Բելգարդ սյուր Վալսերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելգարդ սյուր Վալսերին (այլ կիրառումներ)
Համայնք
Բելգարդ սյուր Վալսերին
Bellegarde-sur-Valserine
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գավառ[[Էն]]
Շրջան[[Նանտյուա]]
Այլ անվանումներԲելգարդ
Մակերես15,25 կմ²
ԲԾՄ356 м մ
Բնակչություն11 679 մարդ (2009)
Խտություն766 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս01200
Փոստային դասիչ01200[1]
Պաշտոնական կայքbellegarde01.fr
Բելգարդ սյուր Վալսերին (Ֆրանսիա)##
Բելգարդ սյուր Վալսերին (Ֆրանսիա)

Բելգարդ սյուր Վալսերին (ֆր.՝ Bellegarde-sur-Valserine), համայնք Ֆրանսիայի Էնի գավառում՝ Նանտյուա շրջանի Բելգարդ սյուր Վալսերին կանտոնում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգարդ սյուր Վալսերինը տեղակայված է ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա, գտնվում է Ժնև քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Յուրա լեռան լանջին։ Համայնքը տեղակայված է հովտում՝ այն վայրում, որտեղ Վալսերոն գետը միախառնվում է Ռոնա գետին, որն այդ վայրում կտրուկ շրջադարձ է կատարում դեպի հարավ։ Համայնքից ոչ հեռու տեղակայված է հիդրոէլեկտրակայան։

Քաղաքին են պատկանում նաև մի շարք գյուղեր և այլ փոքր բնակավայրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական տիրապետության ժամանակ Ռոնա գետի հովտում տեղակայված քաղաքն ուներ ռազմավարական կարևոր նշանակաություն։ Հավանաբար այդտեղ գոյություն է ունեցել ոչ մեծ բնակավայր։

Միջին դարերում գոյություն են ունեցել մի քանի գյուղեր, սակայն Բելգարդը շարունակել է մնալ փոքր գյուղ։ Իրադրությունը կտրուկ փոխվեց, երբ 1853-1858 թվականներին այդ տեղով անցկացվեց Լիոն-Ժնև երկաթուղագծի մի ճյուղը։ Նապոլեոն III-ի 1858 թվականի դեկտեմբերի 6-ի դեկրետով բնակավայրը վերանվանվեց Բելգարդ։ Սկսած 19-րդ դարի կեսերից Ռոնա գետի ափին կառուցվել են բազմաթիվ գործարաններ, օրինակ՝ մանարաններ թղթի ֆաբրիկաներ ու փայտասղոցարաններ, որոնք օգտագործել են գետի ջուրը։ 1883 թվականին Վելսարին գետի վրա կառուցվում է Հիդրոէլեկտրակայան ինչի շնորհիվ Բելգարդը դառնում է Ֆրանսիայի առաջին բնակավայրերից մեկը, որ ապահովվում է էլեկտրական լույսով։ Այդպիսով՝ գյուղն արագորեն վերածվում է արդյունաբերական քաղաքի որի զարգացումը շարունակվում է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1815 թվականից Բելգարդը նաև սահմանամերձ բնակավայր էր։ 1948 թվականին Ռոնա գետի վրա կառուցվում է ամբարտակ, ինչից հետո զբոսաշրջիկները դադարում են այցելել հովիտ։

1956 թվականի հոկտեմբերի 18-ին Բելգարդը վերանվանվեց Բելգարդ սյուր Վալսերին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգարդ սյուր Վալսերինն արդյունաբերական քաղաք է, այդ պատճառով էլ այնտեղ քիչ են տեսարժան վայրերը։ Դրանց թվին են պատկանում մի քանի եկեղեցիներն ու ամրոցը։ Քաղաքի հյուսիսային կողմում Վալսերին գետը, անցնելով նեղ կիրճով առաջացնում է ջրվեժ։

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգարդ սյուր Վալսերինը խոշոր արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքում իրականացվում է պլաստիկի արտադրություն և վերամշակում, գործում է տեքստիլ և սննդի արդյունաբերություններ, տպագրատներ, արտադրվում են փաթեթներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
1793180018061821183118361841184618511856186118661872187618811886189118961901190619111921192619311936194619541962196819751982199019992008
16214817221136039044344546157464362482910541463172522222494318332763953413546645293507154075743658892491159311097111531087811404

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից քաղաքում ամեն տարի անցկացվում է Կոմիկ-փառատոն։ Քաղաքում գործում է Ժաննա դ'ԱրկԻ թանգարանը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիա Բրետեն, Գերմանիա
  • Իտալիա Սեն Քրիստով, Իտալիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգարդ սյուր Վալսերին» հոդվածին։