Բալոբան
Բալոբան | |
Բալոբան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
Ցեղ | Բազե (Falco) |
Տեսակ | Բալոբան (F. cherrug) |
Միջազգային անվանում | |
Falco cherrug | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Բալոբան (լատին․՝ Falco cherrug), բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներում՝ մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Տուվա, Անդրբայկալ։ Հայաստանում նստակյաց, բնադրող տեսակ է, հանդիպում է Երևանի շրջակայքում, Գավառի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թալինի, Էջմիածնի շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են Ախուրյանի հովտի՝ ծառերից զուրկ կիսանապատային տեղամասերով շրջապատված ժայռային զանգվածներում։ Ներկայումս ապրելավայրերն ինտենսիվորեն օգտագործվում են որպես արոտավայրեր։ Բները սովորաբար տեղադրված են ժայռեզրերին և խորշերում։ Բնադրում են ծառերի վրա, ձվադրում են ապրիլին՝ դնելով 1-6, ավելի հաճախ՝ 3-4 ձու։ Թխսումը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն։ Ձվադրման շրջանը՝ 40-45 օր, հուլիսի առաջին կեսին նկատվում են երիտասարդ թռչունները։ Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի համար անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալոբան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալոբան» հոդվածին։ |
|