Բալենու ճանճ
Բալենու ճանճ | |
Բալենու ճանճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Երկթևանիներ (Diptera) |
Ընտանիք | Խայտաթևավորներ (Tephritidae) |
Ցեղ | Rhagoletis |
Տեսակ | Բալենու ճանճ (R. cerasi) |
Միջազգային անվանում | |
Rhagoletis cerasi |
Բալենու ճանճ (լատին․՝ Rhagoletis cerasi), խայտաթևավորների ընտանիքի միջատ, որը վնասում է բալենու, կեռասեու (հատկապես՝ ուշահաս սորտերի), ծիրանենու, ցախակեռասի, կծոխուրի պտուղները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 3-3,5 մմ է, մարմինը՝ փայլուն մուգ գորշագույն, գրեթե սև, գլուխը, վահանիկը և ոտքերը՝ դեղին, թևերի վրա կա 4 լայնակի մուգ զոլ։ Աչքերը կանաչ են՝ կարմրավուն արտացոլումներով[1]։
Հարսնյակները ձմեռում են հողում և կեղծ կոկոններում։ Ճանճերը թռչում են գարնանը։ Ձվադրում են 1-ական՝ պտղամսի մեջ, թրթուրները սնվում են պտղամսով, այնուհետև մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում։ Ձմեռում են հարսնյակի փուլում։ Տարեկան տալիս է մեկ սերունդ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է հիմնականում Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Կովկասում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում իր վնասակարությամբ հատկապես աչքի է ընկնում Սիսիանի, Գորիսի, Աբովյանի, Արտաշատի և Երևանի քաղաքամերձ այգիներում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում 2016 թվականին[2]։
Պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողի միջշարային հարբնային շրջանի աշնանավար, ճանճի ձվադրումից առաջ՝ ծառերի մշակում վիսմետրինով, անթիոյով, անոմետրինով, քլորով և այլ միջատասպաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ V. A. Korneyev, S.V. Korneyev, R. I. Mishustin The Carpomyini Fruit Flies (Diptera: Tephritidae) of Europe, Caucasus, and Middle East: New Records of Pest Species, with Improved Keys
- ↑ Wakie, Tewodros T. (2018). «Assessing the risk of establishment of Rhagoletis cerasi (Diptera: Tephritidae) in the United States and globally». Journal of Economic Entomology. 111 (3): 1275–1284. doi:10.1093/jee/toy054. PMID 29528438.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |