Բենգալացիներ (Բենգալերեն՝ বাঙালি) ազգ են հարավային Ասիայում։ Հիմնականում ապրում են Բանգլադեշում և Հնդկաստանի արևելյան մասերում։ Կան բենգալացիներ որոնք ապրում են իրենց բնակավայրերից հեռու՝ Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում։ Մոտավոր հաշվարկներով աշխարհում բենգալացիների թիվը մոտ 300 միլիոն է։ Բենգալացիների 60%-ը դավանում են Իսլամ, 38%-ը Հինդուիզմ, իսկ 2%-ը Բուդդիզմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 389)։