ՝ ունենալով կայարան անդրսիբիրյան երկաթուղու վրա։ Զբաղեցնում է 169,38 քառակուսի կիլոմետր տարածք[7][8]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 75․413, 2014 թվականի տվյալներով՝ 74 791[9]։ Պաշտոնական լեզուն իդիշն է։ Անվանումն առաջացել է մերձակա Բիրա և Բիջան գետերի անունների կցումով։ Այդ երկու գետերն էլ Ամուրի վտակներն են։ Ընդ որում՝ Բիրան, որ ընկած է Բիջանի հովտից արևելք[10], հոսում է քաղաքի միջով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջանը կառուցվել է շվեյցարացի ճարտարապետ Հաննես Մայերի կազմած հատակագծի հիման վրա, հրեա աշխատավորների համար։ 1934 թվականին բնակավայրը հռչակվել է Հրեական Ինքնավար Մարզի վարչական կենտրոն, 1937 թվականին քաղաքի կարգավիճակ ստացել[11]։ Խորհրդայն Միության կոմկուսի քաղբյուրոն դեռ 1928 թվականին բնակավայրին հատկացրել էր 36․000 քառակուսի կիլոմետր տարածք[12]։ Հրեաներին Բիրոբիջանում վերաբնակեցնելու գործվ զբաղվում էին երկու կազմակերպություն՝ KOMZET-ը և OZET[13]։

Հրեա կոմունիստները հավատացել էին, որ Խորհրդային Միությունում Հրեական Մարզի ու Բիրոբիջանի ստեղծումը ազգային հարցի միակ ճիշտ ու խելացի լուծումն է[13]։ Խորհրդային կառավարությունն օգտագործում էր "Դեպի հրեական հայրենիք" նշանաբան-կարգախոսը՝ հրեա աշխատավորների հոսքը դեպի Բիրոբիջան խրախուսելու համար, և այդ կարգախոսը համոզիչ էր թվում ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում ապրող հրեա աշխատավորներն[14]։ 1935 թվականին Ambijan կազմակերպությունը խորհրդային կառավարությունից թույլտվություն ստացավ օգնելու Լեհաստանից, Ռումինիայից, Լիտվայից, Գերմանիայից Բիրոբիջան տեղափոխվող հրեա ընտանքներն[15]։ Հրեա բանվորներ ու ճարտարագետներ էին գալիս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Կանադայից[14]։ Հրեաների վերաբնակեցման այդ կամպանիան ստացավ Բիրոբիջանյան էքսպերիմենտ անվանումը[16]։ Այդ էքսերմենտը նպատակ էր հետապնդում բարձրացնելու ԽՍՀՄ-ի իմիջը արևմտյան երկրներում, ներգրավելու արտասահմանցի մեծահարուստ հրեաների ֆինանսական միջոցները, ամրապնդելու հեռավորարևելյան տարածքների պաշտպանունակությունը ճապոնացիների կամ չինացիների հարձակումների դեպքում, յուրացնելու այդ վայրերի ոսկու, կապարի և այլ հանքերի հարստությունը։

Սակայն գործնականում Բիրոբիջանի բնակեցումը դժվարությամբ էր առաջ գնում․ գլխավոր խոչընդոտները եղանակային ծանր պայմաններն էին և ենթակառուցվածքների բացակայությունը, որոնց պատճառով էլ նորաբնակների կեսից ավելին հեռացան բնակավայրից[17]։

Ստալինյան հալածանքները նույնպես իրենց բացասական դերը խաղացին[18]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ 1946-1948 թվականներին տասնյակ հազարավոր հրեաներ եվրոպական տարբեր երկրներից վերաբնակեցվեցին Բիրոբիջանում[19]։ Սակայն կարճ ժամանակ անց ծայր առավ ստալինյան հակասեմիտական կամպանիայի հերական ալիքը, որն այս անգամ ուղղված էր, այսպես կոչված՝ կոսմոպոլիտների դեմ[18]։ Այդ ընթացքում քաղաքի գրեթե բոլոր հրեական ազգային կազմակերպությունները լուծարվեցին[20]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը թեթև արդյունաբերությունն է, որը ներկայացված է տեքստիլ և կոշկեղեն արտադրող ֆաբրիկաներով։ Գործում են նաև փոխադրամիջոցների նորոգման գործարանը, կահույքի ֆաբրիկան, սննդի արտադրության մի շարք ձեռնարկություններ։ Բիրոբիջանին սպասարկող մոտակա օդանավակայանը Խաբարովսկի Նոր օդանավակայանն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Շոլոմ Ալեյխեմի անվան ամուրյան պետական համալսարանը, որը համագործակցում է տեղի կրոնական համայնքի հետ։ Դա ռուսաստանյան Հեռավոր Արևելքում եզակի բուհ է, որտեղ խորացված կերպով ուսումնասիրում են եբրայերեն, հրեական դասական բնագրեր ու պատմություն[21]։ Պետական մի շարք դպրոցներում ուսուցանվում է իդիշ, քոլեջներից մեկում՝ անգլո-իդիշ, մանկապարտեզներից մեկում՝ հուդայականության տարրեր։ Հինգից յոթ տարեկան երեխաները շաբաթական երկու դասաժամի ընթացքում սովորում են հաղորդակցվել իդիշով, հրեական երգեր ու պարեր կատարել, յուրացնել հրեական ազգային ավանդույթները[22]։ Իդիշը խորացված կերպով ուսումնասիրվում է Բիրոբիջանի մանկավարժական ինստիտուտում[23]։ Ներկայումս քաղաքի 14 հանրային դպրոցներում ուսուցանվում են իդիշ և հրեական ազգային ավանդույթներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջան (1950)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջանին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dwb)՝ տարվա եղանակների ջերմաստիճանների զգալի տարբերություններով, տաք, երբեմն էլ նույնիսկ շոգ (հաճախ՝ նաև խոնավ) ամառներով, խիստ ցուրտ (և չոր) ձմեռներով[24]։

Բիրոբիջանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) −0.4
(31.3)
5.9
(42.6)
18.4
(65.1)
29.8
(85.6)
33.7
(92.7)
37.1
(98.8)
39.9
(103.8)
36.8
(98.2)
32.7
(90.9)
26.9
(80.4)
16.1
(61)
5.2
(41.4)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) −15.6
(3.9)
−10.9
(12.4)
0.2
(32.4)
9.5
(49.1)
18.2
(64.8)
24.5
(76.1)
26.8
(80.2)
24.3
(75.7)
18.1
(64.6)
8.5
(47.3)
−4.1
(24.6)
−14.2
(6.4)
7.0
(44.6)
Միջին օրական °C (°F) −22.2
(−8)
−16.5
(2.3)
−6.4
(20.5)
5.4
(41.7)
13.0
(55.4)
18.9
(66)
21.1
(70)
19.2
(66.6)
12.8
(55)
3.9
(39)
−9.2
(15.4)
−18.8
(−1.8)
1.9
(35.4)
Միջին ցածր °C (°F) −27.4
(−17.3)
−26.4
(−15.5)
−16.5
(2.3)
−3.4
(25.9)
5.0
(41)
12.5
(54.5)
15.1
(59.2)
13.4
(56.1)
5.9
(42.6)
−1.3
(29.7)
−16.9
(1.6)
−26.6
(−15.9)
−3.6
(25.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −43.7
(−46.7)
−39.9
(−39.8)
−34.1
(−29.4)
−19.7
(−3.5)
−3.9
(25)
1.5
(34.7)
5.9
(42.6)
3.7
(38.7)
−3.9
(25)
−19.8
(−3.6)
−33.6
(−28.5)
−37.9
(−36.2)
−43.7
(−46.7)
Տեղումներ մմ (դյույմ) 6
(0.24)
5
(0.2)
13
(0.51)
35
(1.38)
61
(2.4)
108
(4.25)
147
(5.79)
154
(6.06)
88
(3.46)
35
(1.38)
19
(0.75)
11
(0.43)
682
(26.85)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 2 2 4 6 10 12 13 13 10 5 4 3 84
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN) [25]
Աղբյուր #2: [www.retscreen.net/ru/home.php NASA RETScreen Database]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջանի Նադեժդա թիմը [26] մինչև 2016–17 մրցաշրջանը հանդես էր գալիս գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում[27]։ 2017–18 մրցաշրջանում թիմը չի մասնակցել առաջնության մրցախաղերին[28]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրոբիջանի քույր քաղաքներն են[29]՝

Բիրոբիջանը գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альманах «Биробиджан» (վերահրատարակվում է 2004 թվականից)
  • Литература Еврейской автономной области (2005).
  • Мелихов А. Биробиджан — Земля обетованная. М., Текст, 2009.
  • Ревич И. Биробиджанские грёзы (2009)
  • Драбкин А. О чём помнила моя мама (2010)
  • Финк В. Г. Новая родина. М., 1933
  • Бренер И. С. Страна Биробиджан, 2013

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. Постановление Президиума Далькрайисполкома «О проведении районирования Дальневосточного края»
  3. Law #226-OZ
  4. «ОБ АДМИНИСТРАТИВНО-ТЕРРИТОРИАЛЬНОМ УСТРОЙСТВЕ ЕВРЕЙСКОЙ АВТОНОМНОЙ ОБЛАСТИ, Закон Еврейской автономной области от 20 июля 2011 года №982-ОЗ»։ docs.cntd.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին։ Վերցված է 2018-11-06 
  5. «Устав»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին։ Վերցված է 2016-10-20 
  6. Law #982-OZ
  7. «БД ПМО Еврейской автономной области. Город Биробиджан»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-12-ին։ Վերցված է 2019-12-03 
  8. Russian Federal State Statistics Service. Economic and Social Measures of the Urban Okrugs and Urban Settlements in the Jewish Autonomous Oblast—the Town of Birobidzhan (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011)
  9. Jewish Autonomous Oblast Territorial Branch of the Federal State Statistics Service. Permanent Population Estimate as of January 1, 2014 and the 2013 Average Archived March 4, 2016, at the Wayback Machine. (ru)
  10. «Birobidzhan»։ Britannica Academic։ Վերցված է January 31, 2019 
  11. Энциклопедия Города России։ Moscow: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջ 47։ ISBN 5-7107-7399-9 
  12. Srebrnik Henry Felix (2010)։ Dreams of nationhood: American Jewish communists and the Soviet Birobidzhan project, 1924-1951։ Boston: Academic Studies Press։ էջ 12։ ISBN 978-1-936235-11-7։ OCLC 769190216 
  13. 13,0 13,1 Srebrnik Henry Felix (1999)։ Red Star Over Birobidzhan: Canadian Jewish Communists and the "Jewish Autonomous Region" in the Soviet Union։ Canadian Committee on Labour History։ էջեր 129–147 
  14. 14,0 14,1 Ivanov Alexander (December 2009)։ «Facing east: the World ORT Union and the Jewish refugee problem in Europe, 1933–38»։ East European Jewish Affairs 39 (3): 369–388։ doi:10.1080/13501670903298278 
  15. Srebrnik Henry Felix (1998)։ «An idiosyncratic fellow‐traveller: Vilhjalmur Stefansson and the American committee for the settlement of Jews in Birobidzhan»։ East European Jewish Affairs։ 28, 1: 37–53։ doi:10.1080/13501679808577869 
  16. «Birobidzhan: Stalin's Forgotten Zion»։ Վերցված է 17 February 2019 
  17. Skolnik Fred, Berenbaum Michael (2007)։ Encyclopaedia Judaica։ Detroit: Macmillan Reference USA in association with the Keter Pub. House։ ISBN 9780028659282։ OCLC 70174939 
  18. 18,0 18,1 Gessen Masha, Interviewed by Terry Gross (7 September 2016)։ «'Sad And Absurd': The U.S.S.R.'s Disastrous Effort To Create A Jewish Homeland» (Interview)։ Fresh Air։ WHYY։ Վերցված է 10 September 2016 
  19. Weinberg, Robert (1998). Stalin's Forgotten Zion: Birobidzhan and the Making of a Soviet Jewish Homeland. Berkeley: University of California Press. pp. 72–75. 978-0-520-20990-9.
  20. Pipes Richard (October 27, 2016)։ «The Sad Fate of Birobidzhan»։ New York Review of Books։ Վերցված է 17 October 2016 
  21. Religion Archived August 6, 2011, at the Wayback Machine.
  22. Kulanu: Birobidzhan: Soviety-era Jewish homeland struggles on Archived August 7, 2007, at the Wayback Machine.
  23. NCSJ - Profiles: Birobidzhan Jewish Community Archived January 12, 2008, at the Wayback Machine.
  24. «ESTIMATION OF CLIMATIC RESOURCES FOR SUMMER SPORT RECREATION IN THE JEWISH AUTONOMOUS REGION OF RUSSIA»։ ResearchGate (անգլերեն)։ Վերցված է 2019-02-04 
  25. «World Weather Information Service – Birobidzan»։ United Nations։ Վերցված է December 31, 2010 
  26. Hcnadezhda.narod.ru
  27. "Надежда" Биробиджан (ռուսերեն)։ rusbandy.ru։ Վերցված է 20 July 2015 
  28. «Высшая лига. Календарь игр III группы - Архив новостей - Федерация хоккея с мячом России» 
  29. «Города-побратимы, дружественные города»։ biradm.ru (ռուսերեն)։ Birobidzhan։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-05-ին։ Վերցված է 2020-02-05 
  30. 30,0 30,1 «Выставка "Еврейская автономная область: вехи истории"»։ Госархив ЕАО։ 2013-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2010-03-19 
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Города-побратимы, дружественные города — Муниципальное образование «Город Биробиджан» Еврейской автономной области»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին։ Վերցված է 2012-04-05 
  32. «Газета "Жэньминь жибао" онлайн»։ russian.people.com.cn։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2018-11-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Постановление Президиума Далькрайисполкома «О проведении районирования Дальневосточного края»
  • Поспелов Е. М. - Географические названия мира. Топонимический словарь {{{заглавие}}} / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
  • S. Almazov, 10 Years of Biro-Bidjan. New York: ICOR, 1938.
  • Henry Frankel, The Jews in the Soviet Union and Birobidjan. New York: American Birobidjan Committee, 1946.
  • Gessen Masha (2016)։ Where the Jews Aren't: The Sad and Absurd Story of Birobidzhan, Russia's Jewish Autonomous Region (Jewish Encounters Series)։ Schocken Books։ ISBN 978-0805242461 
  • Nora Levin, The Jews in the Soviet Union Since 1917: Paradox of Survival: Volume 1. New York: New York University Press, 1988.
  • James N. Rosenberg, How the Back-to-the-Soil Movement Began: Two Years of Blazing the New Jewish "Covered Wagon" Trail Across the Russian Prairies. Philadelphia: United Jewish Campaign, 1925.
  • Jeffrey Shandler, "Imagining Yiddishland: Language, Place and Memory," History and Memory, vol. 15, no. 1 (Spring/Summer 2003), pp. 123–149. In JSTOR
  • Henry Felix Srebrnik, Dreams of Nationhood: American Jewish Communists and the Soviet Birobidzhan Project, 1924-1951. Boston: Academic Studies Press, 2010.
  • Robert Weinberg, "Purge and Politics in the Periphery: Birobidzhan in 1937," Slavic Review, vol. 52, no. 1 (Spring 1993), pp. 13–27. In JSTOR
  • Robert Weinberg, Stalin's Forgotten Zion: Birobidzhan and the Making of a Soviet Jewish Homeland: An Illustrated History, 1928-1996. Berkeley, CA: University of California Press, 1998.
  • Srebrnik Henry Felix (2010)։ Dreams of Nationhood: American Jewish Communists and the Soviet Birobidzhan Project, 1924-1951։ Boston: Academic Studies Press։ ISBN 9781618116871։ JSTOR j.ctt1zxsj1m։ doi:10.2307/j.ctt1zxsj1m 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]